Ռոնալդու. Բենիտեսի հետ շատ ժամանակ ենք կորցրել
ՍՊՈՐՏ«El Confidencial»-ը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարության՝ Ռաֆայել Բենիտեսին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու որոշումից ուրախացած ֆուտբոլիստների թվում է Կրիշտիանու Ռոնալդուն:
Աղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն՝ իմանալով Բենիտեսի հեռացման մասին՝ Ռոնալդուն ասել է. «Նրա հետ մենք շատ ժամանակ ենք կորցրել»:
Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցները բազմիցս գրել են Կրիշտիանու Ռոնալդուի և Ռաֆայել Բենիտեսի լարված հարաբերությունների մասին, սակայն մարզիչը հերքել է այդ լուրերը:
Հունվարի 4-ին «Ռեալի» ղեկավարությունն աշխատանքից ազատեց Ռաֆայել Բենիտեսին: Նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Զինեդին Զիդանը: Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



