Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում Ադրբեջանը միշտ տապալել է խաղաղ կարգավորման ջանքերը։ Ու դրանով է պայմանավորված, որ երբ կողմերը մոտ են եղել կոնկրետ փաստաթղթի ստորագրմանը, Բաքուն այն վիժեցրել է։ Օրինակ՝ այդպես տեղի ունեցավ Կազանյան փաստաթղթի ստորագրման ձախողումը, երբ Ալիևը ամենավերջին պահին սկսեց նոր պահանջներ առաջ քաշել։ Ու, ընդհանրապես, այն ժամանակ, երբ թվացել է, թե կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և հայկական կողմը համաձայնել է որոշակի պայմանների, ադրբեջանական կողմը նոր պահանջներ է առաջ քաշել։ Մյուս կողմից էլ` Ադրբեջանն արդեն ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունները խախտելու վարպետ է։

Ալիևի համար նույնիսկ իր կողմից ստորագրված փաստաթղթերն արժեք չունեն։ Այդ է պատճառը, որ Բաքուն մինչ օրս չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները անգամ հումանիտար հարցերում։ Օրինակ՝ ի հեճուկս բոլոր մարդասիրական նորմերի, պատերազմից երկու տարի անց էլ Ադրբեջանը պահում և խոշտանգումների է ենթարկում հայ գերիներին։ Իսկ ժամանակին Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին, երբ խոսքը հայկական կողմի զիջումների մասին էր։ Նա մասնավորապես նշում էր, թե Կովսականից (Զանգելան) և Սանասարից (Կուբաթլու) հետքաշումը եղել է բանավոր փոխըմբռնման հիման վրա։ Իսկ Ադրբեջանն ընդհանրապես որևէ «փոխըմբռնում» չի հասկանում և որևէ պայմանավորվածություն չի պահում։

Ու այս համատեքստում Ադրբեջանի համար շանտաժն ու ագրեսիվ գործելակերպը դարձել են «միջազգային նորմեր», իսկ միջազգային իրավունքը՝ «թղթի կտոր», ինչի մասին բացեիբաց հայտարարում է նաև Ալիևը։ Իսկ երբ Ադրբեջանի հանցագործություններն անպատիժ են մնում, Բաքուն դրանից ավելի է ոգևորվում։ Տարիներ շարունակ միջնորդները հայտարարում էին, թե ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անթույլատրելի է, սակայն Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Ու քանի որ իր գործողությունները կոշտ արձագանքի ու միջազգային դատապարտման չարժանացան, Բաքուն դա որակեց որպես թողտվություն ու անցավ ագրեսիայի հաջորդ փուլերին՝ այդ թվում օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները։ Ադրբեջանն ընդհանրապես թքած ունի մարդու իրավունքների ու ազատությունների հայեցակարգի վրա, իսկ մարդկային կյանքը Ալիևի համար արժեզուրկ է նույնիսկ իր երկրում, ուր մնաց խոսվի Արցախի կամ ընդհանրապես հայ մարդու մասին։

Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարությունը հատում է բոլոր կարմիր գծերը՝ իր կատարած հանցագործություններում գերազանցելով նույնիսկ նացիստներին ու Սադամ Հուսեյնին։ Էթնիկ ատելության բորբոքման հողի վրա քաղաքացիական անձանց, գերիներին սպանելն Ալիևի ռեժիմի համար ընդունելի երևույթ է։ Իսկ Արցախի բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու համար Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծվել են կյանքի համար անհամատեղելի պայմաններ։ Ինչպես օրերս նշվեց «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցում», Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1,9 մլն դոլար, ու շրջափակման ողջ ընթացքում 782 տնտեսվարող սուբյեկտ արդեն դադարեցրել է իր գործունեությունը, գործողներից շատերն էլ ստիպված են եղել կրճատել աշխատակիցների թիվը։

Ավելի քան 10 հազար մարդ կորցրել է իր աշխատաքը և զրկվել եկամուտներից։ Ու հեռու չէ այն օրը, երբ Արցախում հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Բայց քանի որ միջազգային հանրության կողմից հստակ գործողություններ չկան Ադրբեջանին սանձելու ուղղությամբ, ապա այդ երկիրը նաև միջազգային խաղացողների դեմ է սադրանքներ իրականացնում։ Օրինակ՝ երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելում է Սյունիք, դրանից հետո Ադրբեջանը լարում է սահմանային իրավիճակը, կամ երբ պետքարտուղար Բլինքենը զրույց է ունենում Ալիևի հետ, Ադրբեջանը խափանում է Արցախի գազամատակարարումը։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է գնում ռուսական կողմի դեմ։ Վերջերս էլ ադրբեջանցիները Սյունիքի մարզում կրակեցին ռուս զինծառայողների ուղղությամբ ու վիրավորեցին նրանց։

Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարում է, թե պարտադիր չէ, որ այդ միջադեպին իրենց արձագանքը հրապարակային լինի։ «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե ինչ-որ բան չի ասվում հրապարակային, ապա դա չի նշանակում, որ այն չի ասվում հեռախոսով, անձամբ, պաշտոնական գրագրություններում և այլն»,- ասել է նա: Սա, շատ մեղմ ասած, առնվազն տարօրինակ է: Իրականում, ընդհակառակը, ռուսական կողմի արձագանքը պետք է հրապարակային լինի, որպեսզի Ադրբեջանը այդքան չլկտիանա հատկապես այն պարագայում, երբ Բաքուն հստակ աշխատում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ուղղությամբ, ձգտում է, որ ռուս խաղաղապահները հեռանան, իսկ անհրաժեշտ պայմաններում ևս մեկ ճակատ է բացելու ռուսների համար։ Մյուս կողմից էլ՝ պանթուրքական ծրագրերի առաջ քաշման և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գաղափարներով Ադրբեջանը Իրանի նյարդերի հետ է խաղում։

Դրա համար էլ Թեհրանը ստիպված է ռազմական ուժ կենտրոնացնել Ադրբեջանի հետ իր սահմանների ուղղությամբ ու պատրաստ լինել ադրբեջանական սադրանքը կանխելու գործողություններին։ Փաստացի, Ադրբեջանը, ստանալով Թուրքիայի աջակցությունը, սանձարձակ գործողությունների է անցել։ Հարց կարող է ծագել, թե այդ ամենն ի՞նչ գլխավոր նպատակի է ծառայում։ Մի՞թե ադրբեջանական ղեկավարությունը չի մտածում, որ գալու է նաև հանցագործությունների համար հատուցման ժամանակը։ Գուցե մտածում է, գուցե ժամանակավոր հաջողությունները գլխապտույտ են առաջացրել Ադրբեջանի հանցագործ ռեժիմի ղեկավարի մոտ: Խնդիրը, սակայն, առաջին հերթին այն է, որ Ալիևն իր բռնապետական իշխանությունը պահում է հենց հանցագործ գործողությունների միջոցով։

Եթե հարկ չլինի արտաքին թշնամու կերպարը գունազարդել, ուժերը կենտրոնացնել հայերի դեմ անվերջ պայքարի, ատելություն գեներացնել, ապա ադրբեջանական հասարակությունը կարող է չհանդուրժել Ալիևի դաժան բռնապետությունը։ Ալիևին պետք է, որ սեփական հանրությանն անընդհատ կերակրի հայերի դեմ «հաղթանակներով», իսկ երբ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, նա չի կարող հանրային դժգոհությունները լռեցնել արտաքին սպառնալիքի քողի ներքո։ Դե, իսկ Արևմուտքն ու հիմա փաստացի նաև Ռուսաստանը առայժմ աչք են փակում այդ ամենի վրա: Հարցն այն է, թե դեռ ինչքա՞ն...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա Սողոմոնյան