Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավազակության հեղինակը 32-ամյա կին է. գործը դատարանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Shabat.am-ը գրում է.
 
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վայք քաղաքի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը կին է, 32 տարեկան, ով իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ավազակային հարձակում է իրականացրել իր համաքաղաքացու նկատմամբ:
 
Նախնական քննության տվյալներով՝ տուժողն ու մեղադրյալը ճանաչել են միմյանց, գտնվել լավ փոխհարաբերությունների մեջ։
 
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական խնդիրների պատճառով գործով մեղադրյալ Լ.Մանուկյանի ընտանիքն ունեցել է որոշ դժվարություններ՝ վարկային պարտավորությունները պատշաճ կատարելու հետ կապված։ 2015 թվականի հոկտեմբերի 3-ին վարկային կազմակերպության կողմից ստացել է զգուշացում, և Լ.Մանուկյանը որոշել է վաճառել իր ոսկյա կրծքազարդը՝ պահանջվող գումարը վճարելու համար։
 
 015 թվականի հոկտեմբերի 6-ին նա այցելել է գործով տուժողին՝ առաջարկելով գնել իր կրծքազարդը, սակայն վերջինս հրաժարվել է ձեռք բերել 5 գրամ կշռով ոսկյա զարդը՝ պատճառաբանելով, որ պարզ չէ դրա պարունակությունը։ Գտնվելով հյուրասենյակում՝  Լ.Մանուկյանը նկատել է տուժողի սեղանի վրա դրված ոսկյա զարդերը։ 
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով Լ.Մանուկյանն իրենց ավտոտնակում  հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, որպեսզի իրեն չճանաչեն, իր բնակարանից նախապես վերցնելով կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ՝ գնացել է տուժողի բնակարան, ում տան մուտքի մոտ դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները և դանակը ձեռքին՝ թակել է նրա բնակարանի դուռը: Վերջինս բացել է դուռը, իսկ Լ.Մանուկյանը, հրելով նրան, ապօրինի մուտք է գործել բնակարան:
 
Քննությամբ պարզվել է, որ Լ. Մանուկյանը հարձակվել է Զ.Ավագյանի վրա, ձեռքին գտնվող դանակը պահել վերջինիս պարանոցի շրջանին և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել է հանձնել ոսկյա զարդերը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Լ. Մանուկյանը չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ օգնության են հասել  հարևանները:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ  կետերով: Նրա նկատմամբ  կիրառվել է գրավ:
 
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան։

 

Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա Թաիրյան