Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի հաղթող է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է Եվրոպայում:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց բուլղար Կիրիլ Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով:
Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի բրոնզե, Ռիոյի` ոսկե, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ալեքսանյանը 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում, մինչ այս էլ 5 անգամ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում: Նա նաև 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



