Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արարատյան ալյանս» ինստիտուտի անդրադարձը՝ անցնող շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ՝ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին և այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»,- ապրիլի 26-ին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս հայտարարությունն անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձության՝ Լաչինի միջանցքի Հակարի գետի կամրջի վրա Ադրբեջանի իշխանությունների կողմից հսկիչ անցագրային կետ տեղակայելու շուրջ քննարկումների, վերլուծությունների և հայտարարությունների սեղմագիրն էր: Իհարկե, հարց է՝ ինչի՞ց ելնելով է ԱԽ քարտուղարը պնդում, որ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնված է ՌԴ-ին: Հավանաբար դիվանագիտական սկանդալ կառաջանար, եթե Արմեն Գրիգորյանը համապատասխան շրջանակներում ունենար այն հեղինակությունը, ինչ ունի իր աշխատակազմում, բայց ինչևէ…

Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության 108-րդ տարելիցի նախօրյակինԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարեցոր ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին տեղեկացրել են Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ անցագրային կետ տեղադրելու մասին։ Փաստացի՝ այդ գործողությամբ Ադրբեջանի իշխանությունը կրկնակի շրջափակման մեջ վերցրեց Արցախը: Գրեթե ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնումոր դա հնարավոր եղավ բացառապես Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինուժի առաջ գալուՀայաստանի սուվերեն տարածքում ռազմական հենակետեր դնելուռազմական բախում հրահրելու և հայկական կողմին մարդկային զոհեր պատճառելու հետևանքովԻսկ ի՞նչ արձագանք ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին այս հերթական էսկալացիան:

Ապրիլի 24-ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ադրբեջանի գործողությունները գնահատեց որպես «միակողմանի որոշում» և, ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսումհայտարարեցոր Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչինՆույն օրը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց. «… Արդեն երևակայությունից վեր է, թե ինչպիսի իրավիճակում են ապրում այն մարդիկ, որոնք այդ տարածքում են»: Պեյչինովիչ Բուրիչը իր խոսքում հիշտակել է Հաագայի դատարանի որոշումըՀայաստանին և Ադրբեջանին հիշեցրել է «խաղաղության համար աշխատելու» խոստումը, իսկ վերջում ուշագրավ կարծիք է հայտնել. «Հասկանալու համար, թե ինչ է այնտեղ կատարվում, պետք է ապահովվի մուտքի հնարավորություն մեր կառույցների համար։ Մինչև այժմ ԵԽ կառույցները հնարավորություն չեն ունեցել այցելել այդ տարածք․ հույս ունեմ , որ այս իրավիճակը կփոխվի։ Մեր կողմից այդ տարածք մուտքի հնարավորությունը միակ ճանապարհն է, որ կարողանանք այս հարցով ունենալ ազդեցություն և հստակ գնահատենք իրավիճակը»: Թե ինչով էր Պեյչինովիչ Բուրիչի այս ակարծիքն ուշագրավ՝ կխոսենք քիչ ուշ:  

Լաչինի միջանցում ադրբեջանական անցակետի տեղադրմանը յուրօրինակ արձագանք եղավ Ֆրանսիայի ԱԳՆ կողմից: Թեև նրանց հայտարարության մեջ նույնպես հիշատակվում էին Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ պահանջվող միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրական ուժ ունեն, սակայն հատուկ նշվում է, որ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Արդյո՞ք սրանով ֆրանսիական կողմն առանձնահատուկ կարևորում էր 2020թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Բայց ուշագրավ է, որ ապրիլի 24-ին, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար առկա խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականի մասինՍա, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին, ընկած էր ՄԽ միջնորդությամբ նախկինում վարվող բանակցային գործընթացի հիմքում: Հիշեցնենք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն էր, որտեղ Ռուսաստանը և հավաքական Արևմուտքը, անկախ այլ հարթակներում ունեցած հակասություններից, ունեին որոշակի քաղաքական կոնսենսուս: Դա տարիներ շարունակ նյարդայնացնում էր Ադրբեջանին, որն ամեն կերպ ջանում էր նսեմացնել ՄԽ ձևաչափը՝ մինչև որ 44 օրյա պատերազմից հետո ուղղակի սկսեց մերժել դրա գոյության իմաստն ընդհանրապես: Իսկ Արարատ Միրզոյանի այս «թափանցիկ» ակնարկին քիչ անց նույնպես կանդրադառնանք:

Բավական նրբանկատ էր Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտի թվիթերյան գրառումը: «Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա ադրբեջանական նոր անցակետը հակասում է միջազգային իրավունքին և դժվարացնում է մարդկանց ազատ տեղաշարժն ու մատակարարումները տարածաշրջան։ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքներն ու անհապաղ կյանքի կոչի ԱՄԴ-ի պահանջները»,- գրել էր նա։ Ռենատա Ալտը ադրբեջանական անցակետի տեղակայման վայրը տեղորոշում է որպես «Լեռնային Ղարաբաղ»: Կա՛մ Բուդեսթագի հանձնաժողովի նախագահը դրանով քաղաքական ակնարկ է կատարում, կա՛մ կասկածի տակ է փորձում դնել, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի այն համոզմունքը, որ Լաչինի միջանցքը ադրբեջանական տարածք է (թեև Արմեն Գրիգորյանը դրա վերաբերյակ «հատուկ կարծիք» ունի):

Ապրիլի 26-ին եղավ նաև ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը: Այդ գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ «Դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ»,- ասել է Պատելը: Եթե Պետքարտուղարության արձագանքը լիովին տեղավորվում էր դիվանագիտական խոսույթի  շրջանակներում, ապա ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը հայտարարեց, որ Կոնգրեսին կներկայացնի օրինագիծ, որով կոչ է անելու ճանաչել Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանի գործողություններն ուղղակի որակեց որպես ագրեսիա:

Իսկ ինչպիսի՞ն էր Ռուսաստանի արձագանքը:

Նախ հայտարարությամբ հանդես եկավ Արցախի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, որը տեղի ունեցածը ներկայացրեց որպես «միակողմանի և չհամաձայնեցված գործողություն», թեև վերևում բերել ենք Ադրբեջանի սահմանապահ ծառայության հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին տեղեկացրել են հսկիչ անցագրային կետ տեղադրելու մասին: Կարելի է եզրակացնել՝ կա՛մ ադրբեջանը կողմը ստում է և չի տեղեկացրել ռուսական կողմին, կա՛մ տեղեկացրել է, չի ստացել համաձայնություն, բայց՝ օգտվելով Հայաստանի իշխանությունների տված հնարավորությունից, ինքնուրույն որոշում է կայացրել և ռուսական կողմին կանգնեցրել փաստի առաջ: Ի դեպ, դա ամբողջովին տեղավորվում է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աշխատաոճի մեջ՝ ձեռք բերել սեպարատ պայմանավորվածություններ և հետևանքների մեջ մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կողմին՝ Ռուսաստանին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը, ասել է. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում՝ իրականացնելու ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները»։ Ակնհայտ է, որ ռուսական կողմը, առանց ավելնորդ դիվանագիտական խուսանավումների, շեշտադրում է անում բացառապես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: «Իրավիճակը … պահանջում է, որ նշված երկրները (խմբ. Հայաստանը և Ադրբեջանը) հասկանան, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- հավելել է Պեսկովը: Հակված ենք մտածել, որ Դմիտրի Պեսկովը չի կասկածում կողմերի «հասկանալու» կարողությունները, բայց «երգից բառը հանել չի լինի»: Իսկ ահա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 27-ի իր ամենշաբաթյա ճեպազրույցում  ավելի հեռուն գնաց և հայտարարեց, թե՝ դատելով այն իրավիճակից, որն այժմ կա, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ազնիվ միջնորդի իրենց դերակարությունը ձախողել են։ Այսինքն ՌԴ ԱԳՆ-ն այս գործընթացում նկատում է Ռուսաստանի և Արևմուտքի շահերի ակնհայտ բախում և չի ցանկանում տարածաշրջանում իր դերակատարությունից հրաժարվել:

Այժմ ներկայացնենք հայկական կողմի արձագանքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որում կոչ էր արվում եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությանը, անհապաղ քննարկումներ սկսելու՝ Արցախի շրջափակման վերացման, Ադրբեջանական անցակետի կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ: Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը ներկայացրել է Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակի տեսանկյունից, որոնք հայտնվել են լիակատար շրջափակման մեջ, կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մեղմ արձագանքների ֆոնին առանձնացավ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ով, գնահատելով տեղում ստեղծված իրավիճակը հումանիտար տեսանկյունից,  NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձ էր կատարել նաև դրա քաղաքական բաղադրիչին:  «Անցակետի տեղադրումը Ադրբեջանի քողարկված պլանների բացահայտում էր: Նրանք սկսել են «բնապահպանական» ակցիաներով, բայց տեսնելով, որ արցախցիները որևէ ձևով չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը, Ադրբեջանն անցնում է բացահայտ լկտի և եռակողմ հայտարարությանն ուղիղ հակասող քայլի՝ միջանցքի սկզբնամասում անցակետ տեղակայելով: … Այս գործողությունները նպատակ են հետապնդում էթնիկ զտման ենթարկելու Արցախը: Եվ սրա մասին անթաքույց հայտարարել է Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում, տարբեր հարցազրույցների ժամանակ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:

Այս օրերին մեծ հանրային ճնշում եղավ հատկապես ՀՀ իշխանությունների նկատմամբ: Ինչպես և սպասվում էր՝ պաշտոնական Երևանն անմիջապես մեղավոր նշանակեց՝ խուսափելով ուղիղ պատասխանատվությունից: Քանի որ խնդիրը վերաբերվում է Արցախին և Լաչինի միջանցքին, սպասելի էր, որ պատասխանատվության սլաքները ուղղվելու են հենց ռուս խաղաղապահների կողմը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթերում» գրել է, որ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը և կոչ է արել Ռուսաստանին՝ կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը: Իր գրառման հակառուսական վեկտորը փոքր ինչ քողարկելու համար Ալեն Սիմոնյանը նաև ՄԱԿ-ի անդամ երկրներին «հորդորել է» արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ինչպես վերևում ներկայացրինք, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ադրբեջանին հիշեցրին դատարանի որոշուման մասին, բայց անցակետը տեղում է: Հատկանշական է, որ, թեև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը համառորեն անտեսվում է Ադրբեջանի կողմից,  Հայաստանը Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով պատրաստվում է կրկին դիմել նույն ատյանին:

Մեր ամփոփման սկզբում մեջ բերեցինք է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը՝ որտեղ ասվում էր, որ Լաչինի միջանցքն «ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին»: Հիշեցրինք նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղորդումը դեպի ռուս խաղաղապահները: Այս և իշխանական քարոզչամեքենայի նույնատիպ արձագանքն իր ամփոփումը գտավ կառավարության ապրիլի 27-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում: Երկու անգամ հղում կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Փաշինյանը  հայտարարեց. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն, բացի Ռուսաստանի Դաշնությունից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի»:  Բայց նույն ելույթում Փաշինյանը ևս մի հայտարարություն կատարեց, որը տրամագծորեն հակասում է նախորդին. «… Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»: Ահա այստեղ է, որ պետք է հիշեցնենք ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի եվրոպական կառույցների համար մուտքի հնարավորություն ապահովելու, տեղում ազդեցություն ունենալու և իրավիճակը «հստակ» գնահատելու ցանկությունը: Այսինքն՝ Փաշինյանը մի կողմից, իբր, կարևորում է ռուս խաղաղապահների ներկայությունը և շեշտում նրանց պատասխանատվությունը, մյուս կողմից դուռ է բացում Արցախի և Լաչինի միջանցքի տարածք եվրադիտորդների մուտքի համար: Եթե հիշենք, թե ինչպես ժամանակին մերժվեց ՀԱՊԿ դիտորդական առաքելության առաջարկը և հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեցին եվրոպական դիտորդները, ապա պարզ է դառնում, թե ինչ ճակատագիր է սպասվում ռուս խաղաղապահների համար: Անդրադառնալով Արարատ Միրզոյանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դրույթի հիշատակմանը՝ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նույնպես մի քանի ակնարկ արեց միջազգային  երաշխիքների մասին: Դրանք վերաբերվում են Հայաստանի և Արդբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, սահմանների դելիմիտացիայից հետո էսկալացիան բացառելուն և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության վերաբերյալ Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններին: Արդյոք Մինսկի խմբի ձևաչա՞փն է զոնդաժ արվում Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի խոսքերի տողատակերում և ինչո՞ւ էր Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում «հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների» մասին:

Աղբյուրը՝ «Արարատյան ալյանս» ինստիտուտ

Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում