Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք բաց ենք բոլոր լրատվամիջոցների համար և սիրով կաջակցենք ԶՊՄԿ-ի աշխատանքները լուսաբանողներին». Արայիկ Մարգարյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության առաջատարն է: Չորս հազար վեց հարյուր աշխատակից ունեցող ընկերության գործունեությամբ է պայմանավորված Սյունիքի մարզի և հատկապես Քաջարան ու Կապան համայնքների սոցիալ-տնտեսական ներդաշնակ վիճակը, զարգացման հեռանկարը:

Այդ ամենով է բացատրվում այն մեծ ուշադրությունը, որ առկա է հանրության մեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հանդեպ, ինչն էլ պահանջում է ակտիվ շփումներ հասարակության ամենատարբեր խավերի հետ, թափանցիկ գործելակերպ, հանրապետության և հատկապես մարզի համար նշանակություն ունեցող ձեռնարկումների պատշաճ հանրայնացում, առկա կամ ծագող հարցերի վերաբերյալ պարզաբանումների կամ արձագանքների կազմակերպում և այլն:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գործունեության այդ ոլորտին ծանոթանալու համար զրուցեցինք ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի հետ:

Պարոն Մարգարյան, Դուք նոր դեմք եք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունում և առաջին անգամ եք շփվում մեր լսարանի հետ, ուստի և ողջամիտ կլիներ, որ նախ ներկայանայիք:

- Այո, ընկերությունում և մարզում նոր մարդ եմ, սակայն մեդիաոլորտում ես աշխատում եմ ավելի քան քսան տարի։ Տարբեր հեռուստաընկերություններում եղել եմ լրագրող՝ «Արմենիա», «Կենտրոն», «ԱՐ»…: Որոշ հեռուստաընկերություններ, որտեղ աշխատել եմ նախկինում, այսօր այլևս չկան։ 2010 թվականից աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում։ Տասնյակից ավելի հեռուստանախագծերում խմբագիր եմ եղել։ Այսօր էլ «Հանրային»-ի հետ որոշակի համագործակցություն կա, և պահպանվում են բարեկամական հարաբերությունները։ Մի քանի տարի դասավանդել եմ ԵՊՀ-ում, սակայն շատ արագ հասկացա, որ մանկավարժությունը հատուկ տաղանդ է պահանջում, որը չունեմ։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժինը. գործառույթներ, խնդիրներ, առաջնահերթություններ, ռեսուրսներ...

- Ինչպես անվանումն է հուշում, բաժինն ամենօրյա ռեժիմով ապահովում է ԶԼՄ-ների և հասարակության հետ կապը, իրական ժամանակում հետևում է սոցցանցերում և մամուլում ընկերությանն առնչվող թեմաներին, անհրաժեշտության դեպքում արձագանքում է դրանց։ Վերջին շրջանում մենք դիտարկում ենք նաև ադրբեջանական մամուլը, որտեղ էականորեն աճել են ԶՊՄԿ-ին վերաբերող հոդվածները։ Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել։ Բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ պատրաստվում են միջազգային դատարան դիմել ու փոխհատուցում պահանջել Հայաստանից։ Բացահայտ հայտարարվում է, որ հայցադիմումին կցելու են գետն աղտոտելու մասին հայկական մամուլում տեղ գտած հրապարակումներն ու նույն թեմայով հայկական ՀԿ-ների զեկույցները։ Օգտվելով առիթից` իմ լրագրող գործընկերներին կոչ եմ անում այս թեմայով հրապարակումներ անելիս ավելի երկար մտածել և իրականության ու փաստերի վրա կառուցել հոդվածները, որպեսզի ակամա չօգնեն թշնամուն։ Յուրաքանչյուր շաբաթ ադրբեջանական մամուլում 20-40 անգամ հիշատակվում է ընկերության անվանումը։ Մեր բաժինը նաև մշակում է ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ մեդիառազմավարությունը, լուսաբանում իրականացված սոցիալական ծրագրերը, կարևոր իրադարձությունները։

- Թափանցիկ գործելակերպը մեր ժամանակներում կարևոր չափորոշիչ է նաև տնտեսվարող սուբյեկտների համար:

Զանգեզուրի կոմբինատի գործունեությունը, խոստովանենք, հատկապես 2014-20 թթ., թափանցիկության առումով խոցելի է եղել:

Ընկերության նոր սեփականատերը, նոր ղեկավար թիմը, ինչպես տեսնում ենք, կոմբինատի գործունեությունը տեսանելի դարձնելու համար ձերբազատվել են բազմաթիվ կարծրատիպերից, արհեստական սահմանափակումներից:

Եվ, այդուհանդերձ, թափանցիկ գործելակերպը բացարձակ հասկացություն կամ արժեք չէ, կան բազմաթիվ տեղեկություններ, որոնց գաղտնիությունը նույնիսկ օրենքով է պաշտպանված:

Փորձեք լույս սփռել հարցի վրա՝ ընկերության ղեկավարությունն ինչպե՞ս է պատկերացնում թափանցիկություն ասվածը:

- Անկեղծ ասած, ես չեմ հետևել, թե մինչև 2020 թվականն ինչ քաղաքականություն է վարել ընկերությունը թափանցիկության առումով։ Իմ առջև խնդիր է դրված աշխատել թափանցիկ ու ընկերության գործունեությունը մատչելի դարձնել հասարակության բոլոր խավերին։ Հանրությունը շատ քիչ բան գիտի մեր սոցիալական ծրագրերի մասին, պատկերացում չունի, թե ընդհանրապես ինչով է զբաղվում ընկերությունը։ Հիմա մենք քննարկում ենք զբոսաշրջիկներին կամ հետաքրքրված մարդկանց խմբերին բացահանք և հարստացուցիչ ֆաբրիկա հրավիրելու հարցը։ Առաջարկելու ենք շրջայց կատարել ու մոտիկից տեսնել ու զգալ լեռնագործների, հանքագործների աշխատանքը։ Ուզում ենք, որ լրատվամիջոցներն ընկերության մասին տեղեկատվությունը կարողանան անմիջապես ընկերությունից ստանալ։

- Մեր հանրապետությունում լրատվական դաշտը միատարր չէ, ինչը և բնական պիտի համարել: Լրատվամիջոցների տարբեր սեփականատերեր, տարբեր շահեր, քաղաքական տարբեր կողմնորոշումներ, երկրի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ տարբեր ընկալումներ...

Ո՞ւմ հետ եք գերադասում աշխատել, արդյոք պատրա՞ստ եք աշխատել (կամ աշխատում եք) բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք սահմանված կարգով հավատարմագրվում են ընկերությունում:

- Ընկերության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրում անհրաժեշտ չէ։ Յուրաքանչյուր լրագրող, բլոգեր, քաղաքացի կարող է ԶՊՄԿ-ի մասին մեզ հարց ուղղել, հրապարակում անել։ Մենք համագործակցում ենք բոլորի հետ, պատասխանում ենք բոլոր հարցումներին, ու եթե պարզաբանման կարիք կա, ապա կապ ենք հաստատում։ Ընկերությունը սիրելի կամ ոչ ցանկալի լրատվամիջոցներ ու լրագրողներ չունի։ Համագործակցելիս ԶԼՄ-ի քաղաքական ուղղվածությունը հաշվի չենք առնում, ու այս թեմայով մի դիտարկում անեմ՝ ընկերությունն ապաքաղաքական է։ Այս առումով ընկերությունը և մասնավորապես մեր բաժինը կաշկանդված չեն և աշխատում ենք բոլորի հետ։   

- Պարբերաբար, գրեթե ամեն շաբաթ, լրատվական դաշտում հրապարակումների ենք հանդիպում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին առնչվող: Ընդ որում՝ և՛ դրական, և՛ բացասական շեշտադրումներով կամ ուղղվածությամբ:

Բացասական հրապարակումները (մեղմ ասած) երբեմն սուբյեկտիվ ընկալումների կամ անտեղյակության կամ նույնիսկ դիտավորության արդյունք են լինում:

Ինչպե՞ս եք վերաբերում քննադատական հոդվածներին: Անանուն կամ կեղծ ստորագրությամբ հրապարակումներին իրեն հարգող որևէ մեկը չի արձագանքի, ուստի և այդ կարգի հորինվածքներին չենք անդրադառնում: Իսկ մյուս դեպքերում... Ի՞նչ գործելակերպ եք որդեգրել՝ արձագանքե՞լ, հերքե՞լ, հակառա՞կն ապացուցել, թե՞ լռելյայն հետևել:

- Ապատեղեկատվության, ստի ու մանիպուլյատիվ հրապարակումների դեպքում Դուք նկարագրեցիք մեր գործողությունների ամբողջական փաթեթը՝ որոշ դեպքերում մենք անտեսում ենք, որոշ դեպքում` արձագանքում, իսկ երբեմն էլ հերքում ենք տարածում։ Այնպիսի հոդվածները, որտեղ փաստեր կան, մենք վերլուծում ենք ու հետևություններ անում։ Գրություններ ենք ուղարկում համապատասխան բաժիններ և ներկայացնում հոդվածում տեղ գտած բացթողումների մասին հիշատակումները։ Ցավոք, այդպիսի դեպքերը շատ չեն։ Մենք հատկապես գնահատում ենք որակյալ հոդվածները։ Դրանք մեզ իսկապես ստիպում են ավելի լավ աշխատել, իսկ բամբասանքներն ու ասեկոսեները մեզ հիասթափեցնում են, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ադրբեջանական քարոզչամեքենան դրանք կարող է օգտագործել ընկերության ու Հայաստանի դեմ։

- Դուք գլխավորում եք ընկերության  հասարակության հետ կապերի բաժինը:

Հանրության հետ կապն առհասարակ ենթադրում է բնակչությունից, ընկերության աշխատակիցներից ստացած դիմում-նամակների հետ տարվող աշխատանք:

Տեղյակ ենք՝ դա չի մտնում Ձեր գլխավորած բաժնի գործառույթների մեջ:

Այդ բոլորով հանդերձ՝ կուզենայինք գոնե համառոտ պատկերացում կազմել դիմում-նամակների հետ կատարվող աշխատանքների  մասին, քանզի առանց դրա հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել հանրության հետ կապերի վերաբերյալ:

- Նամակներն ու դիմումները ընկերություն գալիս են ամենատարբեր ճանապարհներով, և դրանցով զբաղվում է սոցիալական բաժինը։ Այն նամակները, որ գալիս են սոցիալական մեդիայի մեր էջերով, քանի որ մեր բաժինն է վարում ընկերության սոցիալական էջերը, այդ դիմումներն ու բողոքները հավաքվում են մեզ մոտ։ Նշեմ, որ դրանք շատ չեն (ամսական 5-ից 10 դիմում) ու բովանդակությամբ էլ բազմազան չեն. հիմնականում վերաբերում են աշխատանքի ընդունվելու կարգին։ Դրանք փոխանցվում են համապատասխան բաժիններ, որոնք գործող կարգերով ընթացք են տալիս։ Ես միայն մեկ բան պիտի ընդգծեմ՝ ոչ մի դիմում, կոռեկտ ու ամբողջական տեղեկությունով նամակ կամ առաջարկ ուշադրությունից դուրս չի մնում։

- Ընկերության բարեգործական հիմնադրամին է պատկանում «Սյունիք» մարզային հեռուստաընկերության օգտագործման արտոնագիրը, որը, ի դեպ, բավականին պատասխանատու հանգամանք է:

Տվյալ հաճախականությամբ աշխատող մարզային հեռուստաընկերությունները,  ըստ գործող օրենքի, տվյալ մարզի բնակչության հետաքրքրությունները (լրատվական դաշտում) բավարարելու բացառիկ առաքելություն ունեն:

Արդյո՞ք «Սյունիք»-ը հաջողում է պատշաճ ձևով իրականացնել իր այդ առաքելությունը:

- «Սյունիք» հեռուստաընկերությունն այս օրերին վերազինվում է։ Այս պահին գույքագրվում են ընկերության տեխնիկատնտեսական կարիքները։ Թարմացվում է լիցենզիոն պարտավորություններից բխող հաղորդաշարերի, նախագծերի պատրաստման համար անհրաժեշտ մասնագետների ցանկը։ Այս վերջինը լուրջ խնդիր է, ու մարզում դժվարությամբ ենք կարողանում գտնել մասնագետներ։ Մենք պլանավորում ենք ներգրավել երիտասարդների, ովքեր դասընթացների ու պրակտիկայի շնորհիվ մասնագետներ կդառնան և կաշխատեն «Սյունիք» ՀԸ-ում։ Իսկ ինչ վերաբերում է ընկերության այս պահի գործունեությանը, ապա պետք է գոհունակությամբ նշեմ, որ այն արտադրանքը, որը մեր ուժերով ենք ստեղծում, ամբողջությամբ կամ հիմնականում միտված է սյունեցու հետաքրքրությունները բավարարելուն։ Այն, ինչ չենք կարողանում անել հեռուստատեսությամբ, փորձում ենք լրացնել syunik.tv կայքով, որը լիարժեք լրատվական ռեսուրս է ու հիմնականում անդրադառնում է մարզի առօրյային։

- Ընկերությունը, որքան տեղյակ ենք, նաև տպագիր թողարկում ունի՝ «Ընդերքից բարձունքներ» վերտառությամբ:

Ներկայացրեք, խնդրեմ, այդ հանդեսը կամ ամսաթերթը:

- «Ընդերքից բարձունքներ» հանդեսը լույս է տեսնում 2015 թվականից։ Մինչ իմ` բաժնի ղեկավար դառնալն այն տպագրվում էր եռամսյա հաճախականությամբ։ Վերջին մի քանի համարները պատրաստելիս փորձում ենք կրճատել պարբերականությունը և այն ամսագիր դարձնելու նպատակ ունենք։ Այն կորպորատիվ տեղեկատու է, որն անդրադառնում է ընկերության ներսում տեղի ունեցած իրադարձություններին և աշխատակիցներին հետաքրքրող տեղեկություն է տրամադրում։ Տարածվում է միայն ընկերության ներսում և ընկերությանը պատկանող ձեռնարկություններում։ Մեր հեռահար երազանքն է, որ այս հանդեսը դառնա ոչ միայն ԶՊՄԿ-ի, այլ նաև հանքարդյունաբերության ոլորտը ներկայացնող լուրջ ու գիտական ամսագիր, որտեղ կտպագրվի լավագույն մասնագետների հոդվածները։ 

- Լրացել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հիմնադրման 70-ամյակը: Լրատվական դաշտում ինչպե՞ս եք պատրաստվում նշել հոբելյանը, մանավանդ որ խոսքը ոչ միայն կոմբինատի ներկայի, այլև անցած փառավոր ճանապարհի, հանքագործների մի քանի սերնդի գործունեության մասին է: Կարծում ենք` արժեր օգտվելով հոբելյանի առիթից, ի մի բերել և ընթերցողին ներկայացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին նվիրված գրքերի, թերթային հատուկ թողարկումների, հեռուստատեսային հատուկ թողարկումների մատենագիտական ցանկը. դա իսկապես հետաքրքիր ձեռնարկում կլիներ: Որքան տեղյակ ենք, տասնամյակների ընթացքում կոմբինատի մասին բազմաթիվ հետաքրքիր ու բովանդակալից, առայսօր անգերազանցելի, գրքեր, հանդեսներ և թերթային համարներ են հրատարակվել, որոնց էջերում պարփակված են կոմբինատի փառավոր ուղու մասին վկայություններ, վավերագրեր...

Ձեր կարծիքը...

- Տարբեր միջոցառումներ, այդ թվում տեղեկատվական նյութերի տպագրություն ծրագրվում են և այժմ ընթացքի մեջ են։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք բաց ենք բոլոր լրատվամիջոցների համար, անկախ հոբելյանից, և սիրով կաջակցենք կոմբինատի աշխատանքները լուսաբանողներին։

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի