Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը «Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը» վերնագրով հոդվածում գրում է, որ դեռ մարտին ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզը գոհունակություն էր հայտնել դաշինքի և Ադրբեջանի միջև համագործակցության մակարդակից։ Այդ մասին նա հայտարարել էր Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Հատկանշական է, որ նրա՝ Բաքվի Գարադաղի շրջանի 877 զորամաս կատարած այցի ժամանակ ադրբեջանական բանակի որոշ սպաների թևերին եղել են ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շևրոններ։

Դրանից գրեթե անմիջապես հետո հայադրբեջանական հակամարտության տարածքում տեղի ունեցան միջադեպեր, որոնք, ինչպես և ընդհանրապես լարվածության աճը, կապված են ԱՄՆ վարչակազմի, ինչպես նաև Եվրամիության՝ ի դեմս Ֆրանսիայի, շահերի հետ, քանի որ նրանք ցանկանում են վերադառնալ բանակցային գործընթաց, որտեղ Ռուսաստանը ներկայում գլխավոր միջնորդն է։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը միաժամանակ խաղում է ֆրանսիացիների ու ամերիկացիների հետ: Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանցիների թիկունքում երևում է նեոօսմանիզմի ստվերը և Անկարայի «փափուկ ուժը», որը ձգտում է ՆԱՏՕ-ի օգնությամբ ձեռք բերել ավելի կոշտ ձևեր:

Դաշինքի ստրատեգները ելնում են նրանից, որ վերջին պատերազմը Ղարաբաղում մղել են ոչ այնքան Ադրբեջանը և չճանաչված Արցախը՝ Հայաստանի աջակցությամբ, որքան Թուրքիան և Ռուսաստանը՝ Կովկասյան տարածաշրջանում ազդեցության համար։ Պատերազմի արդյունքներից մեկն այն է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում դարձել է փաստ։ Այսօր Թուրքիան և ՆԱՏՕ-ն մտադիր են ճիշտ նույն կանոններով նման կարգի նոր պատերազմ վարել իրենց համար ավելի շահավետ արդյունքով, այդ թվում, ի թիվս այլ գործոնների, արդեն իսկ մեկնարկած տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմամբ։ Վերջինս, ըստ արևմտյան ստրատեգների պլանների, ապագայում պետք է տապալի Կրեմլի ազդեցությունը նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, և՛ ՆԱՏՕ-ն, և՛ թուրքերը բացարձակապես շահագրգռված չեն իրենց ադրբեջանցի գործընկերներին անվճար օգնություն տրամադրելու հարցում։

Նրանք լուծում են և լուծելու են իրենց խնդիրները։ Այդ իմաստով Ղարաբաղի համար ևս մեկ պատերազմը կարող է նաև արտաքնապես ոչ-ոքի ավարտվել. Արցախն ինքնին մասամբ կմնա որպես «բեկոր» Ադրբեջանի մարմնում, բայց զինադադարը ամբողջությամբ կկնքվի ՆԱՏՕ-ի պայմաններով, և ՆԱՏՕ-ն իրավունք ու հնարավորություն կստանա օրինականացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Դրան զուգահեռ ՆԱՏՕ-ի համար կլուծվի ևս մեկ շատ կարևոր խնդիր. ինչպես և Ուկրաինայում, ՆԱՏՕ-ն անձամբ չի կռվի, դա կանի իր վստահորդների՝ ադրբեջանցիների միջոցով: Այսինքն, իրենք, ինչպես ասում են, մնում են լուսանցքում, իսկ ԽՍՀՄ-ԱՊՀ երկրների համաքաղաքացիները կռվում են ռուսների դեմ։ Եվ այդ կռիվը միայն այնտեղ չէ, որ կլինի։ Օրինակ՝ հոկտեմբերին ուկրաինական տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի չորրորդ սերնդի ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչներ։

Մասնավորապես, նրանք ներգրավվել էին Խերսոնի ուղղությամբ ուկրաինական հակահարձակման ժամանակ։ Ադրբեջանը ոչ միայն գաղտնի կերպով իր կործանիչներն է տրամադրում Ուկրաինային, այլ նաև ակտիվորեն պատրաստվում է մասնակցել այդ պատերազմին։ Իզուր չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ միասնական՝ ՆԱՏՕ-ի երկրների ծրագրով են կուրսանտներ պատրաստում։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մոտ 20 համատեղ զորավարժություններ են անցկացվել, և դրանց թիվը գնալով ավելանում է։

Թուրք գեներալ Բախտիյար Էրսաին նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խորհրդական։ Նա զբաղված է բարեփոխումներով և ադրբեջանական բանակը համապատասխանեցնում է թուրք-նատօականին։ Փաստացի թուրք-նատօական սպաները զբաղված են եղել ադրբեջանական բանակի բարեփոխումներով առնվազն 2000-ականների սկզբից։ Առաջին հերթին նրանք զբաղվել են անձնակազմի՝ բարոյական և սպաների՝ սոցիալական վիճակով։ Երկրորդ հերթին զինծառայողներն ազատվել են տնտեսական գործառույթներից։ Լվացքը, ճաշարանում աշխատանքը և այլն դարձել են քաղաքացիական գործառույթներ, որպեսզի զինվորականները միայն սովորեն և կարողանան կռվել։ Երրորդ հերթին ընդլայնվել են ռազմական ոստիկանության լիազորությունները, աշխատակիցները սկսել են կանոնավոր կերպով շրջել ստորաբաժանումներում և ստուգել ամբողջ անձնակազմին՝ ծեծի և այլ դրսևորումների առումով:

Չորրորդ հերթին սկսել են ակտիվորեն աշխատել բնակչության հետ, այդ թվում՝ դպրոցներում, հատկապես գյուղական։ Առաջ է մղվել զինվորի իմիջը՝ որպես Ադրբեջանի պաշտպան: Դրան զուգահեռ քարոզչություն է տարվել զինվորականների շրջանում հերոսական կերպարների որոնումներով: Հինգերորդ՝ «խորհրդային դպրոցի» բոլոր ներկայացուցիչները հեռացվել են գլխավոր շտաբից, և դա ոչ միայն այն պատճառով, որ վախենում էին Մոսկվայի հետ նրանց կապերից, այլ նաև նրա համար, որ նրանց համարել են խորհրդային բանակի «ամենատգեղ» ավանդույթների պահապաններ։ Վեցերորդ՝ երիտասարդ սպաների մեջ սկսել են առանձնացնել գաղափարապես մոտիվացված հայրենասերներին և առաջ մղել։

ՆԱՏՕ-ի ու թուրքերի ինչի՞ն է պետք այս ամենը։ Իհարկե, ոչ միայն «Հայկական հարցը» վերջնականապես լուծելու համար։ Այդ ամենի թիվ մեկ նպատակը Ռուսաստանն է և նրա «վերահսկվող ապասուբյեկտացումը»: Համաձայն ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականության դոկտրինի, նման մոտեցումը պետք է լինի շատ ավելի արդյունավետ և երաշխավորված, քան անվերահսկելի փլուզումը: ՆԱՏՕ-ն պետք է ձգտի ապահովել, որ «Ռուսաստանի պարտությունը», այսպես ասած, «ձգձգվի ժամանակի ընթացքում»։ Այս ամենն է պատճառը, որ ռուս զինվորականներին անհրաժեշտ է մշտապես ուշադրության դաշտում պահել ադրբեջանա-թուրքա-նատօական հարաբերությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի