Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, արցախահայության հիմնական ու ամենատարրական իրավունքները խախտված են, սակայն միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում հումանիտար ճգնաժամի խորացումը կանխելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ տարբեր միջազգային սուբյեկտների կողմից Ադրբեջանին ուղղված հայտարարություններ և կոչեր են հնչում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված, սակայն դրանք առանց պարտադրող գործիքակազմի այդպես էլ մնում են դեկլարատիվ մակարդակում։

Անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, որը հայտնի է նաև Հաագայի դատարան անվանումով, բավարարեց Հայաստանի առանցքային պահանջը` կապված Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ, և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Իսկ դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հատուկ շեշտեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը, այլև մտադիր էլ չէ կատարել ու այն մեկնաբանում է այնպես, ինչպես միայն իրեն է ձեռնտու։

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցներն ի վիճակի չեն համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի կողմից իրագործվող մյուս հանցագործություններին՝ գերիների ու քաղաքացիական բնակչության սպանություններից ու խոշտանգումներից սկսած, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով վերջացրած։ Նույնիսկ որևէ վճռական արձագանք չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային պատշաճ կերպով արձագանքելու վերաբերյալ։ Ավելին՝ Ադրբեջանի բռնապետական ու հանցագործ ռեժիմին պատժամիջոցների թիրախ դարձնելու փոխարեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն Ալիևին համարում են վստահելի գործընկեր ու խնդրում են, որ ավելացնի Եվրոպա արտահանվող գազի ծավալները։

Արդյունքում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքների բոլոր նորմերը, սակայն դրանք ոչ մի հետևանք չեն ունենում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ աստիճանաբար հեղինակազրկվում են միջազգային ուժային կենտրոնները, մասնավորաբար Հաագայի դատարանը, որի որոշումը, փաստորեն, գրոշի արժեք անգամ չունեցավ, ավելին՝ չկատարման համար ոչ մի պատժամիջոց չհետևեց: Հիմա էլ հերթական որոշումն է ընդունվել, որը, հասկանալի է, որ նորից կյանքի չի կոչվելու: Դա պարզ էր ի սկզբանե: Խոսքն այն մասին է, որ Հաագայի դատարանը ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու սանկցիա է ուղարկել: Ռուսաստանի նախագահն արժանի է այդպիսի որոշման, թե ոչ, այլ հարց է: Այլ հարց է նաև այն, թե որքանով է նա ավելի մեծ հանցագործություններ կատարել (ինչպես գնահատում են արևմուտքում), քան ահաբեկչական երկրի ղեկավար Ալիևը:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի էլ ճանաչում Միջազգային քրեական դատարանն ու նրա իրավազորությունը։ Արդյունքում այս որոշումը շատերի շրջանում պարզապես ծիծաղի առիթ է տվել: Սակայն վերադառնանք մեր «ոչխարներին»: Ուշագրավ է, որ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը հայտարարում է, թե Պուտինը Գերմանիա այցելության դեպքում անմիջապես կձերբակալվի, իսկ նույն Գերմանիայում Ալիևին շատ բարձր մակարդակով են ընդունում ու հատուկ շեշտում Ադրբեջանի առանցքային նշանակությունը էներգակիրների մատակարարման հարցում։ Ադրբեջանի նախագահն իր այցի շրջանակներում հանդիպում ունեցավ ոչ միայն Գերմանիայի ղեկավարության, այլև գերմանական բիզնեսի պատկառելի թվով ներկայացուցիչների հետ այն դեպքում, երբ գործ ունենք ակնհայտ հանցագործի հետ, ինչն ինքն էլ չի թաքցնում՝ բարձրաձայնելով իր ահաբեկչական ու հանցագործ մտադրությունների մասին։

Մի խոսքով, միջազգային իրավունքը չի գործում, կամ եթե ինչ-որ կերպ դեռ գործում է, ապա հատվածական, երկակի, եռակի, քառակի ստանդարտներով, իսկ միջազգային կարևոր ինստիտուտները, այդ թվում՝ արդարադատության միջազգային մարմինները դեգրադացվել են և հեղինակազրկվել, դրա համար էլ ըստ անհրաժեշտության չեն կարողանում ազդել միջազգային գործընթացների և իրավախախտումների վրա։ Սա ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը կարգավորող նորմերի էրոզիայի արդյունք է, որը ճանապարհ է բացում այնպիսի միջազգային հանցագործությունների իրականացման համար, ինչպիսիք են, օրինակ, էթնիկ զտումները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և ցեղասպանությունը։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե միջազգային իրավունքը չի գործում, և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայում