Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս հակամարտության ապասառեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանային հերթական զինված հակամարտության․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru–ն «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ապասառեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հերթական սրացումն է: ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների, երկու կողմից էլ զոհեր կան։ Անգամ տեղեկություններ կան, որ զինված ուժերը Լաչինի շրջանի գոտում միմյանց դիրքերը ինտենսիվ կրակոցների են ենթարկել հրետանային զինատեսակներից։ Ավելի վաղ ռուս խաղաղապահներն արձանագրել էին հրադադարի ռեժիմի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում, ինչն արտացոլվել էր ՌԴ ՊՆ հատուկ հաղորդագրության մեջ։

Երևանն ու Բաքուն, ինչպես միշտ, միմյանց են մեղադրում սադրանքների ու հարձակումների մեջ։ Տարածաշրջանում աստիճանաբար ընթացել է բացասական ներուժի կուտակում։ Իրավիճակը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցներում։ Բայց ինչո՞ւ է այդ դեպքում իրավիճակը կրկին սահում դեպի ուժային սցենար, ինչո՞ւ է սրացումը տեղի ունեցել հենց հիմա։ Բռնկման պատճառը Լաչինի միջանցքում (Տեղ-Կոռնիձոր հատված) նոր ճանապարհի կառուցման ինժեներական աշխատանքների մեկնարկն է։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություններ են տալիս իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տեքստում ասվում է հետևյալը. «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կսահմանվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայմամբ, որը պաշտպանելու է այդ երթուղին»։ Քանի դեռ նոր ճանապարհը պատրաստ չէ, պետք է օգտագործվի Լաչինի ներկայիս միջանցքը, որի երկայնքով երթևեկության անվտանգությունը Ադրբեջանն է պարտավոր երաշխավորել։ Միևնույն ժամանակ, Բաքվին չի հաջողվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իր ռազմական հաղթանակը վերածել լիարժեք խաղաղության համաձայնագրի։

Արևմտյան հարթակներում Երևանի նախաձեռնած երկխոսությունը ևս սպասված հաջողությունը չի բերել, և նախկին բանակցային ձևաչափը սկսել է կորցնել կայունությունը: Պաշտոնապես 2020 թվականի նոյեմբերի 20-ի խաղաղության համաձայնագիրը դեռևս հիմք է հանդիսանում բոլոր հարցերի վերջնական լուծման համար, սակայն սրացումները բացասաբար են անդրադառնում բանակցությունների բոլոր այն ուղիների վրա, որոնցում ԵՄ-ն և Մոսկվան միջնորդ են և միաժամանակ մրցակից։ ՌԴ ԱԳՆ-ն արդեն մեղադրել է ԵՄ–ին աշխարհաքաղաքական խաղերի և «միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի մեջ, որոնց տակ ոչինչ չկա»։ Այնուամենայնիվ, տեղի ունեցածը մատնանշում է այն բազմակողմ ինտրիգը, որում տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով ներգրավված են ներքին ու արտաքին խաղացողները։

Երբ կառուցում եք վերջին իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ, ապա ապշեցնում է հետևյալը: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կրկին խոսելով Հայաստանում ՀԱՊԿ երկրների առաքելության հնարավոր տեղակայման ժամկետների մասին, ընդգծել էր, որ «այդ առաջարկը դեռ սեղանին է», իսկ «առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում, եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները դեռ շահագրգռված են դրանով»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ՀԱՊԿ առաքելությունն ընդունելուց հրաժարվելու կոնկրետ պատճառն անվանել էր «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի» քաղաքական գնահատականի բացակայությունը։

Ընդ որում, Հայաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ, այսպես կոչված, քաղաքացիական առաքելության հայտնվելը նման նախապայմաններ չէր ենթադրում։ Այդ կապակցությամբ Բաքուն ի սկզբանե հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունը «իրականացվում է բացառապես երկկողմանի հիմունքներով», և որ դա «չի խարխլելու փոխադարձ վստահությունը»։ Բայց հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սկսեցին ասել, որ առաքելությունը սկսել է «արհեստականորեն սրել իրավիճակը», թեև սկզբում Բաքուն, Երևանի հետ միասին, շարժվելով արևմտյան գործընկերների ուղղությամբ, չէր կարող չհասկանալ այդ ամենի հետևանքները: Իրադարձությունների նման ընթացքը ներքաշում է նոր խաղացողներ և մի կողմ է մղում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները։

Ավելին, «ուղիղ բանակցություններ վարելու» ԵՄ-ի և ԱՄՆ-ի կոչերին Երևանի և Բաքվի դրական արձագանքները նպատակ ունեն նվազեցնել Ռուսաստանի միջնորդական դերը։ Եվ, ըստ երևույթին, պատահական չէ, որ ԵՄ առաքելության հայտնվելը ժամանակագրական առումով համընկել է ադրբեջանաիրանական հարաբերությունների սրման հետ, ինչի պատճառով էլ իրավիճակը սկսել է բարդանալ։ Եթե, ինչպես պնդում է Երևանը, Ադրբեջանը «ագրեսիայի ակտ» է իրականացնում իր դեմ, ապա Հայաստանը պետք է շահագրգռված լինի իր սահմանին ՀԱՊԿ առաքելության հայտնվելով։ Բայց նա այս հարցում չի շտապում։ Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության բարդությունների պատճառների հնարավոր եզրակացություններին, ապա դրանք այժմ ոչ մի նշանակություն չունեն Ադրբեջանի պահվածքի համար։ Բարդ իրավիճակից ելք, իհարկե, կա, և դա բանակցություններ վարելն է։

Վտանգն այն է, որ հերթական զինված բռնկումը կդանդաղեցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումների՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արևմուտքի կողմից աջակցվող տարբերակները։ Ուստի, օբյեկտիվորեն կան նախադրյալներ, որ տարբեր կոմբինացիաներով արտաքին խաղացողների ներգրավմամբ սահմանային խնդիրը վերածվի տարածաշրջանային հերթական զինված հակամարտության։ Եթե, իհարկե, տարածաշրջանում չգործի փոխադարձ զսպումների համակարգը, որն այժմ շատ ավելի կոշտ է թվում, քան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախօրյակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր