Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին ինչ-որ տարօրինակ աժիոտաժ է տիրում՝ կապված ընտրական հանձնաժողովների հետ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, լայն թափով տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման գործընթաց է սկսվել։
Առաջին հայացքից այդ աժիոտաժը տրամաբանորեն պայմանավորված է սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններով, ինչի հետ կապված թարմացվում են իշխող թիմի ՏԸՀ անդամների լիցենզիաները:
Սակայն հետաքրքիրն այն է, որ ակտիվություն է նկատվում նաև մարզերում, ընդ որում՝ ոչ միայն ընտրական հանձնաժողովների, այլև հենց ՔՊ-ի կառույցների գործունեության առումով։ Թե ինչով է այս ամենը պայմանավորված, ինչին են պատրաստվում իշխանությունները, դեռևս պարզել չհաջողվեց։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



