ԱՄՆ-ը կապ չունի Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակումների հետ․ Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները ներգրավված չէ Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակումներին և չգիտի, թե ով է կանգնած այդ հարձակումների հետևում:
Ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
CNN հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ «ծիծաղելի» է համարում Ռուսաստանի Դաշնությունում արված հայտարարությունները Կրեմլի վրա հարձակումներին Վաշինգտոնի ենթադրյալ մասնակցության մասին։
«ԱՄՆ-ն այս ամենի հետ կապ չունի։ Մենք իսկապես չգիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում և փորձում ենք հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ: Այնուամենայնիվ, եթե անկեղծ լինենք, մենք պարզապես չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ», - ընդգծել է Սպիտակ տան խոսնակը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



