Վանաձորում հրդեհ է բռնկվել տներից մեկի մոտակա փայտե խորդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 23-ին, ժամը 22։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակա փայտե խորդանոցի տանիքում (մոտ 15 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։20-ին, մարվել՝ 22։51-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 8 քմ, խորդանոցի փայտե պատը՝ մոտ 5 քմ, ներսում կուտակած տախտակներ (մոտ 3 խմ), փայտե դարակաշարեր և խորդանոցի մոտակայքում գտնվող փայտե ծածկը (մոտ 8 քմ)։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



