Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինստիտուցիոնալ վարկաբեկում, կազմաքանդում, անլրջացում... արդեն 5 տարի․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած օրացուցային առումով դեռ մի երկու շաբաթ կա, բայց արդեն կարելի է ասել, որ լրանում է 5 տարին, ինչ Հայաստանի ղեկավարի պաշտոնին Նիկոլ Փաշինյանն է: Չէ՛, այս հրապարակման մեջ չենք անդրադառնա «Նիկոլ Փաշինյանի անվան» պարտությանն ու նրա ստորագրած կապիտուլ յացիոն հայտարարությանը, նրա բերած զոհերին: Դրա օրն ու առիթներն էլ կլինեն ու՝ ո՛չ մեկ անգամ: Ի՞նչ հիմնական երևույթներ արձանագրվեցին այն բանից հետո, երբ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությամբ», այսինքն՝ անարյուն տարբերակով Նիկոլ Փաշինյանը եկավ կամ բերվեց իշխանության 2018 թվականի մայիսի 8-ին: Առաջինը, ինչ կարելի էր կանխատեսել բոլոր հեղափոխությունների «բնավորությունից» ելնելով, եղած կամ հաստատված կարգերի արմատական ապամոնտաժումն էր՝ իր շղթայական հունով:

Բայց նման բան, նկատենք, տեղի չունեցավ: Նիկոլ Փաշինյանը, որ բոլորից շատ ու «ծակող» ձայնով էր քննադատում «Սերժ Սարգսյանի հագով կարած» սահմանադրական «կոստյումը», առանց վայրկյան իսկ անհարմար զգալու, մեծ հաճույքով տեղավորվեց այդ «կոստյումի» մեջ: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը գնաց ինստիտուտները քանդելու ճանապարհով: Նրա կառավարման հնգամյակում կամ «Նիկոլի թվի Հայաստանում» հիմնական նվաճումները դարձան պետական ինստիտուտների շարունակական վարկաբեկումը, հեղինակազրկումը, կազմաքանդումը, անլրջացումը: Նա՝ Փաշինյանը, շատ էր խոսում «ինստիտուցիոնալ ընդդիմության» մասին, երբ ընդդիմադիր էր «աշխատում»: Եվ հինգ տարի է՝ արդեն վարչապետի կարգավիճակով, խոշոր նվաճումների է հասել պետության ինստիտուցիոնալ ապամոնտաժման, կազմաքանդման առումով: Գլուխը՝ քարը, որ դա գոնե ապամոնտաժում լիներ, այսինքն՝ նախապես որոշակիորեն ծրագրված քանդումհավաքում:

Բայց դա տարերային աղետի նմանվող ավերում է, որի տակ շուտով կարող է վերջնականապես անէանալ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետականություն, եթե այս կործանումային ընթացքի «ստոպ-կռանը» ոչ ոք չքաշի: Թեպետ նախքան այդ էլ լրջմիտ մարդկանցից շատերը մի բարձր կարծիքի չէին, բայց առաջին լուրջ ահազանգը հնչեց կամ դրսևորվեց 2018-ի հոկտեմբերի սկզբին: Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ վարչապետ, նախաձեռնեց և իր «ռադիոկառավարվող» հազարավոր կողմնակիցների միջոցով իրականացրեց հարձակում օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի՝ Ազգային ժողովի վրա: Սա, ինքնին, հեղաշրջում էր՝ «թավշյա հեղափոխությունից» հետո: Հեռու ենք բառացի զուգահեռումներից, բայց նկատենք, որ նման մի բան էլ մոտ մեկ դար առաջ Գերմանիայում եղավ՝ 1933-ին, երբ Ռայխստագի հրդեհը գերմանական նացիոնալ-սոցիալիստները օգտագործեցին երկրում ամբողջ իշխանությունը գրավելու և բացարձակ բռնատիրական ռեժիմ հաստատելու համար:

Բայց 2018-ի հոկտեմբերին իրականացված հարձակմամբ Ազգային ժողովի՝ խորհրդարանի վարկաբեկման՝ որպես պետական կառույցի հեղինակազրկման ընթացքն ամենևին չավարտվեց: Հաջորդած արտահերթ ընտրությունները (2018) բերեցին այն բանին, որ մանդատների բացարձակ մեծամասնությունը վերցրած Փաշինյանի «Իմ քայլ»-ով խորհրդարանում հայտնվեցին միանգամայն պատահական անձինք: Նրանցից շատերի արժանիքն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարչության «քասթինգ-ստուգում» էին անցել: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա դեռ ամբողջական անկում չէր, քանզի 2021-ի արտահերթ ընտրություններով ՔՊ-ն խորհրդարան բերեց է՛լ ավելի ցածր մակարդակի վրա գտնվողների մի ամբողջ բազմություն, որի «փայլուն ներկայացուցիչները» մինչ օրս էլ «փայլատակում» են: Ազգային ժողովը, որպես այդպիսին, այն էլ՝ խորհրդարանական կառավարման պայմաններում, վերածված է ձևական ու անպիտան թվացող մարմնի, որը, հատկապես ՔՊ-ական բացարձակ մեծամասնության պայմաններում, ընդամենը կառավարության կցորդ է:

Նախկինում էլ, ազնվորեն պետք է ասել, որ խորհրդարանը, նախագահական կամ կիսանախագահական կառավարման պայմաններում, նման դեր ուներ: Բայց այստեղ պետք է ընդգծել, որ նախկինում խորհրդարանը գոնե դիմագիծ ուներ, շնորհիվ առնվազն երկու-երեք տասնյակ պատգամավորների, որոնք «պահում» էին այդ դեմքը և՛ երկրի ներսում, և՛ դրսում: Իսկ ի՞նչ դրսևորում եղավ դատական իշխանության, դատարանների, Սահմանադրական դատարանի դեպքում: Նիկոլ Փաշինյանը, վստահ, որ լիովին մարսել է ԱԺ-ի վրա գրոհելը, 2019-ին հարձակում նախաձեռնեց արդեն դատարանների վրա: Պատրվակն այն էր, որ դատավորները «նախկիններից» էին մնացել, անբարեհույս էին, չէին կատարում թավշավարչապետի հրամանները (չնայած, կան փաստեր, որ հիմնական հարցերում լավ էլ հեռախոսակառավարելի էին որոշակի դատավորներ, ոչ բոլորը): Բայց ամեն դեպքում, տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կառավարության կողմից իրականացված բռնի ու բռի հարձակում դատական իշխանության վրա՝ իշխանությունը միմիայն մեկ անձի ձեռքերում կենտրոնացնելու, իշխանության բոլոր ճյուղերի ուզուրպացիա իրականացնելու նպատակով:

Ըստ էության, ազդարարվեց, որ Հայաստանում չի կարող լինել արդարադատություն, Հայաստանում կարող է լինել բացառապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույք: Դատական համակարգի վրա այս հարձակման կուլմինացիան Սահմանադրական դատարանի «գրավումն» էր: Բավական է հիշեցնել Հրայր Թովմասյանի գրիչի հետ կապված խայտառակ պատմությունը, Փաշինյանի յուրային կամ կողմնակից որոշակի անձանց ՍԴ մտցնելը և այլն: Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, այդ ընթացքում կարողացավ թե՛ դատական իշխանությունը քարուքանդել, թե՛ վարչապետի ինստիտուտը վարկաբեկել ու անլրջացնել: Ինչպես կամ ով կարող է լուրջ վերաբերվել մի իշխանության, որի ղեկավարը հայտարարում է, թե կոռուպցիոն կամ չգիտես թե ինչ սկանդալային փաստեր է հրապարակելու, հետո հայտարարում է, թե «սկանդալն» այն է, որ ՍԴ նախագահից ինչոր մի միջոցառման ժամանակ վերցրել է նրա գրիչը, որը Հրայր Թովմասյանը հետո հետ չի ուզել, կարելի է ասել՝ նվիրել է:

Բացի այն, որ դա «մանր» պատմություն էր, բացի այն, որ մանրախնդիր ոխակալության դրսևորում էր, դա նաև պետության ղեկավարի պաշտոնով ներկայացողի կողմից այդ պաշտոնի վարկաբեկում էր: Չնայած, ինչ ընկալում կարող է ունենալ մի պետություն, որի ղեկավարը պատրաստ է, հանուն իր անձնական շահի, միտինգի ժամանակ «ասֆալտներին փռելու» հրամաններ արձակել, բանկային գաղտնիքներ հրապարակել, հատուկ ծառայություններին հանձնարարել... սատանա բռնել (կհիշեք): Բանակ, իրավապահ և քննչական մարմիններ, պետական գերատեսչություններ և անգամ՝ ՄԻՊ. բոլոր պետական ինստիտուտներին «բաժին հասել» է փաշինյանական կազմաքանդումային ալիքից: Բայց, ինչպես ասվում է նման դեպքերում, այդ մասին՝ արդեն հաջորդ դասին:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան