Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքի անգործությունը ավելի շատ է ոգևորում Ադրբեջանին, քան Թուրքիայի աջակցությունը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

infoteka24.ru-ն գրում է, որ միջազգային հանրությունը չեզոքության պահպանման քաղաքականության շրջանակներում երկար տարիներ աչք է փակել թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վրա։ Հաճախ դա հանգեցրել է նրան, որ հրապարակային հայտարարություններում և կոչերում ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան է դրվել։ Այնուամենայնիվ, կան անհատներ, ովքեր հստակ և համարժեք գնահատական են տալիս և չեն վախենում, պաշտպանելով արդարությունը, բացահայտ հնչեցնել իրենց տեսակետը։ Նրանց թվում է ամերիկացի լրագրող, Կովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փորձագետ, Մերրոու մրցանակի դափնեկիր Լինդսի Սնելը, որը համաձայնել է պատասխանել Infoteka24-ի հարցերին։

Հարց. - Գիտենք, որ Դուք հստակ տեսլական ու գնահատական ունեք 2020 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Կարո՞ղ եք այն բարձրաձայնել մեր ընթերցողների համար:

Պատասխան. -Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ 2020 թվականին լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի և Հայաստանի մի մասի դեմ։ Թուրքիան օգնելու համար ավելի քան 1000 վարձկան ներմուծեց, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակից, և ադրբեջանական ուժերը հիմնականում նրանց օգտագործել են որպես կենդանի վահան:

Հարց. - Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է միջազգային հանրությունը աչք փակում Ադրբեջանի հանցագործությունների վրա։

Պատասխան. - Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է Արևմուտքի համար՝ հատկապես նրա հետ ԵՄ էներգետիկ գործընկերության լույսի ներքո: Կտրուկ հակադրություն կա ԱՄՆ/ԵՄ-ի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքների միջև (պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, զենքի առաքում և օգնություն Ուկրաինային, և ոչ մի պատժամիջոց Ադրբեջանի դեմ): Նույնը մենք տեսել ենք Թուրքիայի հետ Արևմուտքի հարաբերություններում։ 2018 թվականից ի վեր Թուրքիան մի քանի հարձակումներ է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այդ հարձակումների հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարները ստիպված են եղել լքել իրենց տները: Նրանք ամրապնդեցին ԴԱԻՇ-ի և Հայաթ Թահրիր ալ-Շամի դիրքերը (վերջինիս հետ Թուրքիան համագործակցում է Իդլիբում և Աֆրինում) և քաոս ստեղծեցին։ Թուրքիան մշտապես ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը՝ հաճախ սպանելով խաղաղ բնակիչների։ Թուրքիան Լիբիա է ուղարկել իր վարձկաններին։ Արևմուտքը քիչ բան է արել այդ վայրագությունները դադարեցնելու համար: Նաև արևմտյան որևէ քայլ չի ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակմանը վերջ տալու համար։ Պարզապես պատկերացրեք Արևմուտքի արձագանքը, եթե Ռուսաստանը շրջափակված անկլավում 120 000 ուկրաինացիների թակարդի մեջ գցի: Դա կլինի թերթերի առաջին էջերին:

Հարց. -Դուք քաջատեղյակ եք Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկաններից։ Պատերազմից հետո այդ թեման վերացավ։ Կա՞ն հավաստի տեղեկություններ, թե արդյոք նրանք մնացել են Ադրբեջանում։

Պատասխան. - Նրանց բոլորին հետ են ուղարկել Սիրիա: Փաստացի, դեռ պատերազմի ավարտից առաջ հարյուրավոր մարդիկ պարզապես հրաժարվում էին շարունակել կռիվը՝ բողոքելով, որ չգիտեն տեղանքը կամ կռվի ոճը և, փաստորեն, զոհվում են ադրբեջանցի զինվորների փոխարեն։ Նոյեմբերին մի քանի հարյուրը հետ ուղարկվեցին, իսկ Համզայի մի քանի մարտիկ կռվելու զանգվածային մերժում կազմակերպելու համար ձերբակալվեց Սիրիա վերադառնալիս: Ադրբեջանում սիրիացի վարձկաններ չկան 2020 թվականից։

Հարց. - Մենք գիտենք, որ դուք հաճախ սպառնալիքներ եք ստանում իսլամիստ և թուրք արմատականներից: Ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ եղե՞լ են:

Պատասխան. - Ստանում եմ, բայց նրանք կարծես նախընտրում են անձնական հարձակումներն ու ոտնձգությունները, քան ֆիզիկական վնաս հասցնելու բացահայտ սպառնալիքները, որոնք ես հաճախ եմ ստանում թուրք ազգայնականներից:

Հարց. - Հավատո՞ւմ եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստացվի ոչ միայն թղթի վրա, այլ նաև «գետնի վրա»:

Պատասխան. - Ոչ։ Ադրբեջանի պահանջները անհավանական են դարձնում խաղաղությունը, իսկ Ադրբեջանի պահանջների հանդեպ ցանկացած կապիտուլ յացիա ուղղակի կբերի Ադրբեջանի նոր պահանջների, և դա դուրս է Արցախի սահմաններից։ Ադրբեջանը գտնվում է Սյունիքում և հստակ հայտարարել է Սյունիքի ավելի շատ տարածքներ գրավելու իր ծրագրերի մասին։

Հարց. - Արցախի համար հնարավո՞ր է Կոսովոյի սցենարը։

Պատասխան. - Ես կարծում եմ, որ դրա համար կպահանջվի մեծ միջազգային աջակցություն, որը չկա։

Հարց. - Հիմա ձեր «սիրելի» Թուրքիայի մասին: Առաջիկա ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ ունե՞ք։ Էրդողանի պարտության դեպքում արդյո՞ք կփոխվի Անկարայի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, թե՞ դրանք հայերի դատարկ հույսերն են։

Պատասխան. - Չեմ կարծում, որ իրավիճակը նկատելիորեն կբարելավվի, եթե Քըլըչդարօղլուն դառնա Թուրքիայի նոր նախագահ։ Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2020 թվականին պատերազմ սկսելուց հետո։ Նա դժգոհել է, որ Էրդողանից չափազանց երկար ժամանակ է պահանջվել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ առարկելու համար: Նա հղում է արել Միսաքի Միլլիին, որը հաստատում է այն, որ, նրա կարծիքով, Օսմանյան Կայսրության կողմից վերահսկվող նախկին տարածքները պետք է լինեն Թուրքիայինը։ Եվ ես կարծում եմ, որ Արևմուտքի անգործությունը ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ավելի շատ է ոգևորում Ադրբեջանին, քան Թուրքիայի աջակցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա