Կյանքից հեռացել է դիզայներ Վյաչեսլավ Զայցևը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
85 տարեկանում մահացել է դիզայներ, մոդելավորող, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Զայցևը, հայտնում է vedomosti.ru-ն։
Ապրիլի 30-ի ցերեկը Զայցևը ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել է Շչելկովոյի հիվանդանոց, որից հետո նա ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ ժամը 18:00-ի սահմանում մահացել է։
Զայցևի հավաքածուները տարբեր ժամանակներում ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մյունխենում, Ֆլորենցիայում և Տոկիոյում։ Որպես զգեստների դիզայներ՝ մասնակցել է «Մոսֆիլմ» և Գորկու անվան կինոստուդիաներում ֆիլմերի ստեղծման աշխատանքներին:
Զայցևն նաև զգեստներ է ստեղծել փոփ աստղերի և գեղասահքի չեմպիոնների համար:
2007-ից 2009 թվականներին նա վարել է հանրահայտ Модный приговор հեռուստահաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքում։




















































