Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պա՛պ ջան, մորս ու քրոջս լավ կնայես. այդ պահին չհասկացա իր խոսքերի իմաստը». Հենրիկ Ասատրյանն անմահացել է Արցախում, Գյումրի «վերադարձել» պատերազմից ութ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Հենրիկը շատ հանգիստ բնավորություն ուներ, չեմ պատկերացնում, որ կարող էր բռնկվել ու ինչ-որ մեկի հետ վիճել: Իր ընկերների համար էլ խաղաղության աղավնի էր, միշտ հաշտեցնում էր բոլորին: Մտածում եմ՝ իր տարիքում լրիվ ուրիշ տեսակի բնավորություն եմ ունեցել, բայց Հենրիկը 17-18 տարեկանում շատ հասուն էր, կարծես արդեն մեծացած լիներ: Այնքան հասուն էր, որ կային հարցեր, որոնց դեպքում իր կարծիքը լսում էի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հենրիկի հայրիկը՝ Աշոտը:

Հենրիկը տան երկու երեխաներից ավագն է, կրտսեր քույր ունի: Դպրոցին զուգահեռ սովորել ու ավարտել է Գյումրու արվեստի կենտրոնի դուդուկի բաժինը։ Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի սովորել է «Իմպրոռիթմ» վարժարանում. «Որոշեց ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալի բաժին՝ ժողովրդական երգի ուղղվածությամբ: Ընդունվեց, այն էլ՝ անվճար: Մինչև 2018 թվականը, եթե դիմորդն անվճար էր ընդունվում, զորակոչից ազատվում էր: Բայց 2019 թ. հունվարի մեկից այդ օրենքը չեղյալ համարեցին, կապ չունի՝ անվճար ես սովորելու, թե վճարովի, զորակոչվելու ես բանակ: Այդտեղ բախտ չունեցավ բալես: Բայց Հենրիկը չէր նեղսրտում, ասաց՝ պա՛պ ջան, ավելի լավ, կգնամ, իմ հասակակիցների հետ կծառայեմ, հետո կգամ և ուսումս կշարունակեմ: Կարևորն անվճար եմ ընդունվել, քեզ նեղություն չեմ տա: Կսովորեմ, նաև կաշխատեմ»:

Իր ապագան Հենրիկը կապում էր երաժշտության հետ՝ դուդուկ ու երգեցողություն: Հայրիկն ասում է՝ կարող ենք Հենրիկի անուն-ազգանունը մուտքագրել Յութուբում և լսել նրա կատարումները: Որդին հասցրել է բազում մրցույթների մասնակցել, «Հայաստանի ձայնը» նախագծին, «Վերածնունդ» փառատոններին, նաև հաղթանակներ գրանցել: «Պրոֆեսիոնալ կատարումները կան, կարող եք ունկնդրել: Քույրիկի հետ էլ երգեր ունի, աղջիկս էլ է երգում: Հիմա նա է եղբոր կիսատ թողած գործը շարունակում»: 2019 թ. հուլիսի 11-ին Հենրիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Լուսակերտի ուսումնական զորամասում, ծառայում է ականանետի բաժնում: Դեկտեմբերի 29-ին արձակուրդ է ստանում, Նոր տարին դիմավորում ընտանիքի հետ: Հունվարի 8-ին հայրիկն է որդուն զորամաս տանում, իսկ հունվարի 9-ին Հենրիկին տեղափոխում են Արցախ, որտեղ ծառայությունն անցնում է Թալիշում՝ որպես կրտսեր սերժանտ: Հայրիկի խոսքով՝ որդին գոհ էր ծառայությունից թե՛ Լուսակերտում, թե՛ Արցախում: Իր տեսակով հարմարվող ու հանդարտ տղան երբեք որևէ բանից չէր տրտնջում:

«Երբ պատերազմն սկսվեց, Ռուսաստանում էի՝ արտագնա աշխատանքի էի մեկնել: Հենց առաջին օրն ինձ զանգահարեց, 2-3 րոպե ենք զրուցել, պարզ լսվում էին կրակոցների ձայները: Հենրիկն ասաց՝ պա՛պ ջան, մեր մոտ հանգիստ է: Բայց հևալով էր խոսում: Արձագանքեցի՝ ո՞նց է հանգիստ, տղա՛ ջան, որ հենց այս պահին գմփոցներ ու կրակոցներ եմ լսում: Խաբեց ինձ՝ պա՛պ ջան, զորավարժություն ենք անում, որ հանկարծ թուրքը հարձակվի, էլ ավելի պատրաստ լինենք: Անկեղծ ասած՝ հավատացի իրեն: Արագ-արագ խոսեց, հետո՝ պա՛պ ջան, տեղս հարմար չէ: Նաև ոչինչ գլխի չընկա, երբ ասաց՝ պա՛պ ջան, մորս ու քրոջս լավ կնայես: Ու անջատեց: Դրանից հետո Հենրիկն անհասանելի դարձավ: Այս ամենը տեղի է ունեցել պատերազմի հենց առաջին օրը»: Հայրիկն ասում է՝ ամեն անգամ, երբ որդին իրեն զանգահարում էր ՌԴ, անջատում էր, հետո հայրիկն էր զանգում որդուն ու երկար զրուցում էին, բայց այս անգամ Հենրիկը թույլ չտվեց. «Պա՛պ, մի անջատի, խոսա՛: Ինձ հետ է այդ օրը խոսել, էլ տուն՝ մորն ու քրոջը չի զանգել»: Պարոն Աշոտը վերադառնում է Հայաստան. նշում է՝ բոլորին ասում էր, որ որդու մոտ հանգիստ է, ուղղակի զորավարժություններ են անցկացնում:

«Ասացին՝ ի՞նչ զորավարժություն, Արցախի ամբողջ տարածքով պատերազմ է: Կամավորագրվեցի, որ մեկնեմ Արցախ: Գյումրիի զինկոմիսարիատում իմ երեխու անունն արդեն զոհվածների ցուցակով եկել էր: Զինկոմիսարիատում ինձ ասացին՝ քեզ չենք տանի, բայց չէին ասում, թե ինչու: Համառեցի, ու տարան: Սկզբում Արմավիրի զորամասում երևի 4-5 օր մնացինք, գնացինք զենք ստանալու, իմ անուն-ազգանվան դիմաց գիծ էր դրված, որ ինձ զենք չտան: Շտաբի պետն ասաց, որ ինձ անգամ Գյումրիից չպետք է ուղարկեին, ու պարզ խոսեց՝ տղայիդ խփել են, գուցե վիրավոր է, հստակ որևէ բան չկա, ավելի լավ է սկսես իրեն հիվանդանոցներում փնտրել և ոչ թե ռազմաճակատ գնաս: Վերադարձա տուն ու սկսեցի շրջել բոլոր հիվանդանոցներով: Երևանում հիվանդանոց չմնաց, որ չփնտրեինք Հենրիկին, ու ոչ միայն մենք էինք փնտրում, այլ բոլորը, ովքեր ճանաչում էին իրեն: Մայիսին գտա երեխուս: Որոնումների ժամանակ հունվարին գնացի իր պահած դիրքը, ասում էին, որ զոհվել է, բայց մարմինը դեռ չէի գտել:

Այդ դիրքից գտա տղուս զրահաբաճկոնը՝ վրան կրակոցի հինգ հետքով, իր ձեռքի ժամացույցը և փաստաթղթերը: Տղես դիրքի ավագն էր, իսկ իրենց դիրքն էլ հրամանատարական դիտակետ էր: Իրենց դիրքում մատուռ կար, բավականին մեծ խաչ էր տեղադրված: Մատուռը թուրքերը պայթեցրել էին, խաչն էլ կողքին ընկած էր: Վերցրեցի այն ինձ հետ, վրան ամբողջությամբ բեկորներ են:Այդ տարածքներն արդեն ադրբեջանցիների ձեռքին էին, այնտեղ մտնում էինք ռուսական կողմի և Կարմիր խաչի միջոցով, նաև մեր զինվորականներից կային: Սիրտս պայթում էր, որ տեսա՝ խաչը գետնին ընկած է: Շատ էին ասում, որ Հենրիկս գերի է, բավականին երկար ժամանակ նաև այդ վարկածն էր շրջանառվում: Որոշել էի՝ երբ տղաս վերադառնա, միասին այդ խաչը կտանենք Սուրբ Հովհաննես, բայց հետո իր մարմինը գտանք, արդեն մեր տան մոտ հուշարձան կառուցեցի, խաչն էլ այդտեղ եմ տեղադրել»:

Հենրիկից հետո հայրիկին ուժ է տալիս այն, որ որդին կռիվ է տվել թշնամու դեմ: Հիմա էլ պատահական զրույցների ու հանդիպումների ժամանակ շարունակում է լսել որդու սխրագործությունների մասին: «Օրինակ՝ հավաքված էինք մի տեղ, խոսք ու զրույցի ընթացքում պարզվեց, որ որդիս մի տղայի է կրակի տակից հանել, սակայն, ցավոք, իր ձեռքերի մեջ էլ մահացել է: Դեռ ինչքան պատմություններ ենք լսելու մեր տղաների մասին: Անգամ չէինք իմացել, որ Հենրիկը «Երկրապահի» անդամ էր: Ապրիլ յան պատերազմից հետո գրանցվել էր Պատանի երկրապահների ջոկատի մեջ, որպեսզի թիկունքից օգնի, եթե հանկարծ նորից պատերազմ սկսվի: Պատերազմից հետո «Երկրապահի» մեդալով պարգևատրվեց, ու հենց այդ ժամանակ էլ իմացանք, որ իրենց անդամն է եղել: Տղայիս առաջադրել էին նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, բայց քանի որ քննադատեցի այս իշխանություններին, մեդալն երեխուս չհասավ: Համապատասխան կադրեր կան, թե ինչպես է իմ երեխեն կռվել:

Իրենց դիրքում վիրավոր վիճակում Հենրիկն է եղել ու մի երեխա՝ոտքերն արդեն կտրված: Թուրքի տանկը մտել է իրենց դիրք, իմ վիրավոր երեխեն տանկի անձնակազմին ոչնչացրել է՝ բարձրացել է տանկի վրա, նռնակը գցել մեջը: Տեսել եմ այդ կադրերը, ադրբեջանցուն հարցնում էին՝ ինչո՞ւ եք այդքան ուշ փոխանցել իր մարմինը, ասում է՝ մեր տանկի անձնակազմին, մեր հատուկ ջոկատայիններին է սպանել: Բայց «Մարտական խաչը» չհասավ իմ երեխուն: Մեր փողոցն իր անունով պետք է անվանակոչեին, մինչև հիմա քննարկում են այդ հարցը: Սրա համար ինքս որևէ բան չեմ արել, պետական մարմիններն են ինձ ասել, որ շքանշան են տալու կամ փողոցն իր անունով են կոչելու, իրենք ասել են, իրենք էլ ոչինչ չեն արել»:

Հ. Գ. - Հենրիկ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» ու «Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Պարգևատրվել է նաև «Տիգրան Մեծ», «Սայաթ-Նովա», «Կոմիտաս» մեդալներով: Հուղարկավորված է Գյումրու պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի