Բունդեսլիգայի ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»։ Այս մասին գրում է «РБ Спорт»-ը։
Նշվում է, որ գերմանական թիմը մարզում է Դանիել Ֆարկեն, որը նախորդ տարի 1,5 ամիս աշխատել է ռուսական ակումբում։
«Ֆարկեն շատ է ցանկանում Սպերցյանին իր թիմ բերել, նրա նկատմամբ հետաքրքրություն կա: Բայց հավանականություն կա, որ Ֆարկեն ամռանը կհեռանա «Բորուսիայից»: Պետք է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը»,- RB Sport-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



