Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի. Արթուր Վանեցյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է իրանական հեղինակավող «Շարղ» օրաթերթի հարցերին։ Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ՝ «Շարղ»-ի նախաբանով հանդերձ։

Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի

Սրացումները շարունակվում են Հարավային Կովկասում և Հայաստանի՝ Իրանին հարակից միջազգային սահմանների մոտակայքում։ Բաքվի կառավարության արկածախնդրությունը և լարվածություն առաջացնող գործողությունները՝ Իրանին սահմանակից հատվածները բռնազավթելու համար, հասել են վտանգավոր փուլի։ Ռուսաստանի ներգրավվածությունն ուկրաինական ճգնաժամում նույնպես պատճառ է դարձել, որ Մոսկվան ավելի քիչ միջամտի կովկասյան զարգացումներին, քան անցյալում էր։

Եթե Թուրքիան զբաղված չլիներ այդ երկրի զգալի հատվածում երկրաշարժի հետևանքներով, փորձագետների կարծիքով, ավելի մեծ մոտիվացիա կունենար աջակցելու Բաքվի կառավարության քաղաքականությանը։ Նման իրավիճակում Հարավային Կովկասում առկա լարվածությունից շահում է միայն Իսրայելի վարչակարգը։ Չնայած տարածաշրջանում միջազգային սահմանները փոխելու ցանկացած գործողության դեմ նախազգուշացմանը, վերջին շաբաթներին Իրանը համբերատարություն է ցուցաբերել Ալիևի կառավարության լարվածություն առաջացնող գործողությունների՝ հատկապես մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքների և մի քանի իրանցի դիվանագետների հետ ուղարկելու առումով։

Նկատի ունենալով կովկասյան զարգացումների կարևորությունը՝ հարցազրույց ենք վարել Հայաստանի «Հայրենիք» կուսակցության նախագահ, այս երկրի ճանաչված քաղաքական գործիչներից Արթուր Վանեցյանի հետ, որը կարող եք կարդալ ստորև։

- Պարոն Վանեցյան, Հայաստանից ստացվող նորությունները բավական մտահոգիչ են։ Շատ փորձագետներ ահազանգում են, որ տարածաշրջանում կրկին պատերազմ է հասունանում։ Դրան զուգահեռ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ նոր էսկալացիա չի լինելու և որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրելու։ Կարո՞ղ եք ներկայացնել տեղի ունեցող զարգացումների Ձեր գնահատականը։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես չափազանց լարված է։ Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհը զբաղված է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ոգևորված 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցած ռազմական հաջողություններով, համարում են, որ հիմա թյուրքական պետությունները միմյանց կապելու իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչելու լավ հնարավորություն ունեն։ Անկարան և Բաքուն բավական արդյունավետ դերաբաշխում են իրականացրել՝ Ալիևի վարչակազմը դիմում է ռազմական սադրանքների, որոշակի խնդիրներ լուծում, իսկ հետո Թուրքիան սկսում է արդարացնել ու պաշտպանել Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի և ողջ աշխարհի առջև։ Ցավոք, թուրք-ադրբեջանական այս մարտավարությունը դեռևս աշխատում է և նրանք շարունակում են օր օրի ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։

Համաթյուրքական շահերից զատ Բաքվի կառավարությունը, իհարկե, հանդես է գալիս սեփական օրակարգերն առաջ տանելու նախաձեռնություններով։ Դրանք, առաջին հերթին, ենթադրում են Արցախի և Սյունիքի հայաթափում ու անեքսիա։ Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ միայն այդ դեպքում իրենց պետությունը կարող է արդյունավետ և կենսունակ լինել։ Եվ քանի դեռ Հայաստանը թուլացած է ու, ըստ էության, գտնվում արտաքին՝ այդ թվում թուրքական շահերի մեծ ազդեցության ներքո, Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը։ Այս ճանապարհին բոլոր տեսակ հակազդեցությունները Բաքվի իշխանությունները հաղթահարում են սպառնալիքների ու ուժի գործադրման միջոցով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները չեն զգաստանում անգամ Իրանից հնչող զգուշացումներից։

Ինչ վերաբերվում է էսկալացիա չլինելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Փաշինյանի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ ես նման կանխատեսումների հիմքեր չեմ տեսնում։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրն էլ ոչ այլ ինչ է, քան Հայաստանին պարտադրվող հերթական կապիտուլյացիա։ Ես լիահույս եմ, որ կգան ժամանակներ, երբ Հայաստանն իսկապես ի վիճակի կլինի խաղաղության դարաշրջան թևակոխել, բայց դա կլինի արժանապատիվ ու ուժերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղություն։

- Իրանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում առկա խնդիրները բանակցություններով լուծելու օգտին։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանը կարևորում է Հարավային Կովկասի երկրների սահմանների անձեռնմխելիությունը։ Կարո՞ղ է արդյոք իրանական կողմի այս դիրքորոշումը հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարելու համար։

Իմ խորին համոզմամբ նման հայտարարություններով իրանական կողմը փորձում է ապահովագրել Հայաստանի սուվերեն տարածքը թուրքական ներխուժումից։ Մենք գնահատում ենք եղբայրական Իրանի այս ձգտումը։ Հայաստանի համար դա իսկապես չափազանց կարևոր է։ Խնդիրը սակայն նրանում է, որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք ոչ միայն ագրեսիվ, այլև օտարների ազդեցությամբ գործող երկրների հետ։ Ավելին ասեմ՝ Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ավելի գլոբալ հակամարտություն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Դա է պատճառը, որ բացի վերոնշյալ հայտարարություններից ու կոչերից, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև շարունակ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին հարող տարածքներում, ուժ ցուցադրում։

Մեծ իմաստով, Հայաստանն ու Իրանը այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև։ Այդ մարտահրավերներին մեր երկու երկրները կարող են արդյունավետ արձագանքել միայն այն դեպքում, եթե անվտանգային հարցերում ավելի սերտ համամգործակցություն լինի։ Վստահ եմ, եթե Հայաստանն ու Իրանը ժամանակին ավելի մեծ ուշադրություն դարձնեին անվտանգության ոլորտում համագործակցությանը և փոխհարաբերությունների ավելի վստահելի մթնոլորտ ստեղծեին, ապա այսօր մեր տարածաշրջանում նման վիճակ չէր ստեղծվի։

Իհարկե, չափազանց կարևոր է նաև համագործակցությունը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը պարտադիր պետք է կայանա։ Միայն այդ պարագայում մեր ընդհանուր հակառակորդները կհասկանան, որ Հարավային Կովկասը հուսալիորեն պաշտպանված է և որ այստեղ իրենք անելիք չունեն։

- Պարոն Վանեցյան, ի՞նչ հեռանկար եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների համար։ Համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանն ու Իրանը։

Ես այն համոզմունքին եմ, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության անսպառ հնարավորություններ ունեն։ Հազարամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ապրել են կողք կողքի, հարևանություն և եղբայրություն արել միմյանց հետ։ Այս ավանդույթները պետք է շարունակել։

Ինչպես արդեն ասացի, Հայաստանն ու Իրանը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առջև։ Վստահ եմ՝ մեր երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին այդ մարտահրավերների հաղթահարմանն ու բարեկեցիկ և անվտանգ ապագայի ստեղծմանը։ Այսպես, հայտնի է, որ 2020թ. Ադրբեջանը դիմել էր տարբեր ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը և օգտագործել նրանց ուժերն Արցախի դեմ պատերազմում։ Ահաբեկչությունը սպառնալիք է ողջ աշխարհի, այդ թվում Իրանի, իսկ հիմա արդեն նաև Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հակաահաբեկչական պայքարը կարող է համագործակցության կարևոր ուղղություն լինել մեր երկրների համար։ Պետք է զարկ տալ նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը։ Որպես դրա լավ սկիզբ կարելի է դիտարկել փոխադարձ կրթական ծրագրերի իրականացումն ու համատեղ զորավարժությունները։

Համագործակցության լավ ուղղություն է նաև հայ-իրանական սահմանում ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու ակտիվացումը։ ՀՀ Սյունիքի մարզը մեր տարածաշրջանի կարևորագույն տնտեսական և կոմունիկացիոն հանգույցներից մեկի վերածվելու մեծ պոտենցիալ ունի։ Իմ խորին համոզամբ, Սյունիքում իրանական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն հեռանկարային ուղղություն է, այլև լուծում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներ։ Վստահ եմ՝ Սյունիքում հայ-իրանական համագործակցության ակտիվացումը զսպող լուրջ գործոն կլինի բոլոր նրանց համար, ովքեր տարածաշրջանում առաջնորդվում են ոչ թե խաղաղության, այլ արկածախնդրության և նույնիսկ՝ նվաճողականության սկզբունքներով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ