Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգային, ավանդական, հայկական ամեն ինչից վատանում են.... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ևս մեկ բնութագրական սևեռում ունեն: Դե, այդպիսիք շատ են, առավելապես՝ կործանարար, բայց այս մեկն առանձնահատուկ ընդգծվածություն ունի. նրանք ամեն ազգայինից, ավանդականից, հայկականից վատ են զգում կամ առնվազն վատանում են: Ու... վատաբանում են: Կապ չունի՝ խոսքը հազարամյակներով եկած ու պահպանված ավանդույթների՞ մասին է, ընտանիքի մասին ավանդական պատկերացումների՞, թե՞ մեկ այլ բանի մասին: Բնութագրական է և այն, որ ինչ եկել են իշխանության, «չգիտեմինչակրաց արշավանք» են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բացահայտ: Առաջինը հարձակվեցին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Անգամ փորձեցին ֆիզիկական բռնություն գործադրել Կաթողիկոսի նկատմամբ:

Դա հենց այնպես չէր, իհարկե: Ու այստեղ անձը կապ չունի, որքան էլ որ փորձ էր արվում այդ ամենն անձնավորված ներկայացնել: Փաշինյանական իշխանության հիմնական հարվածներից մեկը հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ էր ուղղված: Կառույցի: Ազգային այն հաստատության, որ ամենադաժան փորձություններ հաղթահարելով՝ ահա արդեն 17 դարից ավելի է, ինչ իր ազգի, ժողովրդի գոյապայքարի հիմնասյուներից մեկն է: Հիշո՞ւմ եք Աբովյանի ասածը առ այն, որ մի ազգին պահողը նրա լեզուն է ու հավատը: Ոչ միայն, իհարկե, բայց դրանք հիմնասյուներ են հայության համար: Ու այստեղ մտաբերում ես այն անմոռանալի փաստերը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետական միջոցներ է ծախսում՝ սեռափոխություն կատարած անձնավորության մասին ֆիլմ նկարելու համար: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խրախուսում է, օրինակ՝ սեռափոխության երևույթը:

Ի դեպ, այդ գումարներն ի՞նչ եղան, «կինոն» վերջիվերջո նկարեցի՞ն: Մտաբերում ես այն «պերֆորմանսները», որ «մշակույթն իրենց մեջ կրող» փաշինյանականներն էին նախաձեռնել: Ու շատերը չէին կողմնորոշվում՝ դա ինչոր ներկայացո՞ւմ է, թե՞ սատանայապաշտական ինչ-որ ծիսակատարություն: Դա ի՞նչ էր: Մտաբերում ես ԱԺ ամբիոնի մոտ բերված տրանսգենդերին: Մտաբերում ես այն փաղաքշական, սիրակեզ վերաբերմունքը, որ Փաշինյանի իշխանությունը դրսևորում է «այլընտրանքային սեռական կողմնորոշումներ» ունեցողների հանդեպ: Մտաբերում ես իշխանության ներկայացուցիչների, հատկապես Փաշինյանի տիկնոջ՝ հայ կանանց երջանկության և այլ նման թեմաներով հրապարակային հայտարարությունները, «զինվորները ոչնչի համար են զոհվել» խայտառակ ձևակերպումն էլ՝ վերադիր:

Ու մեկ էլ, հո՛պ, նախօրեին փաշինյանական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասում է, թե պետք է... մատաղի ավանդույթը վերափոխել, որովհետև այն հակասում է... սննդային անվտանգության իրավական կանոնակարգերին, թե չգիտես՝ ինչ «զահրումարին»: Ուրեմն մատաղի (զոհաբերության) բազմահազարամյա ավանդույթը հայ ազգի սովորույթներից ու հավատքից չի կարողացել ջնջել անգամ քրիստոնեական եկեղեցին, այնքան հեռատեսություն և խելք են ունեցել, որ չեն վերափոխել դա, իսկ փաշինյանական «նորադավանները» ուզում են մատաղն էլ խլել հայ ազգից: Արգելել: «Վերափոխել», այսպես ասած: Ու այստեղ խնդիրը բուն արարողությունը չէ, անկախ նրանից, թե այս կամ այն արարողությանը, սովորույթին ով ինչպես է վերաբերվում. խնդիրն ավելի խորքային է՝ պարզապես հարվածել ցանկացած ավանդականի, այն ամենին, որը ակունքներ ունի: Պատմությունը վերափոխեցին-պրծան (2018 թվականից առաջ ոչինչ չկար, կամ ինչ էլ կար՝ վատ էր, ամեն ինչ սկսվեց այդ թվի իշխանազավթումից), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն արգելեցին դպրոցներում, հերթը հասավ ավանդույթները վերափոխելուն:

Էլ ի՞նչ են պատրաստվում «վերափոխել». միգուցե Մատենադարանն ուզում են պարահրապարակի՞ վերածել կամ գինետան (Սարյան փողոցի գինետներից երևի արդեն ձանձրացել են): Ու պատահակա՞ն է, որ նման իշխանության գործունեության պայմաններում ամենատարբեր «կրոնական կազմակերպություններ», որոնք աշխարհում բնորոշվում են որպես «տոտալիտար աղանդներ», Հայաստանում իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում: Նկատե՞լ եք, թե այս հետպատերազմական շրջանում որքան են ակտիվացել դրանք: Գործնականում բացահայտ, օրը ցերեկով, հրապարակային վայրերում զբաղված են քարոզչությամբ, որին այլ կերպ հոգեորսություն են ասում, ի դեպ: Օրինակ՝ օրերս նկատեցի, որ Կապանում իրենց պաստառը պարզած՝ քարոզ են անում: Ինչի՞ քարոզ: Պաստառի գրությունն աչք ծակեց. «Խաղաղություն ե՞րբ կլինի...» Միանգամից զուգահեռվեց Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի» հետ: Նման բաները, կներեք, չեն կարող պատահական լինել:

Ուղղակի չեն կարող: Խաղաղության ոչ ոք դեմ չէ, բայց թշնամական, ադրբեջանական նշանառության տակ դրված Սյունիքի մարզկենտրոն Կապանում «խաղաղության օրակարգի» քարոզ են անո՞ւմ: Որ ի՞նչ: Որ եթե թշնամին վաղը, մյուս օրը վրա տա, Կապանում «խաղաղորե՞ն» դիմավորեն: Խաղաղաբա՞ր: Սա, կներեք, ոչ թե խղճի ազատության հարթությունում գտնվող հարց է, այլ ազգային անվտանգության: Չնայած, դա ո՞ւմ է հետաքրքիր: Եթե հետաքրքիր լիներ... Կան մեկնաբաններ, որոնք վերլուծում են, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի սոցիալական հենարանը, դրա շերտերը: Բայց նրանցից գրեթե ոչ մեկը չի դիտարկում Հայաստանում առկա աղանդավորներին: Մինչդեռ, աղանդավորները Փաշինյանի հիմնական հենարաններից մեկն են: Ավելին, Փաշինյանի կողմնակիցների վարքն ու խոսքուզրույցը ուշադիր դիտարկելիս դժվար չէ նկատել որոշակի կրոնական կազմակերպություններին բնորոշ գծեր:

Տեսեք, Փաշինյանը մի բան է ասում (օրինակ՝ մածունը սև է), և անմիջապես «գտնվում» են հազարավորներ, որ հմայախոսության նման կրկնում են նույն բանը, պնդում են, որ «մածունը սև է», որովհետեև այդպես է ասել իրենց կուռքը, «համայնքի ղեկավարը», «հոգևոր առաջնորդը», վերջապես՝ «հովիվը»: Ու հապա թող մեկը փորձի հակառակն ասել, անմիջապես վրա կտան: Իսկ դրանից մի քանի ժամ անց նույն Փաշինյանը մեկ էլ կարող է ասել, թե՝ «մածունը շերտավոր» է, կեսը սև է, կեսը՝ սպիտակ: Ու նույն զանգվածը, որ մինչև այդ մածունը սև էր նշում, կսկի ասել, որ այն զեբր է: Ի դեպ, մի բան էլ հիշեցնենք:

Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի նկարով «սրբապատկերներ» էին տարածվում, շրջանառվում սոցցանցերով, նրա իշխանազավթման մեջ ոմանք Աստծո նախախնամություն էին «տեսնում» կամ այդպես էին դա ներկայացնում: Փաշինյանն ինքն էլ, ի դեպ, ամենևին չէր նեղվում, երբ իրեն «փրկիչ» էին անվանում, անգամ (մեղա-մեղա) Հիսուս Քրիստոսի հետ համեմատում: Դե, երեկ էլ Եկեղեցու վրա հարձակման շրջանակներում նույնիսկ իշխանությանը համեմատեց Աստծո հետ: Այստեղ, ինչպես ասում են, նույնիսկ քննարկելու բան չկա, այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Ոմանք կարծում են, թե սրանք հուզական կամ անհավասարակշիռ մղումներով պայմանավորված դրսևորումներ են: Այնինչ, նման երևույթները հստակ քարոզչական տեխնոլոգիաների կիրառման արդյունք են... Հետևանքներն ակնառու են: Թե այսպես էլի շարունակվեց, անհամեմատ ակնառու կլինեն: Ցավոք, գուցե անդառնալի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ