Վրաստանը հերքել է Թուրքիայում վան Դեյկի նկարը վաճառել ցանկացող վրացիների ձերբակալման լուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Ստամբուլում Անտոնիս վան Դեյկի նկարը ոչ օրինական ճանապարհով վաճառելու համար ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Վրաստանի ԱԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ Թուրքիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հաստատել Վրաստանի քաղաքացիների ձերբակալելու մասին լուրերը: Գերատեսչությունը փոխանցել է, որ թուրքական կողմը համապատասխան տեղեկատվությունն արդեն հաղորդել է Թուրքիայում Վրաստանի դեսպանատանը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



