Գազայի հատվածից դեպի Իսրայել 9 հրթիռ է արձակվել. Իսրայելը պատասխան ավիահարվածներ է հասցրել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Հարվածներն ուղղված են եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ուսումնական ճամբարներին։
«Իսրայելական ինքնաթիռները վաղ առավոտյան գրոհել են Գազայի հատվածը։ Իսրայելը հարվածել է երկու ուսումնական ճամբարի՝ մեկը Գազա քաղաքում, մյուսը՝ փախստականների ճամբարում», - գրում է Reuters-ը՝ հղում անելով «Ռադիո ՀԱՄԱՍ»-ին:
Հարվածի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել. դրանցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանին։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



