Հնագետները Վեներայի արձանիկ են գտել հին հռոմեական աղբանոցում
ՄՇԱԿՈՒՅԹՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հնագետները Վեներայի արձանիկ են գտել հին հռոմեական աղբանոցի պեղումների ժամանակ։ Այն եղել է ֆրանսիական Ռեն քաղաքի ծայրամասում գտնվող պատմական քարհանքի տարածքում, որն այն ժամանակ կոչվել է Condate Riedonum։
Քարհանքը թվագրվում է մեր թվարկության 1-ին դարով։ Հռոմեացիներն այնտեղ շինանյութ են արդյունահանել, սակայն ժամանակի ընթացքում հանքավայրերը պակասել են։ Մ․ թ․ 2-րդ դարում քարհանքը լքել են եւ օգտագործել են որպես աղբանոց:
Հռոմեական աղբի շերտերի պեղումների ժամանակ գիտնականները գտել են բազմաթիվ իրեր, այդ թվում՝ խեցեղենի բեկորներ, աստվածությունների մի քանի հախճապակյա արձանիկներ, մետաղադրամներ եւ Վեներայի արձանիկ։
Քանդակը ստեղծել են մեր թվարկության 1-2-րդ դարերում։ Այն պատկերում է գեղեցկության, սիրո եւ պտղաբերության մերկ աստվածուհուն։ Արձանիկը 10 սմ բարձրություն ունի եւ պատրաստված է թրծակավից։




















































