Արցախի Ճարտար քաղաքում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դի՝ ծառից կախված վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2023թ. ապրիլի 06-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի` «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում ծառից կախված վիճակում 2004թ. ծնված Ռոբիկ Հարությունյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Ավելին՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



