Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևմտյան դիվանագիտական հարթակներում բոլոր գործընթացները քաղաքական բուտաֆորիաներ են․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. Բաքվի ու Երևանի վաշինգտոնյան բանակցություններում ինչ-որ բան այն չի եղել» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի արվարձանում 2022 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։ Այստեղ ինտրիգն այն է, որ ընդամենը մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր նույն ձևաչափով Ռուսաստանի մասնակցությամբ հայադրբեջանական բանակցությունների մասին։

Ուստի իրադարձությունները զարգացել են աննախադեպ դիվանագիտական դրամատուրգիայի ժանրով, երբ Բաքուն և Երևանը, ինչպես ռուսական հեքիաթում է լինում, ընտրության առաջ են կանգնել՝ շարժվել դեպի ձա՞խ, թե՞ աջ։ Եվ դա արվել է նրանց կողմից. նրանք գնացել են ձախ՝ դեպի ԱՄՆ։ Ընդ որում՝ տարբեր պատճառներով: Ջեյմսթաուն հիմնադրամի խորհրդի անդամ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան այդ ամենը ուրվագծել է հետևյալ գծապատկերում: Ադրբեջանի հետ ընդունելի քաղաքական տարբերակով խաղաղության պայմանագիր նախապատրաստելու և ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը արևմտահայ սփյուռքի ուժն ու ազդեցությունն է դրել ամերիկյան դիվանագիտության կշեռքին։ Իր հերթին, Իլհամ Ալիևը նույնն արել է իր էներգետիկ հնարավորությունների հետ՝ գրեթե ողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման առումով։

Բրայզայի խոսքով, ամերիկացիների համար էլ նման սխեմայի խայծն այն է, որ Ռուսաստանը «դուրս է բերվել միջնորդական խաղից»։ Ինչպես այդ առնչությամբ հայտարարել է Բաքվի փորձագետ, պրոֆեսոր Գաբիլ Հուսեյնլին՝ վկայակոչելով Ադրբեջանի ղեկավարության աղբյուրները, «Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքներով հնարավորություն ընձեռվեց հաստատել այն «ճանապարհային քարտեզը», որը ուրվագծվեց՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կառուցման գործում իրադարձությունների ընթացքի վրա Ռուսաստանի ազդեցությունը առավելագույնս նվազագույնի հասցնելով։ Նրա կարծիքով, հենց այդ համատեքստում է կազմվել խաղաղության պայմանագրի նախագիծը, որի որոշ դրույթներ քննարկվել են Վաշինգտոնում։

Պատահական չէ, որ բանակցությունների ընթացքում Բլինկենը հեռախոսով կապ է հաստատել Փաշինյանի և Ալիևի հետ։ Բայց, երբ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ արևմտյան լրատվամիջոցներում տեղեկատվության արտահոսք հայտնվեց, որ «Միրզոյան-Բայրամով բանակցությունները կարող են տևել մի քանի օր», պարզ դարձավ, որ ինչ-որ բան այն չէ կամ սխալ է ընթանում։ ԱՄՆ-ի համար Լաչինում անցակետ բացելու Ադրբեջանի որոշումը անակնկալ է եղել, Ալիևը Բլինկենի հետ հեռախոսազրույցում հրաժարվել է վերանայել իր որոշումը, ինչը վկայում է ամերիկյան դիվանագիտության ճգնաժամի մասին։ Այնուհետև տեղեկություններ եղան շփման գծի երկայնքով փոխհրաձգությունների մասին, ինչն էլ ավելի նվազեցրեց ԱՄՆ-ի մանևրելու հնարավորությունը: Փորձագետների կարծիքով, խաղաղության պայմանագրի կոնկրետ մանրամասները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու փոխարեն ԱՄՆ-ը ստիպված է եղել ուշադրությունը բևեռել տարածաշրջանի անվտանգության խնդիրների վրա։

Եվ ի հայտ է եկել, այսպես կոչված, «Բաքվի ֆոնը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է «Հայաստանի տարածքային պահանջների» փաստը։ Եվ հանկարծ Բաքվում որոշել են հետ կանչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնագիրը։ Ինչպես 1939 թվականին ասել է Իոսիֆ Ստալինը, «երբ քաղաքականության մեջ ձախ ես գնում, միշտ աջ ես հասնում»: Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Բլինկենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչնչացնելու փորձերը չեն տալիս ակնկալվող արդյունքները և չեն փոխում տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ այսպես թե այնպես, անհնար է խուսափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրից։

Այդ համատեքստում արժե հիշել Ռուսաստանի դիրքորոշումը, որը բազմիցս է արտահայտվել տարբեր դիվանագետների ու պաշտոնյաների կողմից, այն է՝ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագա սերունդներին։ Երրորդ հերթին՝ հակամարտող կողմերից մեկը դիվանագիտական ասպարեզում պարտություն է կրում և թղթի վրա չի կարողանում հասնել իր ուզածին։ Ուստի արևմտյան դիվանագիտական հարթակներում բոլոր գործընթացները քաղաքական բուտաֆորիաներ են։ Չորրորդն այն է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանին անհրաժեշտ է վերափոխել քաղաքական շեշտադրումները, և առաջին հերթին՝ սեփական շահերի ոլորտում, այլ ոչ թե պարզապես զգուշացնել հակամարտող կողմերին նախկին խաղաղության համաձայնագրերը պահպանելու անհրաժեշտության մասին։

Մոսկվայի պաշտոնյաները բազմիցս են նշել, որ Երևանն ու Բաքուն դեռևս ունեն սպառիչ պայմանագրային հիմք հետպատերազմյան բոլոր խնդիրները լուծելու համար, սակայն նրանք չպետք է մոռանան, որ Մոսկվան ոչ մեկին թույլ չի տա խարխլել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը։Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այնտեղ ստիպված կլինեն ելքեր փնտրել դիվանագիտական փակուղուց՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Ավելի վաղ էլ մամուլում տեղեկություններ էին հայտնվում մայիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի աջակցությամբ նախնական փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին։ Սպասենք հետագա զարգացումներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը