Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնադրության կամ Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման թեման լայն արձագանք է գտել։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Հաագայում գտնվող դատարանի անդամ դառնալով՝ Հայաստանը կարող է հետապնդում սկսել Ադրբեջանի կողմից իրագործված ու իրագործվող միջազգային հանցագործությունների համար։ Այս տեսանկյունից կարող է թվալ, որ Միջազգային քրեական դատարանը իդեալական հարթակ է ադրբեջանական ռազմական հանցագործություններին իրավական գնահատական տալու համար։ Բայց մի կողմից պետք է հաշվի առնել, որ դատարանի ընդդատությունը սահմանափակ է և չի տարածվում բազմաթիվ երկրներում։

Հռոմի ստատուտը չեն վավերացրել անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը։ Բացի այդ, բազմաթիվ երկրներ կարևորում են իրենց ինքնիշխան կարգավիճակը և չեն ընդունում դատարանի իրավասությունը։ Մյուս կողմից էլ՝ դեպքեր են հայտնի, որ դատարանի որոշումները կարող են այդպես էլ կյանքի չկոչվել։ Օրինակ՝ Միջազգային քրեական դատարանը Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին 2003 թվականին Դարֆուրում տեղի ունեցած իրադարձությունների մասով մեղադրեց ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների իրագործման մեջ և 2010 թվականին ձերբակալման սանկցիա ուղարկեց։ Սակայն այդ հիմքով ալ-Բաշիրին ձերբակալելու որոշումն այդպես էլ չիրագործվեց։ Սուդանը պնդում էր, որ չի ընդունում դատարանի իրավասությունը։ Եվ, չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման թույլտվությունը, Ալ Բաշիրը հասցրեց այցելել նաև այնպիսի երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը և, կարծես, պարտավոր էին ձերբակալել նրան, բայց չձերբակալեցին։

Այսինքն, դատարանի որոշումները դեռևս երաշխիք չեն, թե դրանք իրագործվելու են։ Այս իրողությունը վերաբերում է նաև նրան, որ եթե նույնիսկ դատարանը Ալիևի միջազգային հանցագործությունների մասով որոշում ընդունի, ապա դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը կրելու է պատիժը կամ դատարանին է հանձնվելու։ Անհրաժեշտ էր նաև հաշվի առնել, որ դատարանի կողմից գործերի քննությունը ժամանակ է պահանջում։ Եվ այս տեսանկյունից մի շարք հարցեր են ծագում, որ եթե Հայաստանը ձգտում էր հասնել Ադրբեջանի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումների ընդունմանը, ապա ինչո՞ւ Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո ձեռնամուխ չեղավ Հռոմի ստատուտի վավերացմանը։

Պատերազմից երկու տարի է անցել, և միայն հիմա է Երևանը որոշել այս մասով գործընթաց սկսել։ Մյուս կողմից էլ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանն ուղղված գործողություններն այլ երանգ են ստանում։ Խնդիրն այն է, որ մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու սանկցիա տվեց, իսկ Ռուսաստանից այս որոշմանն արձագանքեցին, թե իրենք չեն անդամակցում դատարանին, հետևաբար չեն ընդունում նաև նրա իրավասությունը ու այդ որոշումն անօրինական են համարում։ Այս իրադարձություններից օրեր անց՝ մարտի 24-ին, Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումն այն մասին, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Բայց, ինչպես նշում են բազմաթիվ իրավաբաններ, այստեղ ուշագրավ խնդիր է առաջանում այն տեսակետից, որ գործող Սահմանադրությունը առաջիկայում կարող է փոխվել. ի վերջո, համապատասխան հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ:

Այսինքն, եթե մինչ այդ խորհրդարանը չվավերացրեց ստատուտը, կարող է հարց առաջանալ նորից ՍԴ-ի որոշում ստանալու առումով՝ այս անգամ նոր Սահմանադրությանը համապատասխանելու առումով: Բայց դա դեռ մի կողմ: Հենց ԱԺ կողմից վավերացնելու հարցն էլ այսօր ամենաարդիականն է: Կվավերացնի՞ «արագի մեջ» խորհրդարանը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Հարցն այն է, թե արդյո՞ք պատահական էր, որ ՍԴ-ն հենց այս պայմաններում իր որոշումը հրապարակեց, և վավերացման մասին խոսակցությունները սկսվեցին հենց հիմա։ Եթե նույնիսկ պատահականություն էր, ապա, մեղմ ասած, վատ պատահականություն էր։ Այս իրադարձությունների ֆոնին սուր արձագանքներ կան մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում։

Ռուսական լրատվամիջոցները, հղում տալով իրենց ԱԳՆ աղբյուրներին, նշում են, թե Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրությանը (ստատուտին) միանալու Երևանի ծրագրերը։ Տարբեր քաղաքական գործիչներ, փորձագետներ, նույնիսկ գործարարներ ևս անդրադարձել են այս թեմային: Ի մասնավորի, գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն տարածեց, թե Հռոմի ստատուտի վավերացման պարագայում վտանգվում է հայ-ռուսական բարեկամությունը։ Հավանական է համարվում, որ այս թեմայի հետ կապված կարող է նաև պաշտոնական արձագանք հնչել Ռուսաստանից։

Բայց ՀՀ իշխանություններն ավելի են թեժացնում իրավիճակը։ Օրինակ՝ իշխանական «կարկառուններից» մեկը հայտարարում է, որ եթե Պուտինը գա Հայաստան, պետք է կլանավորվի։ Հասկանում ենք՝ անհեթեթ հայտարարություն է, հասկանում ենք՝ նման «կարկառուններին» լուրջ վերաբերվելն ինքնին... անլուրջ է: Սակայն հարցն այն է, որ այդ անձինք ինքնագլուխ նույնիսկ չեն «բլթացնում»:

Ուստի, մտորելու թեմա է, թե ինչ «մեսիջներ» են հղում իշխանություններն այս թեմայով: Սակայն, ինչ էլ լինի, այսպիսի քաղաքականությունը և Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ դարձնելը միանշանակ լավ տեղ չի տանելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Հրապարակվել է Զելենսկու խաղաղության նոր առաջարկըՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին