Այդ անցակետը մեր ամոթն է. Արգամ Հովսեփյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՏեղ գյուղում ադրբեջանական կողմն ամեն օր դիրքերում ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ է կատարում, խրամատներ է փորում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհին տեղադրված անցակետին՝ ասաց, որ այս ընթացքում 2-3 մեքենա է անցել։
«Հիմնականում անցնում են դեպի Լիսագոր, Եղսահող, Մեծ Շեն, թուրքը ստուգում, ծաղրելով բաց է թողնում մարդկանց։ Այդ անցակետը մեր հայ ազգի ամոթն է, աննամուսությունը։ Էդ հացն ափսոս է, որ մենք ուտում ենք, թշնամին եկել մեր թքի տակ տամոժնի է դրել, բա ամոթ չի՞, մենք առհասարակ ապրելու իրավունք ունե՞նք»։
Աղբյուրը՝ Oragir.News
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



