Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Ծովի օր, Զամբիա՝ Աֆրիկայի օր, Հունգարիա և Լեհաստան՝ Հունգարա-լեհական բարեկամության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1307 - կաթողիկոս է օծվել Կոնստանդին Գ Կեսարացին:

1869- ծնվել է գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

1874 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1914 –ծնվել է հայ խորհրդային մեխանիկ, գիտնական Արթուր Սողոմոնյանը:

1923 - վախճանվել է Հովհաննես Թումանյանը:

1937- ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր Սահմանադրությունը, որի հիմքում ընկած են եղել ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։

1966- ստեղծվել է ՀԽՍՀ ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1988- ԼՂԻՄ-ում, մասնավորաբար Ստեփանակերտում սկսվել են բազմօրյա գործադուլներ՝ ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու պահանջով: -հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նամակ է հղել Գորբաչովին, որտեղ կոչ է արել գտնել Ղարաբաղի հարցի լուծման «վճռական, դեմոկրատական և սահմանադրական» եղանակ:

2004-Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը՝ «Վնեշտորգբանկը» դարձել է «Հայխնայբանկի» բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատեր։

2007- Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացել են «Մոսկվայի տունը»:

2009-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:

2009 –վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

2015-Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ ստորագրահավաքով պահանջել է դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և գյուղի բնության համար։

2016 –վախճանվել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը:

2021-Մոտ մեկ ամիս Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է այն, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը վերափոխվել է շարժման շտաբի։

2022- Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ:

ԱՇԽԱՐՀ

1749 -ծնվել է ֆրանսիացի աստղաբան, մաթեմատիկոս Պիեռ Սիմոն Լապլասը:

1769 –ծնվել է անգլիացի երկրաբան և քարտեզագիր Ուիլ յամ Սմիթը:

1801 - Սանկտ Պետերբուրգում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը:

1841 -Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացել է Եվրոպայում առաջին ֆոտոսրահը:

1842 –վախճանվել է ֆրանսիացի գրող Ստենդալը:

1848 - Հունգարիան հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից:

1857 - առաջին վերելակն է տեղադրվել Նյու Յորքում՝ Բրոդվեյ սիթի- 488 հասցեում:

1876 - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրել է իր ստեղծած էլեկտրական լամպը:

1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվել է ցանց:

1910 - ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:

1919 - Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնել է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:

1956 – հռչակվել է առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

1966 -400 տարվա ընդմիջումից հետո Հռոմում հանդիպել են Հռոմի պապը և Կենտրբերիի արքեպիսկոպոսը:

1983 -ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը առաջին անգամ խոսել է Ստրատեգիական պաշտպանական առավելության ծրագրի մշակման մասին:

1992 –վախճանվել է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը:

1994 - Սիբիրում վթարի է ենթարկվել Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվել է 75 մարդ:

2001- «Միր» տիեզերական կայանը խորտակվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու մոտակայքում: 2011 –վախճանվել է անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

2013 –վախճանվել է ռուս գործարար, մաթեմատիկոս, միլիարդատեր Բորիս Բերեզովսկին:

2019 -Ղազախստանի նախագահ ԿասիմԺոմատ Տոկաևը երկրի մայրաքաղաքը վերանվանել է Նուրսուլթան՝ ի պատիվ նախկին նախագահի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ Գևորգյան