Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ Հարութն է ուժ տալիս, որ շարունակեմ ապրել, ամեն վայրկյան զգում եմ իր ներկայությունը». սակրավոր Հարութ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փոքր տարիքից շատ աշխույժ էր, ճարպիկ: Հարութը տուն մի ուրիշ շունչ էր բերում: Երբ դրսից ներս էր մտնում, կարծես մի 100 հոգի մարդ ներս մտներ: Իսկ հիմա առանց իրեն տունը դատարկ է, շատ դժվար է համակերպվել այս ցավի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Հարութի մայրիկը:

Հետո հավելում է. «Իմ Հարութը բարձրահասակ՝ 1,83 սմ, թիկնեղ, շիկահեր, շատ սիրուն երիտասարդ էր: Երանի այն մարդուն, որ իմ Հարութին չի ճանաչել»: Մայրիկի խոսքով, Հարութը դպրոցը փայլուն գիտելիքներով է ավարտել, նաև ավտոէլեկտրիկի մասնագիտություն ստացել. «Հետո գնաց Եվրոպական քոլեջ, իրեն անգամ ասել էին՝ Հարո՛ւթ ջան, քո գիտելիքները համալսարանին է համապատասխան, ինչո՞ւ ես մեզ մոտ եկել, սա քո տեղը չէ: Ռեպ էր կարդում, ֆուտբոլի մեծ սիրահար էր, շատ կենսուրախ էր: 13 տարեկանից եղել է պատանի երկրապահ, որպես պատրաստի զինվոր՝ գնացել է բանակ: Շատ նպատակներ ու երազանքներ ուներ, չէր կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Բանակից վերադառնալուց հետո արդեն հստակ կորոշեր, թե ինչով է ուզում զբաղվել»:

Հարութը բանակ է զորակոչվել 2019 թ. հունվարի 17-ին: Սկզբում վեց ամիս ծառայել է Էջմիածնում, այնուհետև տեղափոխվել է Ջրական: Հարութը սակրավոր էր: «Ոչ մի անգամ ծառայությունից չի դժգոհել: Պատերազմի օրերին էլ մեզ չէր ասել, որ ամենաթեժ կետերում է: Ինձ երբեք չէր ստում, բայց այնպիսի բարձր տրամադրությամբ ինձ համոզեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, որ ես անկեղծորեն հավատացի: Իր զինակից ընկերներն են պատմում, որ այն պահերին, երբ տղաները հուսահատվել են, Հարութն ամեն անգամ իրենց հույս է տվել: Խաչեր է ունեցել իր մոտ և բոլորին բաժանել՝ Աստված միշտ մեր կողքին է: Տղաները միշտ ասել են՝ որտեղի՞ց քո մեջ այդքան էներգիա, այդ ինչպե՞ս ես կարողանում մեզ քաջալերել, ուժ փոխանցել: Հոկտեմբերի 2-ին շրջափակման մեջ են ընկել, շատ ծանր մարտ են վարել, բայց կարողացել են բարեհաջող դուրս գալ այդ իրավիճակից: Հենց առաջին օրվանից Հարութը պատերազմի մեջ է եղել, սակրավոր էր, հենց առաջին պահից առաջնագծում էին»:

Մայրիկի ու Հարութի վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ առաջին հրադադարից երևի կես ժամ առաջ: «Զանգեց, իմ հետ խոսեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է: Ամեն անգամ ասում էր՝ մա՛մ ջան, անպայման կզանգեմ, բայց այդ օրն անպայման բառը չնշեց: Հենց հոկտեմբերի 10-ին էլ Հարութս զոհվել է դիպուկահարի կրակոցից»: Որդու զոհվելու բոթը տուն շուտ է հասել: «Հոկտեմբերի 10-ին տղաներն իրեն դաշտից հանել են, իսկ հոկտեմբերի 13-ին արդեն իմացել ենք Հարութի զոհվելու մասին: Բնական է՝ չէինք կարողանում այլևս իր հետ կապվել, երբ տղաներին էինք զանգում, ասում էին՝ Հարութը վերևում է, մենք՝ ներքևում: Բայց մենք չէինք հասկանում այդ բառերի իմաստը: Ուղղակի տղաները չէին կարողանում ասել, որ Հարութը զոհվել է»:

Տղան պատերազմի ողջ ընթացքում գինի է պահել ուսապարկի մեջ: «Միշտ ասել է՝ տղերք ջան, երբ հաղթենք, այս գինին կբացենք ու մեր հաղթանակը կտոնենք: Նաև բանաստեղծություններ է գրել, դրանցից երեքն իր գրպանում են եղել, ամուսինս գրպանից հանել է. …Ես չգիտեմ՝ ինձ հետ ինչ է կատարվում, Անծանոթ է ինձ այս խաղը, Կա՛մ շահում եմ, կա՛մ տարվում: Մե՛րթ արծիվ եմ ասես, թևեր կան վրաս, Մե՛րթ ուղևոր՝ և՛ անշտապ, և՛ վռազ»: Հարութը երեք երեխաներից ամենափոքրն է: «Երբ երեխադ քո կողքին չէ, 180 աստիճանով կյանքդ փոխվում է: Շատ դժվար է համակերպվել Հարութի բացակայության, այս ցավի հետ: Ո՛չ տղերքը կան, ո՛չ հողերը կան: Իմ Հարութն է ուժ տալիս, որ ես շարունակում եմ ապրել: Ամեն վայրկյան զգում եմ իր ներկայությունը: Ասենք, այդ օրը շատ եմ լաց լինում, գնում եմ սենյակ, տեսնում՝ իր նկարներից մեկն ընկել է: Ասում եմ՝ երևի ինձ ուղղություն է տալիս, թե՝ մի՛ լացիր: Թե չէ շատ, ահավոր դժվար է»:

Հ. Գ. - Հարութ Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ունի մեդալներ նաև տարբեր կազմակերպությունների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը: Գյուղը պանթեոն չունի, բոլոր տղաները հուղարկավորված են ընտանեկան գերեզմաններում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով