Սլովակիան հրաժարվում է ընդունել մուսուլման փախստականներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍլովակիայի կառավարությունն արձագանքել է Ամանորի գիշերը գերմանական Քյոլն և այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային հարձակումներին և սեռական ոտնձգություններին, գրում է Deutsche Welle-ն:
«Մենք չենք ցանկանում, որ Սլովակիայում տեղի ունենա այն, ինչ կատարվեց Գերմանիայում»,- հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Նրա խոսքով` Բրատիսլավան այժմ մտադիր է ոչ միայն շարունակել վիճարկել ԵՄ-ի պարտադիր քվոտաները փախստականների ընդունման վերաբերյալ, այլև կխոչընդոտի երկրում մուսուլմանական փակ համայնքի ստեղծմանը:
Լեհաստանում նույնպես հնչում են նման մտադրություններ։ Երկրի փոխվարչապետ Պետր Գլինսկին հայտարարել է, որ Վարշավայում շատ ուշադիր կուսումնասիրեն ապաստան տրամադրելու վերաբերյալ միջնորդությունները։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



