Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու և մխիթարելու հայոց մայրերին ու աղջիկներին. Արցախի թեմի առաջնորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորանքի խոսք է հղել Ավետման տոնի առթիվ։ Թեմակալ առաջնորդի շնորհավորանքի խոսքում ասված է.

«Սիրելի Մայրեր և քույրեր, ⠀⠀⠀⠀

Այսօր, երբ մեր հայրենիքը անցնում է փորձությունների և նեղությունների միջով, խորհրդավոր զուգադիպությամբ ապրիլի 7-ի ուրախարար տոնը համընկել է Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Չարչարանաց և Խաչելության հիշատակության օրվա հետ: Այս իրողությունը մեզ հրավիրում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նայելու մի նոր ու հոգևոր ավելի խորը հայացքով: ⠀⠀⠀⠀

Մարդու հոգին ջերմացնող մայրության, առաքինության և ճշմարիտ գեղեցկության գաղափարների մարմնացում հանդիսացող Աստվածամայրը այսօր կանգնած է Իր Որդու Խաչի առաջ, և Նրա կրած ամեն մի հարված ու անարգանք սրի պես մխրճված են իր սրտի մեջ: Բայց անասելի այս տառապանքը չկարողացավ ընկճել Նրա մայրական սերը և հոգու մի անկյունում թաքնված այն հույսը, որ Աստծուց շնորհված իր Խորհրդավոր Զավակի կյանքը չի կարող այդպես անհույս մահվամբ վերջանալ: Մարիամը հավատում էր Ավետման ժամանակ իրեն Տրված խոստմանը և սպասում էր դրա իրականացմանը: Իր խոնարհ իմաստությամբ, Հիսուսի ծնունդից սկսած, Նա ամեն բան պահում էր իր մեջ և իր սրտում խորհում դրանց մասին(Ղուկ 2:19):

Առ Աստված իր անվերապահ հավատով և խոնարհությամբ` Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու և մխիթարելու մեր հայոց բոլոր մայրերին ու աղջիկներին՝ նրա՛նց, ովքեր ապրում են հայրենիքի ցավով, նրա՛նց, ովքեր իրենց մայրական աղոթքով ու սիրով այսօր ապրում և ապրեցնում են Արցախը, և նրա՛նց, որ իրենց սիրասուն զավակներին տվեցին հանուն հայրենիքի` Մարիամի նման սուր ընդունելով իրենց սրտերից ներս:

Սիրելի Մայրեր և Քույրեր, Աստվածամոր ավետման այս գեղեցիկ տոնին մեր շնորհավորանքներն ու սրտի անկեղծ ջերմությունն ենք բերում Ձեզ և հայցում Տիրամոր բարեխոսությունը հայոց բոլոր մայրերի, քույրերի և մեր Մայր Հայրենիքի համար: Հավատքով ու խոնարհությամբ մոտեցե՛ք Աստծուն, որպեսզի Դուք էլ Մարիամի նման վայելեք Հարության լիակատար ուրախությունը»։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա