Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երեկոյան միշտ Նարեկն էր տան դուռը փակում, հիմա այնքան դժվարությամբ եմ այդ դուռը փակում, մտածում եմ՝ իրեն դրսում եմ թողել». Նարեկ Սարգսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կենսուրախ, շփվող, ընկերասեր, բարետես, համբերատար, լավատես. որքան դրական բառեր կան, դրանցով կարող եմ բնութագրել իմ տղային: Փոքր տարիքից աշխույժ երեխա էր: Ամեն ինչ հասցնում էր: Դպրոցին զուգահեռ նաև երաժշտական դպրոց է հաճախել, տիրապետել շվիի, կլառնետի ու դուդուկի, դասերը համատեղում էր շախմատի ու սպորտի հետ, բազում հաղթանակներ է գրանցել, մեդալներ ունի: Վերջին տարիներին սկսեց երգել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Էլմիրան:

Հինգ տարեկան էր Նարեկը, երբ ընտանիքը Արագածավանից տեղափոխվեց Երևան, տղան մայրաքաղաքում մանկապարտեզ հաճախեց: Հետո կրկին վերադարձան Արագածավան, որտեղ տղան դպրոց գնաց: «11րդ դասարան էր, երբ տեղափոխվեցինք Կրասնոդար, նաև այնտեղ է դպրոց հաճախել: Դպրոց ծնող էին կանչում, քանի որ դասընկերներին հայերեն բառեր էր սովորեցնում, ասում էին պատմության դասը սովորի, ասում էր՝ չէ, ես իմ պատմությունն ունեմ: Սկզբում դպրոցում գերազանց էր սովորում, հետո հարվածային, երբեք վատ չի սովորել: Բացի դա, շատ ակտիվ էր միջոցառումների ժամանակ, սիրում էր հայրենասիրական երգեր կատարել: Երաժշտություն շատ էր սիրում, անգամ, երբ բարձր ձայնով միացնում էր, նախատում էի, թե հարևաններին անհանգստացնում ես: Նարեկն էլ ասում էր, որ հարևանները չեն դժգոհում: Մեկ հարկ վերևի մեր հարևանը, երբ լսում էր երաժշտության ձայնը, պիտի պարտադիր գար, որ միասին պարեին, հետո գնար իր գործերով»:

Մայրիկի խոսքով, որդին չէր սիրում, երբ ինչ-որ աղջկա մասին թեկուզ մեկ վատ բառ էին ասում՝ «ես էլ քույրեր, սիրած աղջիկ ունեմ»: Նարեկը երկու ավագ քույր ունի, իսկ տիկին Էլմիրան՝ չորս տղա թոռնիկ: «Նվիրված էր քույրիկներին, եթե մեկ կոնֆետ էր, պիտի բաժանեին երեք մասի: Ինձ հետ էր շատ կապված, ուր գնայինք, պիտի պարտադիր նկարվեինք, ամեն օր գալիս, համբուրում էր, հետո գնում քնելու»: Տեղափոխությունների պատճառով Նարեկը դպրոցում 13 տարի սովորեց, որ կարողանա ավարտական ատեստատ ունենալ: «Միշտ ասում էր, որ ոչ ոք երևի դպրոցում 13 տարի չի սովորել: Ուզում էր Երգի պետական թատրոն ընդունվել: Ավարտեց դպրոցը, վերցրեց իր ատեստատը և գնաց լուսահոգի Արթուր Գրիգորիչի մոտ:

Նա էլ ասել էր՝ գնա բանակ, արի, այն ժամանակ դեռ կհանդիպենք: Այդ բառերը մինչև հիմա մխրճված են ուղեղիս մեջ: Նախքան բանակ զորակոչվելը խորհուրդ տվեցինք՝ ընդունվիր մի տեղ, նոր մեկնիր ծառայության, ասաց՝ եթե սիրով չպիտի անեմ, ինչ-որ տեղ ընդունվելու իմաստ չեմ տեսնում: Երգն իր համար մասնագիտություն էր դառնալու: Վերջին շրջանում՝ նախքան զորակոչվելը, շատ տխուր երգեր էր երգում, ասում էր՝ գնալու եմ բանակ, չգամ, բարկանում էինք միշտ, հետո կատակի էր վերածում իր իսկ խոսքը, չգիտեմ՝ դա կանխազգացում էր, թե ինչ: Իր բանակ զորակոչվելուց առաջ Եռաբլուր գնացինք, թոռնիկիս անունը Մոնթե է: Ամուսնուս կուռքն է Մոնթեն, ու խոստացել էր, որ գնան Եռաբլուր՝ նրա գերեզմանին: Շրջեցինք Եռաբլուրում, մոտեցավ Քառօրյա պատերազմի տղաների գերեզմանաքարերին, կանգնեց Աբաջյանի կողքին, ասաց՝ հեռուստացույցով որ նայում ես, լրիվ ուրիշ զգացողություն է, երբ Եռաբլուրում ես, ամեն ինչ ուրիշ է: Խոր հոգոց հանեց՝ է՜հ, տղե՛րք ջան: Դեպքեր ու իրադարձություններ կան, որոնք որոշ ժամանակ հետո այլ կերպ ես վերլուծում»:

Նարեկը բանակ է զորակոչվել 2020 թ. օգոստոսին, 15 օր ծառայել է Մատաղիսում, 18 օր՝ Մարտակերտում: Հետո սկսվել է պատերազմը, որի հենց առաջին օրն էլ նա զոհվել է: Իմ նախորդ նյութերից մեկի հերոսի՝ Արթուր Գևորգյանի մայրիկի միջոցով ենք ծանոթացել ես և տիկին Էլմիրան: Արթուրի զոհվելու հանգամանքների մասին արդեն գրել էի, ուստի Նարեկի մայրիկին նույնը պատմել չխնդրեցի: «Գոհ էր իր ծառայությունից, միշտ ասում էր՝ ամեն ինչ կարգին է, սիրով էր մեկնել բանակ: Ամուսինս մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ Քարվաճառի, Լաչինի մարտերին, 18-19 տարեկան է եղել: Այս պատերազմի օրերին էլ դիրքեր էր բարձրանում: Սեպտեմբերի 26-ին Նարեկն անընդհատ զանգում էր, անջատում էր, նորից զանգում: Շատ ուշ ժամի եմ իր հետ վերջին անգամ խոսել, հաջորդ օրն արդեն պատերազմի լուրը եկավ»: Առավոտյան ռմբակոծություն է սկսվում, տղաները պատսպարվում են շելերում։ Անօդաչուն հարվածում է դրանցից մեկին, և այն պայթում է։ Այդտեղ պատսպարված 29 տղաներից միայն մեկն է փրկվել: Ընտանիքը որևէ տեղեկություն չի ունենում Նարեկից, սկսում է փնտրել նրան ամեն հնարավոր տարբերակներով:

«Մեզ ասացին, որ Նարեկին տեղափոխել են Հայաստան, բայց չասացին, թե ինչ կարգավիճակով: Հետո ասացին, որ «Աստղիկ» ԲԿ-ում Նարեկ անունով զինվոր կա, սեպտեմբերի 28-ին գնացինք, վիրահատություն էին իրականացնում, թույլ տվեցին մեկ հոգու ներս մտնել, ճանաչել տղային: Աստված էինք կանչում՝ թեկուզ վիրավոր, թող Նարեկը լինի: Նարեկը չէր: Վերադարձանք տուն: Հետո ասացին, որ Նարեկին ու մյուս տղաներին այլ դիրքեր են տեղափոխել, ուղղակի կապ չկա, չեն կարողանում զանգահարել, երրորդ գծում են: Մի կողմից ուրախ էինք, որ լավ լուրեր ենք ստացել, մյուս կողմից զարմանում էինք՝ Նարեկից չի, որ մի հնար չգտնի, զանգի տուն ու թեկուզ ասի՝ մա՛մ, ես եմ: Սպասման ռեժիմում էինք ապրում: Ամեն հնարավոր տարբերակով ուզում էինք նորություն իմանալ: Հոկտեմբերի 2-ին ամուսնուս ասում են՝ պետք է գնաս Հերացի, զինվոր կա: Չի պատկերացնում, որ դիահերձարանի մասին է խոսքը: Միայն մուտքի մոտ է ամեն ինչ հասկանում: Նարեկս ճանաչելի էր, ԴՆԹ-ի կարիք չի լինում»:

Նոյեմբերի 23-ին մայրիկը գնացել է Արցախ՝ Նարեկի ծառայած վայրեր, նաև շելից հող է բերել տուն: Երբ շելի հողը մաղել են, տղաների մասունքները գտնելու հույսով, նաև Նարեկի ժամացույցն են գտել՝ ներսում գրված նրա անուն-ազգանունը: «Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն, չնայած տեսել եմ բոլոր նկարները: Երեկոյան միշտ ինքն էր տան դուռը փակում, հիմա այնքան դժվարությամբ եմ այդ դուռը փակում: Մտածում եմ, թե իրեն դուրսն եմ թողել, գիտեմ, թե գալու է: Նարեկը տունը լցնում էր իրենով, հիմա մի տեսակ դատարկություն է, չնայած աղջիկներս, թոռնիկներս մեր կողքին են, գալիս-գնում են: Ուղղակի հիմա տունը կարծես առանց տանիք լինի: Բայց ապրում եմ, որ Նարեկս ապրի, նայում եմ երեխաներիս, ասում եմ՝ իրենք ինչո՞վ են մեղավոր, որ ամեն ինչ այսպես ստացվեց: Հույս ունեմ, որ մի օր հանդիպելու եմ Նարեկիս»:

Հ. Գ. - Նարեկ Սարգսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, սակայն ընտանիքն այն չի վերցրել: Հուղարկավորված է հայրենի Արագածավանում՝ ընտանեկան գերեզմանատանը: Գյուղը 7 զոհ է տվել 44-օրյա պատերազմի օրերին, 4 զոհ՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ: Նարեկենց տան բակում նաև խաչքար է տեղադրվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի