Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղանուշցիները վնասի փոխհատուցում են պահանջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի բնակիչները Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետեւանքով շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգների մասին ահազանգ են հնչեցրել եւ պահանջում են իրենց հասցված վնասի փոխհատուցում:

Նրանք նամակով դիմել են «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ սեփականատեր անգլիական «Վաթրին ինվեսթըմենթ» ՍՊԸ տնօրեն Ջերեմի Կուպերին, կանադական «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ընկերության նախագահ Ռիչարդ Հաուսին, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրինությանը:

Նամակում համայնքի բնակիչները նշել են, որ Գեղանուշ գետի ափին գտնվող գյուղի այգիներն ու բանջարանոցներն այլեւս չեն մշակվում, քանի որ հողի բերքատվությունը կտրուկ նվազել է եւ հողակտորների հետագա մշակումը անարդյունավետ է: Այգիների լքվելու պատճառով անտերության մատնված հողակտորները թալանվել եւ ամայացել են, կտրատվել եւ վայրի են դարձել պտղատու ծառերը, քանդվել են ցանկապատերը՝ ավելի մեծացնելով հողատերերին պատճառված վնասները:

Նամակում մասնավորապես նշված է. «Պոչամբարի վերագործարկման հետեւանքով համայնքի որոշ հատվածներում այնպիսի ծառատեսակներ, ինչպես, օրինակ՝ կեռասենին ու ընկուզենին կա՛մ բերք չեն տալիս, կա՛մ պարզապես չորանում են: Հողի բերքատվությունը ընդհանուր առմամբ նվազել է:

Պոչամբարի արագորեն լցվելու հետեւանքով շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգն ավելի է մեծանում: Պոչամբարից փչող տհաճ հոտը անտանելի է դառնում գլխավորապես առավոտյան: Պոչամբարի վերագործարկումից առաջ եւ հետո համայնքի բնակիչներին չի տրամադրվել որեւէ հետազոտություն, որից պարզ կդառնա, թե պոչամբարի վերագործարկման արդյունքում բնակչության առողջության վրա ինչ հնարավոր բացասական ազդեցություններ կան եւ կլինեն:

Ակնհայտ է, որ պոչամբարի վերագործարկման արդյունքում վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները, գյուղում բնակվելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր …»:

Գեղանուշցիներն ուշադրություն են հրավիրել նաեւ բնակիչների կյանքին սպառնաող վտանգների վրա: Նրանց խոսքով՝ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման արդյունքում վտանգված է բնակիչների կյանքն ու առողջությունը, նվազում են եկամուտները։ «Մենք շարունակում ենք նյութական վնասներ կրել նաև այն պատճառով, որ փաստացի զրկված ենք եկամուտ ստեղծելու հնարավորություններից:

Ելնելով այն փաստից, որ Գեղանուշի պոչամբարի վերագործակումը իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ՝ պահանջում ենք միջազգային չափորոշիչներով փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետեւանքով մեր կրած վնասները եւ բաց թողնված օգուտները»,- նշված է սյունեցիների նամակում: Նամակի տակ ստորագրել է Գեղանուշի մոտ 300 բնակիչներից 184-ը:

Գագիկ Աղբալյան

Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Թրամփը հնարավոր է մոտ ապագայում այցելի Ռուսաստան «Սյունիքում ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս». Լիա Զախարյան ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԻ՞նչ եղանակ սպասել մայիսի 14-ից 18-ը ԱՄՆ-ը հանկարծակի չեղարկել է 4 000 զինծառայողի ուղարկումը Լեհաստան Եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան՝ Օպերային թատրոնում մասնակցելու «Դասական Եվրատեսիլ 2026»-ին Հայկ Մարտիրոսյանն առաջատարներից է․ «1er Open International de Lecci» Լոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվել Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին լույս չի լինելու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինելու Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանԶանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Իսրայելը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին Հայաստանում կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը Նարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակՎարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ Իջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՀայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Սիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԵրևանում այս պահին 10 բալանոց խցանումներ են (լուսանկար) Թույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ