Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հնարավորությունն արդեն բաց ենք թողել. երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է, և 2023-ի առաջին երկու ամիսներին այդ միտումները շարունակվել են։ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ ընդգծելով, որ Հայաստանից հիմնականում դեպի Ռուսաստան է արտահանում կատարվում։ Նա մատնանշել է հատկապես վերաարտահանման մասին։

«Ստացվում է՝ մենք զուգահեռ արտահանում ենք իրականացնում։ Աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում մեր տնտեսությունը շահում է, բայց կառուցվածքային առումով զարգացում չի ապրում, արդյունաբերության աճ գրեթե չկա։ Պարզապես առևտուր է իրականացվում, որի ծավալները մեծացել են, ինչի արդյունքում էլ ավելացել են նաև բյուջեի մուտքերը։ Բայց մենք ունենք տնտեսության կառուցվածք, որը չի փոխվում. առևտուր, ծառայություններ, շինարարություն, գյուղատնտեսության վերամշակման ճյուղ, տուրիզմ, որոշ չափով էլ՝ ՏՏ ոլորտը։ Հիմա նույն կառուցվածքը պարզապես ուռճացվել է։ Այսինքն, առևտուրը, շինարարությունը, տուրիզմի ցուցանիշներն ավելացել են՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Կառուցվածքը չի փոխվում, բայց ճյուղերը մեծանում են՝ ներգրավելով աշխատուժ»,-ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, թվարկվածները զգայուն ու խոցելի ճյուղեր են, և ցանկացած ճգնաժամի ժամանակ հենց այդ ճյուղերն են տուժում. «Խոսքը հատկապես շինարարության, տուրիզմի, նաև առևտրի մասին է։ Մեր խնդիրը տնտեսության կառուցվածքը փոխելն է, ընդլայնելն է, ինչին ուղղված քայլեր չկան»: Տնտեսագետի կարծիքով, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ստեղծված իրողությունները հօգուտ Հայաստանի տնտեսության օգտագործելու հնարավորություն կար. «Եվ ոչ միայն հնարավոր, այլ պարտադիր էր, բայց այդ հնարավորությունն արդեն բաց ենք թողել։ Ավելի շատ խոսեցինք՝ շուկային հնարավորություն տալով ինքնուրույն որոշել զարգացումները։ Եվ շուկան ինքնուրույն որոշեց։ Մենք որևէ քայլ չարեցինք, որևէ նոր ոլորտ չզարգացրեցինք։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մարդիկ քննարկում էին, թե ինչ ներդրումներ կարելի է անել Հայաստանում։ Միակ ուղղությունը սրճարաններ, ռեստորաններ բացելն էր, պարզ է, չէ՞, չկա աշխատանք, ըստ որի՝ հնարավոր ներդրումներն այլ ոլորտներ կուղղվեին»:

Աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում, ըստ տնտեսագետի, շահեցին այն ոլորտները, որոնք ընդհանուր ալիքի մեջ տեղ ունեին։ «Շահեցին տուրիզմը, շինարարությունը, բանկային համակարգը, զուգահեռ արտահանմամբ զբաղվող ճյուղերը, բայց մենք արդյունաբերության աճ այդպես էլ չունեցանք։ Գյուղատնտեսությունը, օրինակ՝ էլի տեղից չի շարժվում։ Մենք նույնիսկ եղած արդյունաբերական ոլորտների զարգացում չունենք։ ՏՏ ոլորտը, այո, ստացավ մասնագետներ, ինչոր չափով զարգացավ, բայց մեր արդյունաբերական, արտադրական կառուցվածքը դրանից չշահեց, աճ չկա»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ վերոնշյալն արտացոլված է նաև պաշտոնական վիճակագրության մեջ։

«Երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում։ Նույն շինարարության ու առևտրի ոլորտները կապահովեն հարկային մուտքեր, ՀՆԱ-ի աճ, բայց զարգացում, աշխատուժի վերապատրաստում, կրթական համակարգի փոփոխություն՝ ոչ։ Այսինքն, ինժեներների, ճարտարապետների, տեխնոլոգների պահանջարկ պարզապես չի լինի։ Կլինեն տուրիզմի, շինարարության ու առևտրի ոլորտի մասնագետներ, որոնք կավելացնեն զբաղվածությունը»,-ասաց նա՝ նշելով, որ նոր իրողությունների, ճգնաժամերի դեպքում այդ ոլորտները տուժելու են։

«Նման սցենարների դեպքում ծանր իրավիճակում ենք հայտնվելու։ Խոսքն առաջին հերթին գործազրկության նոր հնարավոր ալիքի մասին է։ Այդ դեպքում, սակայն, չեն լինելու այլ ոլորտներ, որոնք կդիմադրեն ճգնաժամային իրավիճակներին։ Խոսքն արտադրական ոլորտների մասին է։ Մենք նաև շուկաներ էլ չունենք, հիմնական արտահանումը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանի շուկայի հետ մի բան պատահի, խնդիրներ են լինելու։ Ընդհանուր առմամբ, մի շուկայից կախվածությունը, տնտեսության կառուցվածքի զարգացման բացակայությունը, նեղ ու սահմանափակ վիճակը, աշխատուժը չվերապատրաստելը մեր հիմնական խնդիրներն են»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, մեր տնտեսական միտումներն այս պահին ավելի շատ պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով, Ռուսաստանի շուկայի հնարավոր զարգացումներով. «Այսօր շուկային ազատություն ենք տվել, բայց գործնականում ոչինչ չի արվում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք Չալաբյան