Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

2016 թ. այս օրերին կրկին պատերազմի միջով անցանք: Ճիշտ է՝ այն իր մասշտաբներով չի կարող համեմատվել 44-օրյայի հետ. այն ժամանակ ամեն ինչ այլ էր: Տիկին Սիլվան՝ Տիգրանի մայրիկն ասում է՝ այն ժամանակ, «շատից-քչից» հաղթանակով դուրս եկանք: «Դրա համար էլ ժողովրդին այդ պատերազմն այդքան ցավ չտվեց, իհարկե, ծնողի համար վիշտը նույնն է՝ կապ չունի՝ հաղթել ես պատերազմում, թե պարտվել: Իսկ 44օրյա պատերազմը ցավ տվեց բոլորիս»: Տիգրանի ֆիզիկական բացակայությունից գրեթե յոթ տարի անց մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար բացահայտում եմ՝ մոր համար որդին ավելի է ներկա, քան շատ-շատերը, ու այդպես միշտ է լինելու:

«Տիգրանի մասին խոսելիս առաջինը նրա հումորն ու ժպիտն եմ հիշում, կյանքով լեցուն էր, ընկերասեր: Իմ երեխաներին միշտ ասել եմ՝ ինչ իրավիճակ էլ լինի, երբեք կյանքից չհիասթափվեք, սիրեք կյանքը: Տիգրանը սիրած աղջիկ ուներ, ընտանիք էին ուզում կազմել: Անդադար կարելի է պատմել Տիգրանի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիլվան:

Երեխա ժամանակ շատ ակտիվ տղան դասարանում «հումորի ծաղիկն էր»: «Բոլորին ծիծաղեցնում էր, իսկ ինքը՝ լուրջ նստում»: Տիգրանը զբաղվել է քիքբոքսինգով, կարատեով, նաև երգով: «Մինչև չորրորդ դասարանը երգում էր, շատ լավ ձայն ուներ, բայց երգն ու սպորտը չդարձան մասնագիտություն: Ինձ մինչև հիմա էլ հարցնում են, թե ինչպես ընտրեց զինվորականի գործը: Մեր ընտանիքում զինվորականներ չեն եղել, այո, Հայրենական պատերազմի մասնակիցներ երկու կողմից էլ ունենք, բայց զինվորականներ՝ ոչ: Այն ժամանակ համալսարաններից գալիս էին մարզային դպրոցներ, ներկայացնում տարբեր մասնագիտություններ, իրենց դպրոց էլ էին եկել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանից, պատմել զինվորականի գործի մասին: Այդ օրը եկավ տուն՝ ուզում եմ զինվորական դառնալ, սիրտս կպել է: Փորձեցինք իրեն համոզել, որ այլ մասնագիտություն ընտրի, սակայն հստակ որոշում էր կայացրել»:

Տիգրանը 2010-2014 թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2014 թ.-ին լեյտենանտի կոչումով ծառայության է մեկնում Արցախի Հանրապետություն: «Տիգրանս ցանկանում էր «Եղնիկներում» ծառայել, անգամ դիմում էր գրել, բայց հետո վիճակահանության արդյունքում ծառայությունը սկսեց Մարտակերտում: Հեռավորությունը շատ էր Հոռոմից մինչև Արցախ, բայց ինչպես Տիգրանս սիրեց Արցախը, այնպես էլ ես: Սիրտը «տաքացել» էր Արցախի վրա, այն էլ ինչպես: Զինվորների ու հրամանատարների հետ հրաշալի հարաբերություններ ունեին: Տիգրանի դեպքից հետո գնացել էինք Մարտակերտ, զրուցում էինք հրամանատարների հետ, մեզ ասացին՝ Տիգրանն այն սպան էր, որն ամեն ինչի կհասներ: Միշտ զինվորի կողքին էր, նվիրված իր գործին: Ինքն էլ միշտ ասում էր՝ «սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի»:

Ամեն անգամ, երբ արձակուրդից հետո վերադառնում էր Արցախ, իր զինվորներին քաղցրեղեն պիտի տաներ, ամեն ինչի մասին հոգ էր տանում, որ իր զինվորը քիչ դժվարություններ ունենա: Գրքեր էր տանում նրանց համար, երբ դիրքեր էին բարձրանում, վիկտորինաներ էր կազմակերպում: Անընդհատ ակտիվ էր պահում նրանց: Քառօրյա պատերազմից հետո, երբ գնացինք Տիգրանիս պահած դիրքերը, զինվորներին հանդիպեցինք, ասում էին՝ մեզ անընդհատ ոգեշնչում էր, ոգևորում: Տիգրանս «հաղթահարել» է Քառօրյա պատերազմը, իր զինվորներից անգամ վիրավորներ չեն եղել, հետո ապրիլի 11-ին դիվերսիա է եղել, դրա դեմն էլ են փառքով առել: Բայց ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ուժեղ հրետակոծություն է սկսվում, ասում էին՝ կրակ էր թափվում երկնքից: Տագնապ է հայտարարվել, Տիգրանս վազել է դեպի իր զինվորը, այդ պահին մի քիչ հանդարտ է եղել: Մոտեցել է դիտակետին, հերթական հարվածն է եկել, իր մարմնով ծածկել է զինվորին, իսկ տղաներին ասել՝ խրամատից դուրս չգաք»:

Երբ արդեն տղաները հասկանում են, որ Տիգրանը վիրավորվել է, նետվում են օգնության, տիկին Սիլվան հիշում է զինվորների պատմածը՝ «ինձ մի նայեք, դիրքին նայեք»: «Նույնիսկ այդ պահին իր պահած դիրքի մասին է մտածել, որ հանկարծ թշնամին ոտք չդնի իր դիրքը, ասում էր՝ ծիտն անգամ չպիտի անցնի մեր կողմը»: Ստացած վիրավորումից Տիգրանը զոհվում է՝ փրկելով իր զինվորի կյանքը, պաշտպանելով իր դիրքը: Տիգրանը հուղարկավորված է հայրենի գյուղում։ 2017 թ.-ին գյուղում խաչքար է տեղադրվել ի հիշատակ Տիգրանի և մյուս հերոսների, իսկ դպրոցի բակում բացվել է Ապրիլ յան պատերազմի հերոսների անվանական ծառուղի։ Ընտանիքը միայն իր որդու անունը չի ամրագրել սերունդների համար, այլ բոլոր տղաների, որոնք նահատակվեցին հանուն հայրենիքի: Տարիներ անց մայրիկը խոստովանում է՝ հիմա ցավն առավել ուժեղ է զգում:

«Սկզբնական շրջանում անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, ինձ թվում էր՝ Տիգրանս ողջ է, այդ զգացողությունն ունեի: Մի տեսակ չէի պատկերացնում, որ իմ ձեռքով իմ երեխային հողին եմ տվել: Մի երկու տարի հետո արդեն ցավն ուժեղացավ, հիմա ավելի է խորացել, հատկապես 2020 թ.-ից հետո: Այդ պատերազմը մեր չսպիացած ցավը նորից թարմացրեց: Հիմա կարոտն է խեղդում: Ամեն պահի Տիգրանս իմ հետ է, հեռախոսը միացնում եմ, իր նկարն է, տուն եմ մտնում, աչքիս առաջ իր փառքի անկյունն է: 2020 թ.-ի պարտությունը շատ ցավալի էր, սա բաց վերք է մնացել: Մեր զինվորը միշտ պատրաստ է եղել իր հայրենիքը պաշտպանել, բայց միայն նրա կամքը բավարար չէ, պետք է նրան ամեն ինչով ապահովել:

Մեր պատմությունից դասեր չքաղեցինք, այդպես էլ չհասկացանք, որ պետք է զինվենք: Տիգրանս էլ միշտ դրա կռիվն էր տալիս: Վերջին շրջանում մեր սպաներին շատ վարկաբեկեցին, չի կարելի այդպես վարվել: Եթե մեկ-երկուսի հետ խնդիր է եղել, չի նշանակում, որ պետք է բոլորին նույն հարթության վրա դնել: Իմ սիրտը ցավում է, որ տեսնում եմ, թե մեր բանակի հետ ինչ է կատարվում: Ափսոսում եմ նաև, որ Տիգրանս հետնորդ չունեցավ, ափսոսում եմ, որ մեր թագավոր տղերքը ժառանգներ չունեցան: Նայում եմ տղաներին, մեկը մյուսից լավը, ամեն մեկը մի օգուտ էր տալու մեր երկրին, իսկ հիմա... Նայում ես բոլորի աչքերին, լույս են ճառագում, կյանքով լեցուն են ու հիմա չկան...»:

Հ. Գ. - Տիգրան Պողոսյանը 2014 թ.-ին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական տարում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական դաշույնով։ 2016 թ.-ին ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։ Նույն տարում նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի «Արիության» պետական մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարել