Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բայց ես եմ մեղավո՞ր, որ ինձ ընտրել եք». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի իշխանության իմացած բոլոր «երգերը» այլոց մեղավորության մասին են: Ինչ էլ լինի, իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում: Եթե թեկուզ կեսի կեսն այն ջանքերի, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները վատնում են «մեղավորներ» փնտրելու և «գտնելու» վրա, ուղղեին թեկուզ ի պաշտոնե իրենց անելիքներին, ապա Հայաստանում իրավիճակը հիմա ոչ թե բացարձակ կործանումային կլիներ, այլ, այսպես ասենք՝ նախակործանումային կամ կիսամղձավանջային: Նախօրեին, հասկանալի է, թե ինչ քարոզչական հնարք կիրառելով՝ շրջանառության մեջ նետվեց 44-օրյա պատերազմում իբր «11 հազար դասալիքների» ֆեյք թեման:

Հաշվարկն արդարացված էր այնքանով, որ խայծը գրավեց շատերին: Սակայն դա չէ էականը, ու, բնականաբար, կշրջանցենք այդ խայծը: Առավել հատկանշական է այլ բան: Տարիներ շարունակ, անկախ այն բանից, թե ինչպիսի «չէ-պէ» է եղել, ինչ պատահար, ինչ աղետ, քանի մարդ է զոհվել կամ մահացել, Նիկոլ Փաշինյանը և նրան պատճենող յուրայինները առաջին բանը, որ արել են, զանազան «մեղավորների» փնտրտուքն է եղել: Կարճ ասած, ինչ էլ լինի՝ «ով ասես՝ մեղավոր է», միայն թե՝ ո՛չ իրենք, ո՛չ Փաշինյանն ու իր իշխանությունը: Տպավորությունն այնպիսին է, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր էլ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ մեղավոր են 680 հազարը, ովքեր 21-ին իրեն վերընտրել են: Կամ էլ կասի՝ 3 միլիոնդ եք մեղավոր:

Չէ՛, լուրջ, կարծես ամեն ինչ գնում է նրան, որ Փաշինյանը մի օր օրինակի համար այսպիսի ուղերձով հանդես գա. «Ի՞նչ եք ուզում ինձանից. երկիրը պատերազմի տարել եմ, բանակի ողնաշարը ջարդել եմ, հազարավոր զոհեր եմ տվել, կապիտուլ յատիվ հայտարարություն ստորագրել եմ, Արցախի ու Հայաստանի ահռելի տարածքներ թշնամուն տվել եմ, այդ թվում՝ առանց մի կրակոցի, «ադրբեջանական ժողովրդին» բերել ու Հայաստանի տարբեր հատվածներում գերիշխող դիրքերում նստեցրել եմ, բայց դուք էլի ինձ ընտրել եք, էլի դրել եք պետության ղեկին: Ամեն օր ու ոնց ասես՝ ձեզ խաբել եմ, կեղծ ու սուտ խոստումներ տվել եմ, ստերի հերն առհասարակ անիծել եմ...

Բայց մեկ է, դուք էլի ինձ ընտրել եք, էլի հանդուրժել եք, էլի թողել եք իշխանության ղեկին: Է՜հ, ես, ասենք, հա՛, պատասխանատու եմ, կամ՝ անպատասխանատու եմ, բայց ե՞ս եմ մեղավոր:Չընտրեիք, չհանդուրժեիք: Այդ դո՛ւք եք մեղավոր այն ամենի համար, ինչ որ արել եմ...»: Անհայտ է՝ կասի՞ Փաշինյանը նման բան: Բայց եթե ասի, երևի այն եզակի, բացառիկ դեպքերից կլինի, որ ինքն իրավացի կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՊուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Ողբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիայինՔվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցՎիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՈ՞ր շրջանում կարկուտ կգաՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է