Գեղարքունիքում ձյան ծանրությունից և ուժգին քամուց տանիքներ են փլվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում վերջին օրերին տեղացած առատ ձյան, ինչպես նաև գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասվել են բնակարանների կամ հանրային սպասարկման շենքերի տանիքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿ և ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, Մարտունի քաղաքում, Ծակքար և Արծվանիստ գյուղերում ձյան ծանրությունից փլվել են մեկական առանձնատների տանիքներ, իսկ ուժգին քամուց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում տեղահան եղել ու վնասվել են մեկ առանձնատան, Նորատուսում` հանրային սպասարկման երկու օբյեկտների տանիքներ: Տնտեսություններին պատճառված վնասների չափերը ճշգրտվում են:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



