Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԱՊՐԻԼԻ). Գյումրիից մեկնարկած քայլերթի մասնակիցները հասել են Երևան․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռոքն ռոլլի համաշխարհային օր, Թայլանդ և Նեպալ՝ Սանգկրան (Նոր տարի), Չադ՝ Ազգային օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1286- Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։

1889 –վախճանվել է պատմաբան և հրապարակախոս Գաբրիել Պատկանյանը։

1904– Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյանը։

1909 – ծնվել է խաղողագործ-սելեկցիոներ Սուսաննա Խաչատրյանը։

1919 – ծնվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը։

1920 –Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղ է ժամանել Դրոն՝ գլխավորելու ղարաբաղյան ուժերը և հայտարարել է դիրեկտորիատ ստեղծելու մասին, որը գլխավորել է Խաչիկ Մելքումյանը։

1926-Երևանում ցուցադրվել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»: –ծնվել է նկարիչ Գրիգոր Աղասյանը։

1928 –ծնվել է հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը։

1966-վախճանվել է բանաստեղծ, քաղաքական գործիչ Գուրգեն Հայկունին:

1991-Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը:

2001-ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հարավային հարևան Մերիլենդ նահանգի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել:

2004-գիշերը Հայաստանի իշխանությունները ճնշել են ընդդիմության կողմնակիցների ցույցը Բաղրամյան պողոտայում: Իրավապահները գործածել են ջրցան մեքենաներ և պայթուցիկներ: Բազմաթիվ ցուցարարներ ստացել են վնասվածքներ:

2006-ըստ Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտիի դատավճիռի, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության 30 տարով՝ առանց ներման իրավունքի:

2007 -«Իմպիչմենտ» դաշինքի նախընտրական քարոզարշավն սկսվել է Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքով և ավարտվել Բաղրամյան պողոտայում:

2017-հայաշատ Լոս Անջելեսում առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման, որի պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր:

2018- Փաշինյանի ղեկավարած քայլերթի մասնակիցները հասել են Երևան: «Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

2021- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆոտոսեսիա է արել Բաքվում բացված ցուցահանդես–պուրակում, որտեղ ցուցադրված են Արցախի դեմ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան և ռազմավարի այլ նմուշներ, սպանված ու գերեվարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։

2022- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»:

ԱՇԽԱՐՀ

1111-Հենրիխ 5-րդը թագադրվել է Սրբազան Հռոմեական Կայսրության թագավոր:

1204- Խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել և թալանել են Կոստանդնուպոլիսը:

1519-ծնվել է ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին:

1605-վախճանվել է Համայն Ռուսիո ցար Բորիս Գոդունովը:

1743-ծնվել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը:

1759-ֆրանսիացիները հաղթել են Բերգենի ճակատամարտում:

1808-ծնվել է իտալացի գյուտարար, հեռախոսի ստեղծող Անտոնիո Մեուչչին:

1918-Եկատերինգրադի գրոհի ժամանակ սպանվել է Սպիտակների շարժման առաջնորդներից մեկը՝ գեներալ Լավր Կոռնիլովը:

1919-ճնշվել է հակահեղափոխական բունտը Մյունխենում, և ստեղծվել է Բավարիայի Խորհրդային Հանրապետությունը կոմունիստների գլխավորությամբ:

1934-ավարտվել է «Չել յուսկին» նավի անձնակազմին փրկելու օպերացիան:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատի զորքերի կողմից գրավվել է Վիեննան:

1948-ծնվել է շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին:

1970- Ապպոլոն-13 տիեզերակայանում վթար է տեղի ունեցել՝ պայթել է թթվածնի տարողությունը:

1975- Չադում տեղի է ունեցել իշխանափոխություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները