Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության շրջանակում 120 մլն դոլար դրամաշնորհն ուղղվել է ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական կայունության ապահովմանը. Մհեր Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի գրասենյակների՝ 2022թ. գործունեության հաշվետվությունները:

Փոխվարչապետերից բացի, խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, փոխվարչապետերի գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է իր գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքները: Նշվել է, որ ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության շրջանակում 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհն ուղղվել է մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական կայունության ապահովմանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում կատարվել է 42 միջոցառում, ընթացքի մեջ է 29-ը: «ԵՄ տնտեսական և ներդրումային պլան. Հայաստան» գործիքակազմի շրջանակում հաստատվել են կամ հաստատման փուլում են ընդհանուր առմամբ 395 մլն եվրո արժողությամբ ծրագրեր՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման, Երևանի կայուն զարգացման, թվային վերափոխման, գիտության և այլ ուղղություններով: Շարունակվել են ԵՄ TWINNING և TAIEX գործիքների ներքո փորձագիտական աջակցության նախաձեռնությունները:

Միջազգային տնտեսական ինտեգրման համատեքստում շարունակվել է փոխգործակցությունը ԵԱՏՄ և ԱՊՀ կանոնադրական մարմինների հետ: ԵԱՏՄ շրջանակում ընդունվել են առանցքային նշանակություն ունեցող մի շարք որոշումներ՝ հաստատվել են գյուղատնտեսական առաջնային նշանակություն ունեցող առանձին ապրանքների գծով հաշվեկշիռները, դեղագործության, սննդամթերքի արտադրության, շինարարության, ոսկերչության, թեթև արդյունաբերության ոլորտի 435 ապրանքատեսակի համար սահմանվել է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ, շարունակվել է էլեկտրաէներգետիկ, ֆինանսական շուկաների, էլեկտրոնային առևտրի և այլ ոլորտների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

Անդրադարձ է եղել նաև ռազմավարական համակարգման աշխատանքներին, որոնց շրջանակում 2022թ. հաստատվել է 5 ռազմավարություն, 15-ը շրջանառվում է, 9-ը գտնվում է մշակման փուլում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով իր գրասենյակի 2022թ. կատարողականը, անդրադարձել է նախ սուբվենցիոն ծրագրերին: Նշվել է, որ 2022թ. հաստատվել է 363 ծրագիր՝ մոտ 75 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 40 մլրդ ՀՀ դրամ:

Ներկայացվել է Կառավարության՝ կրթության ոլորտում առաջնահերթություն հանդիսացող 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքը: Նշվել է, որ 2022թ. վերջի դրությամբ՝ ավարտվել է 24 դպրոցի և 46 նախադպրոցական հաստատության կառուցումը: Ներկայում ընթացքի մեջ են 47 դպրոցի և  102 նախակրթարանի կառուցման/նորոգման աշխատանքները, զուգահեռ շարունակվում են տեղորոշման և նախագծման աշխատանքները: Մինչև 2026թ. նախատեսվում է մարզերում կառուցել 150 կրթահամալիր, որոնք կունենան նաև նախակրթարան: Անդրադարձ է եղել մի շարք ներդրումային նախագծերի ընթացքին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին, Հյուսիս-Հարավ, քաղաքաշինական, բարեգործական ծրագրերին: Ներկայացվել է առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ընթացքը, որի շրջանակում 2023թ. բյուջեով նախատեսված աշխատանքների ծավալը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար է: Ինչ վերաբերում է Ինժեներական քաղաքին՝ նշվել է, որ 11 ընկերություն ստացել է ռեզիդենտի կարգավիճակ, գործողներից 4-ը մեկնարկել է շինարարական աշխատանքը:

Փոխվարչապետերը ներկայացրել են նաև միջգերատեսչական խորհուրդների և նախարարական կոմիտեների շրջանակում կատարված աշխատանքները: Անդրադարձ է եղել թվայնացման գործընթացին, այդ համատեքստում իրականացվող բովանդակային և կառուցվածքային բարեփոխումներին ևս:

Հաշվետվություններին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը: Քննարկվել են զարգացման գործընկերությանը, միջազգային տնտեսական ինտեգրմանը, սուբվենցիոն և առաջնահերթ նշանակություն ունեցող պետական  ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է փոխվարչապետերի գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը և զարգացման ծրագրերի վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարը, ի թիվս մի շարք այլ թեմաների, նշել է նաև ռազմավարությունների մշակման ստանդարտների կարևորությունը, խոսել շինարարական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:

Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա Սողոմոնյան