Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանի գերնպատակն է, որ հայությունն ինքն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում՝ ֆիզիկական ինչ-որ անվտանգության երաշխիքի դիմաց, ինչը չի լինելու». Դավիթ Բաբայան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները,  Շուշի-Լիսագոր հատվածում դիրքային առաջխաղացում են ապահովել դեպի Արցախի Հանրապետության տարածք։

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը բազմիցս կոպտորեն խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և իր համար առաջխաղացում ապահովել։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն Ադրբեջանի  ամբողջ գործողությունները որակեց՝  ցեղասպան քաղաքականություն հայության դեմ։

«Այս ամենը չի տեղավորվում որևէ սահմանի մեջ։ 21-րդ դարում հայտարարել, որ կամ արցախահայությունը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, կամ լքի իր հայրենիքը,  ուղղակի խայտառակություն է։ Բայց մենք տեսնում ենք, որ տեղի ունեցողը ոչ միայն չի դատապարտվում, այլ ինչ-որ տեղ խրախուսվում է: Եվ խրախուսվում է  շահերով, անտարբերությամբ, փողով՝ մենք ունենք նման իրավիճակ։

Այստեղ ցավալին այն է, որ երբ նման հայտարարությունները հնչում են Ադրբեջանից, հասկանալի է, բայց նման բան են ասում նաև հայի ազգանունով մարդիկ։ Լավ, ինչպե՞ս տարբերակենք ադրբեջանցի այն տականքին, որն ասում է՝ պետք է հայերին մորթենք ու արյունը Նովրուզի քաբաբի հետ խառնենք, և այն մյուս տականքին, որն ունի հայի ազգանուն ու ասում է՝ «բայրաքթարի փայ դառնան» ղարաբաղցիները։ Հիմա այս երկուսից ո՞վ է ավելի վտանգավոր։ Իհարկե ցավալի է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

 Դավիթ Բաբայանի մեկնաբանությամբ՝ պետք է հասկանալ, որ այս մարտահրավերը, որի միջով անցնում ենք, ինքնամաքրվելու հնարավորություն է, առանց դրա շատ վատ է լինելու։

Իսկ ինչ  են նշանակում  Ադրբեջանի նախագահի և պատգամավորների հայտարարությունները, ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, թե արցախահայությունը երկու ճանապարհ ունի. կամ լքել Արցախը, կամ ինտեգրվել Ադրբեջանին: Արդյոք դա տեղահանման կո՞չ է, տեղահանման ծրագրի հանրայնացո՞ւմ, հարց բարձրացրեց  Դավիթ Բաբայանը:

«Իսկ ո՞ւր է միջազգային հանրությունը, որտե՞ղ են միջազգային դատարանները, որտե՞ղ են մեր ինքնաթուխ տեղական մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները, որտե՞ղ են այդ կազմակերպությունները, հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնք ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթով խոսում են: Հիմա որտե՞ղ են, չեն կարողանո՞ւմ, թող ասեն, գոնե դրա մասին իրենք ասեն։ Բայց այս իրավիճակն իսկապես օրհասական է, սա ցեղասպանության ծրագրի հանրայնացում է։ Ինչ տարբերություն կա Դեր Զորի մարդկանց, որոնք բռնի տեղահանվել են իրենց տներից ու սպանվել, և նման կոչերի միջև։ Սա ի՞նչ վերջնագիր է, որն Ադրբեջանը ներկայացնում է մեզ, սա վերջնագիր է ոչ միայն մեզ, այլև ողջ մարդկությանը, բարոյականությանը և միջազգային իրավունքին։

Մենք ո՞ւմ հետ պետք է ինտեգրվենք, մի երկրի հետ, որը սպանում ու մորթում է մեզ։ Նույն ադրբեջանցի տականքն ասում էր՝ հային մորթեմ ու արյունը խառնեմ Նովրուզի քաբաբին, բայց դրան զուգահեռ՝ տարբեր երկրների ղեկավարներ շնորհավորում էին Ալիևին Նովրուզի համար, մի մարդու, ով կանգնած է այդ տականքի մեջքին։ Մենք Ադրբեջանի հետ ինտեգրում չենք ուզում, սա ոչ թե ինտեգրում է, այլ գաղութացում, համակենտրոնացման ճամբարի ստեղծում է։

Ադրբեջանի գերնպատակն այն է, որ հայությունն ինքը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, որ մենք ինքներս աղաչելով-պաղատելով՝ մնանք այստեղ՝ ինչ-որ ֆիզիկական անվտանգության երաշխիքի դիմաց, ինչը չի լինելու, սրանով մենք կբարոյազրկվենք, դա կլինի ինքնացեղասպանություն։ Գիտեք ինչ, կարելի է պարտվել, լինում է  այդպես, երբ պետությունը, ժողովուրդը պարտվում է, կորցնում է  տարածքներ, զոհվում են հազարավոր մարդիկ, բայց կամավոր հանձնվե՞լ, հրաժարվել սեփական հողից ու ժառանգությունի՞ց, եթե նման բան լինի, ապա դրանից հետո կորցնելու ենք ցանկացած բարոյական իրավունք, նույնիսկ՝ ազգ կոչվելու»,- շեշտեց Դ. Բաբայանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի