Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոշոր խաղացողները սահմանափակվում են միայն իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին ծիսական արտահայտություններով․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Ադրբեջանը գնում է Ղարաբաղի նկատմամբ վերջնական վերահսկողություն հաստատելու ուղղությամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաքուն Ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին վերջնական լուծելու համար կտրուկ քայլ է կատարել։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրվել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական զինուժն այժմ լիովին վերահսկում է Լեռնային Ղարաբաղի նյութատեխնիկական ապահովումը։ Երևանը, բացի վրդովմունքից, դրան հակադրելու ոչինչ չունի, իսկ Ռուսաստանը նախընտրում է խոսել կողմերի միջև երկխոսության անհրաժեշտության մասին, որը Ադրբեջանը վարում է ուժի դիրքերից։ Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի հարցը համարում են լուծված։

Նրանց տեսանկյունից միայն անհրաժեշտ է կարգավորել մանրամասները, այն է՝ Ադրբեջանի տարածքում բնակվող հայ բնակչության իրավունքների հարցը։ Բայց դա ադրբեջանական կողմին չի խանգարում եռանդուն քայլեր ձեռնարկել և մոտեցնել 2020 թվականի պատերազմի լիակատար հաղթանակը, որը, առանց Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու, դժվար է այդպիսին համարել։ Լաչինում անցակետի հայտնվելը կանխատեսելիորեն Երևանում վրդովված մեկնաբանությունների տեղիք է տվել։ Այնտեղ դա անվանել են չճանաչված ԼՂՀ-ում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված գործողություն։ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «հստակ արձանագրել Ադրբեջանի գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը»։

Երևանի հիմնական պահանջն ուղղված է Մոսկվային՝ որպես 2020 թվականի եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկը։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահներ են տեղակայված Լեռնային Ղարաբաղում, և հենց նրանք պետք է վերահսկեն Լաչինի միջանցքը։ Ահազանգում է նաև Ստեփանակերտը: ԼՂՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով, շրջափակված Լեռնային Ղարաբաղի համար «եկել է ճակատագրական պահը»: Նա կոչ է արել հայերին՝ «կանգնել Արցախի կողքին և կանխել ազգային նոր ողբերգությունը»։ Անցակետի հայտնվելուն արձագանքել է նաև Արևմուտքը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Բաքվի քայլը խաթարում է վստահությունը խաղաղության գործընթացի նկատմամբ, նշվել է, որ Լաչինի միջանցքում մարդկանց և ապրանքների տեղաշարժը պետք է լինի ազատ։

Ֆրանսիան ևս նույն կերպ է խոսել: Փարիզն ասել է, որ Բաքվի գործողությունները հակասում են հրադադարի մասին հայտարարություններով ստանձնած պարտավորություններին։ Սակայն այս բոլոր հայտարարությունները Բաքվի վրա այնքան էլ մեծ տպավորություն չեն թողել։ Նրանք իրենց գործողություններն օրինական են անվանել։ Բացի դա, Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է ճանապարհը զենքի և զինամթերքի ապօրինի տեղափոխման, ինչպես նաև Ղարաբաղում հայ զինվորականների ռոտացիայի համար օգտագործելու մեջ։ Այնտեղ անհեթեթ են անվանել «էթնիկ զտումներ» նախապատրաստելու մեղադրանքները։ Հայկական ընդդիմությունը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում երկրի ղեկավարությանը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը kommersant.ru-ի հետ զրույցում ամեն ինչում միանշանակորեն մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը։

«Անցյալ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար։ Իրականում նա ասում է, որ պատասխանատու է միայն բացառապես Հայաստանին վերաբերող հարցերի համար։ Ուստի, Ադրբեջանը, ԼՂ-ում այդքան ագրեսիվ գործելով, ընդգծում է, որ գործողություն իրականացնում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», իսկ Հայաստանի իշխող ռեժիմի համար ևս դա Ադրբեջան է»,վրդովվել է պարոն Աբրահամյանը։ «APRI Armenia» վերլուծական կենտրոնի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը երկու պատճառ է առանձնացրել, թե ինչու է Ադրբեջանը հենց հիմա նման արմատական գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում: «Իլհամ Ալիևը օգտվում է այն պահից, երբ Ռուսաստանը ավելի ու ավելի է ճահճանում Ուկրաինայում և սպասում է հակահարձակման: Նրա բացարձակապես բոլոր ռեսուրսները կուտակված են այնտեղ։ Երկրորդ հերթին Ալիևը հիմնվում է Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարության վրա»,- kommersant.ru-ին տված հարցազրույցում ասել է պարոն Մելքոնյանը։

Նրա խոսքով, Իլհամ Ալիևի տեսանկյունից կան լեգիտիմ հիմքեր վերանայելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. «Ադրբեջանը իր, այսպես կոչված, էկոակտիվիստների միջոցով Լաչինի միջանցքի հինգ ամիսների արգելափակումը նյութականացրել է ռազմական ներկայությամբ»։ Ռուսաստանի պետական կառույցներից մեկի՝ kommersant.ru-ի զրուցակիցը, ով ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին, իրադարձությունների զարգացումը էապես բնական է անվանել։ Նրա խոսքով, Բաքուն դժգոհ է այն փաստից, որ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև հաղորդակցության հարցերը լուծված չեն (ներառյալ այնպիսի հիմնարար ասպեկտ, ինչպիսին է դեպի Նախիջևան միջանցքով երկիրը «կարելը»): «Ուստի սեղմում են, որտեղ կարող են»,- նշել է kommersant.ru-ի զրուցակիցը։

«Պարզ էր, որ Ալիևը չի նահանջի։ Բաքուն երկար ժամանակ բարձրացնում էր անցակետի մասին հարցը, բայց ցանկանում էր համաձայնության գալ, սակայն ամեն անգամ թեման հետաձգվում էր: Արդյունքում նրանք գնացին նրան, որ ուղղակի փաստի առաջ կանգնեցրին բոլորին»,- ասել է kommersant.ru-ի զրուցակիցը: Անցակետի հետ կապված իրավիճակը, այսպիսով, ցույց տվեց, որ Ադրբեջանն ի վիճակի է, առանց հատուկ հետևանքների, ուժով առաջ մղել իր շահերը։ Երևանը պատասխանելու ոչինչ չունի, բացի միջազգային հանրությանը ուղղված հայտարարություններից ու կոչերից։ Բայց խոշոր խաղացողները սահմանափակվում են միայն իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին ծիսական արտահայտություններով։ Ուստի, ստացվում է, որ ուժն արդյունք է տալիս, և կարելի է շարունակել հարձակվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին