Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի սթափ մտածող ուժերը պետք է մտածեն սեփական անվտանգության ներուժը մեծացնելու և ընդլայնելու մասին․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ն «Հայաստանը կրիտիկական կերպով է կախված Ռուսաստանի հետ համագործակցությունից, բայց դա իշխանությունները հաշվի չեն առնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ավելի ու ավելի են բարձրաձայնում «պատմական արդարության» մասին, որը տանում է դեպի սահմանների վերանայում, ինչը կարող է պարզապես ջնջել Հայաստանը աշխարհի քարտեզից։ Մասնավորապես, Թուրքիայում բնակչության գրեթե կեսը համոզված է, որ Լոզանի հարյուրամյա հաշտության պայմանագրի ժամկետը, ըստ որի, Թուրքիան հրաժարվում էր Օսմանյան Կայսրության տարածքների մի զգալի մասից, ավարտվում է 2023 թվականին։ Հայկական հողերից բացի, խոսքը նաև ներկայիս Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Պաղեստինի, Հորդանանի, Լիբիայի, Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Էգեյան ծովի կղզիների (այսինքն՝ Հունաստանի) մասին է։

«Konda» սոցհարցման ընկերության՝ հունվարին հայտարարած տվյալներով, նման կերպ է կարծում թուրքերի 48 տոկոսը։ Անգամ բուհերի ուսանողների շրջանում, այսինքն՝ Թուրքիայի բնակչության ամենակիրթ ու եռանդուն հատվածում, նման կարծիք ունի հարցվածների մոտ 43 %-ը։ Հասարակ թուրք «հայրենասերը» քաջ գիտակցում է, որ իր երկրի և Հայաստանի հարաբերությունները բարդանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, իսկ ով ավելի լավ է հասկանում, գիտի, թե ինչու է Հայաստանը հրաժարվում վավերացնել 1922 թվականի Կարսի պայմանագիրը: Անգամ խոսքն այն մասին չէ, թե ինչ են մտածում թուրքերը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ 1922 թվականի սեպտեմբերի 11-ին է ուժի մեջ մտել Կարսի պայմանագիրը, որը սահմանում է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ժամանակակից սահմանները։ Նոր սահմանը տարբերվում էր Բաթումի (1918թ.) և Ալեքսանդրապոլի (1920թ.) պայմանագրերով սահմանված նախորդներից: Ալեքսանդրապոլը և Ալեքսանդրապոլի շրջանի արևել յան մասը վերադարձվել են Հայաստանին, Բաթումի շրջանի հյուսիսային մասը վերադարձվել է Վրաստանին, իսկ Ադրբեջանին է տրվել Էրիվան նահանգի նախկին Նախիջևանի և ՇարուրԴարալագյազ շրջանների տարածքը։

Միաժամանակ Թուրքիայի կազմում մնացել են Կարսը, Արդահանը, Արարատ լեռը։ Դա քաջ գիտակցում է նաև Ադրբեջանը, որը, թուրք մասնագետներից բացի, ակտիվորեն աջակցություն է փնտրում ՆԱՏՕ-ում։ Ընդ որում, դատելով ամեն ինչից՝ դա անում են շատ հաջող։ Ավելին, նույնիսկ առանց ՆԱՏՕ-ի գործոնը հաշվի առնելու, բավական է համեմատել հայկական և ադրբեջանական բանակները 2020-ականների սկզբի դրությամբ. Հայաստանի բանակ (բյուջեն 625 միլիոն/44,800 մարդ), Ադրբեջանի բանակ (բյուջեն 2,267 միլիարդ /126,000 մարդ): Ադրբեջանն ունի 10 միլիոն բնակչություն (Հայաստանի 3 միլիոնի դիմաց) և 47 միլիարդ դոլար ընդհանուր բյուջե (Հայաստանի 12,5 միլիարդի դիմաց): Լրիվ հասկանալի է, թե ով ունի ուժերի գերակշռություն:

Թվում է, թե նեոօսմանիզմի սպառնալիքի միայն այնպիսի դրսևորումները, ինչպիսին վերը նկարագրվածն է, պետք է մշտապես հիշեցնի Հայաստանի թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը Ռուսաստանի հետ և՛ տնտեսական, և՛ ռազմական ոլորտներում համագործակցությունից կրիտիկական կախվածության մասին։ Եվ ոչ միայն հիշեցնի, այլ նաև ստիպի նրանց անել հնարավոր ամեն ինչ՝ այդ համագործակցությունն ամրապնդելու ու զարգացնելու համար, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում, ինչն իր հերթին կբարձրացնի ոչ միայն Արցախի, այլ նաև հենց Հայաստանի սահմանների անվտանգության աստիճանը։ Ցավոք, դրա փոխարեն Երևանի ներկա ռեժիմը փորձում է ի սկզբանե ոչ կենսունակ նախագծեր իրականացնել տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող արևմտյան երկրների հետ։

Եվ հաճախ դրանք ՆԱՏՕ-ի անդամներ են, որոնց Բաքուն, Անկարայի միջնորդությամբ, ակտիվորեն հրահրում է Երևանի դեմ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ԵՄ մյուս երկրներին, որոնց Երևանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում տեսնում է որպես ավելի հարմար միջնորդ, քան Մոսկվային։ Այսօր Փաշինյանի իշխանությունը փորձում է Հայաստանն ուղղել դեպի անցողիկ «համաշխարհային ռազմական դաշինք» (այդպես կոչենք դա), որը հիմնված է, ի թիվս այլ բաների, զենքի տեխնոլոգիայի վրա։ Բացի ՆԱՏՕ-ական Ֆրանսիայից և Հունաստանից, որոնք իրենց խաղն են խաղում «թուրքական» ուղղությամբ, այն ներառում է այնպիսի խաղացողների, որոնք շատ էկզոտիկ են աշխարհաքաղաքական նման դասավորվածությունների համար, օրինակ՝ Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Որպես այդ «դաշինքի» մաս՝ միջազգային մակարդակով արդեն տեղի են ունենում համատեղ միջոցառումներ։

Իրականում նման հավակնոտ անունների և իրադարձությունների հետևում չկան հայերին օգնելու նպատակներ, բայց կան միանգամայն մանրախնդիր հաշվարկներ։ ՆԱՏՕ-ի անդամների շահագրգռվածությունն է փափուկ ուժի նման «էժան» հնարքների միջոցով թուրքական պոտենցիալ ագրեսիան Հունաստանի դեմ վերաուղղել հակառակ ուղղությամբ՝ դեպի ԱՊՀ երկրներ։ Այսինքն, ըստ էության, «վերականգնել կոնսենսուսը» ՆԱՏՕ-ում և, զոհաբերելով Հայաստանը, ամրապնդել դաշինքի «հարավային թևը»։ Արևմտյան փորձագետները Անկարայի համար լուրջ և շատ նյարդայնացնող քայլեր են ձեռնարկում։ Ինչպես, օրինակ՝ անցյալ նոյեմբերին տեղի ունեցած «Հայաստանի և Կիպրոսի զինված ուժերի համատեղ զորավարժությունները»։ Հնդկացիների հետաքրքրությունն էլ ավելի մանրախնդիր է, և դա՝ բառացիորեն:

Երկիրը, որը տասնամյակներ շարունակ գնում է (և շարունակում է դա անել) խորհրդա-ռուսական զենք (որի ստեղծման գործում զգալի ներդրում ունեն հայերն իրենք), այժմ ցանկանում է իր հնդկական արտադրության զենքը վաճառել Հայաստանին: Իսկ ընդհանրապես, հայերի և նրանց արյան վրա Ասիան հույս ունի փող աշխատել, իսկ Եվրոպան աշխարհաքաղաքական նպատակներ ունի։ Այնպես որ, անհեռատես հույսերի փոխարեն, որ Եվրոպայի և Ասիայի բարի քեռիները կլուծեն Երևանի բոլոր խնդիրները, Հայաստանի սթափ մտածող ուժերը պետք է մտածեն սեփական անվտանգության ներուժը մեծացնելու և ընդլայնելու մասին։ Բայց դա պետք է անել արդեն գոյություն ունեցող անվտանգության համակարգին նոր հնարավորություններ ավելացնելու տեսքով, և որտեղ, օբյեկտիվ պատճառներով, Ռուսաստանը ունի, ունեցել է և կշարունակի ունենալ առանցքային դեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա