Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանց պատճառով դառնում ենք ծաղրի ու հեգնանքի առարկա, տուժում են Հայաստանն ու Արցախը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից հետո երկրում ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է ստեղծվել։ Փաշինյանական պարտության ալիքը նոր իներցիայով շարունակվում է։ Հակառակորդը նորանոր պահանջներ է դնում, իսկ Հայաստանն անընդհատ ստիպված է լինում զիջումների գնալ։ Էապես տուժել է նաև Հայաստանի միջազգային վարկանիշը։ Ու դա է պատճառը, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձարձակ, հանցագործ ագրեսիան միջազգային հանրության կողմից սուր արձագանքի չի արժանանում։ Ավելին, այս պայմաններում միջազգային տարբեր խաղացողներ ոչ միայն կարևորում են Ադրբեջանի լոգիստիկ ու էներգետիկ նշանակությունը, այլև Բաքվին համարում են վստահելի ու ռազմավարական գործընկեր։

Իսկ Ալիևը Ադրբեջանի իրագործած հանցագործություններից հետո մեկուսացման ու պատժամիջոցների ենթարկվելու փոխարեն արտերկիր այցեր է կազմակերպում ու միջազգային արենայում արդարացնում է Բաքվի գործողությունները։ Կարճ ասած՝ Ադրբեջանի քայլերը նորմալ են ընկալվում միջազգային հանրության կողմից՝ չհաշված մի քանի ձևական դատապարտող հայտարարություները։ Այս իրողությունը գալիս է նաև նրանից, որ ՀՀ իշխանությունները ի վիճակի չեն մեր երկիրը ներկայացնել միջազգային արենայում։ Երբ Փաշինյանն ու իր թիմակիցները, նույնիսկ ի զարմանս իրենց, փողոցից իշխանության եկան, նրանց թվում էր, թե «աշխարհը խալի է ոտքի տակ», ու միջազգային ասպարեզում Հայաստանը դիրքավորել էին ժողովրդավարության և «թավշյա ու ոչ բռնի հեղափոխության» բրենդով՝ ընդդեմ բռնապետական Ադրբեջանի։

Սակայն պատրանքների հետևից ընկնելու փոխարեն անհրաժեշտ էր գիտակցել Հայաստանի շահերը իրատեսական քաղաքականության շրջանակներում, իսկ իրադարձությունների վրա ազդելու անկարողության դեպքում ՀՀ իշխանությունները գոնե պետք է համակերպվեին հեռանալու հետ։ Այնինչ, չնայած խնդիրները լուծելու անկարողությանը՝ Փաշինյանը որոշեց ամեն գնով մնալ իշխանության։ Ու զարմանալի չէ, որ նա գրեթե յուրաքանչյուր հայտարարության մեջ միշտ մեղավորներ է փնտրում, իսկ այդ մեղավորները կարող են լինել ինչպես նախկինները, այնպես էլ միջազգային գործընկերները, հատկապես Ռուսաստանը, բայց դրանից իրադրությունը չի փոխվում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը անընդհատ բողոքում է, որ երկրի անվտանգությունը մեծ սպառնալիքների առաջ է կանգնած, բայց չի խոսում այն մասին, որ ինքն է այդպիսի հանգրվանի հասցրել իր՝ լավագույն դեպքում՝ ապաշնորհ կառավարման ու կատարելապես ձախողված արտաքին քաղաքականության արդյունքում։

Այս ամենի արդյունքում հենց ինքը պարբերաբար միջազգայնորեն հրապարակային ձևով ծաղրի ու նվաստացման է ենթարկվում։ Այդ թվում՝ դաշնակից երկրի կողմից։ Օրինակ՝ այդպիսին կարող ենք դիտարկել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի վերջին արձագանքը Փաշինյանի հայտարարություններին, որը մասնավորաբար մեկնաբանելով վերջինիս հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լքում է Հայաստանը, ասել է. «Երբ ես կարդացի դա, չգիտես ինչու հիշեցի երկու այլ մեջբերում՝ «Ո՞վ ում վրա էր կանգնած» (Բուլգակով) և «Պետք է սիրել արվեստը քո մեջ, ոչ թե ինքդ քեզ արվեստում» (Ստանիսլավսկի): Հարցի այս հատվածը թողնում եմ ձեր հետագա ուսումնասիրության համար, փորձեք հասկանալ ասվածը»։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ «եթե Ռուսաստանը չի կարողանում Լեռնային Ղարաբաղում ապահովել կայունություն եւ անվտանգություն, ապա նա պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին», Զախարովան ասել է. «Ես չեմ էլ փորձի վերլուծել, թե ինչ կարող է նկատի ունենալ և ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ: Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ չեմ պատրաստվում բացատրել։ Սա բառերի ինչոր անհավանական էկվիլիբրիստիկա է»։

Դե, համաձայնեք, որ սա դժվար է այլ կերպ գնահատել, քան ուղղակի, անթաքույց ծաղր ու հեգնանք: Զախարովան, իհարկե, չափերն անցել է, սա չի քննարկվում: Սակայն այստեղ խնդիրը Փաշինյանը չէ, որին ով հասնում՝ ծաղրում ու հեգնում է: Ուզենք թե չուզենք՝ նա մեր պետությունն է ներկայացնում, իսկ դա նշանակում է, որ իր պատճառով գետնով է տրվում պետության արժանապատվությունը։ Արդյունքում այս ամենից օգտվում է հակառակորդը ու անընդհատ աբսուրդի հասնող պահանջներ է ներկայացնում։ Մասնավորաբար, տևական ժամանակ է, ինչ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դարձել է գործոն, հրապարակային ակտիվություն է ցուցաբերում, նամակներ է գրում եվրոպական պաշտոնյաներին, նույնիսկ ՀՀ վարչապետին ու այդպիսով միջազգային հանրությանը ցույց է տալիս, թե իբր իր իրավունքները ոտնահարված են։

Իսկ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, ցինիկաբար առաջարկում է Հայաստանին՝ ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց։ Այսինքն, այսօր շրջափակման մեջ գտնվող արցախցիների իրավունքների ու անվտանգության հարցը համասարեցվում է «ադրբեջանցի փախստականների» իրավունքների ու անվտանգության հարցի հետ։ Ու այս հարցում, երբ հավասարության նշան է դրվում արցախցիների ու հնարովի Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մեջ, ջրաղացին ջուր է լցնում նաև Փաշինյանը: Դեռ լավ է, որ Փաշինյանը որոշել է ԱԳՆ-ին հանձնարարականներ տալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների գործարկման հետ կապված:

Սակայն սա շատ ավելի շուտ պետք է արած լիներ։ Ընդհանրապես, այս իշխանությունները փաստացի ոչ մի անհրաժեշտ գործողություն չեն ձեռնարկել ամբողջ աշխարհի առաջ ագրեսորի հանցագործություններն ու հայության իրավունքների ոտնահարումն ի ցույց դնելու համար։ Չնայած... Փաշինյանն ինչպե՞ս կարող էր դեմ գնալ իր իսկ կեղծ օրակարգին՝ այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջանի» բացմանը։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի պատճառով անընդհատ տուժում են Հայաստանն ու Արցախը, նրանց պատճառով դառնում ենք ծաղրի ու հեգնանքի առարկա: Իսկ Փաշինյանը շարունակում է ամուր կառչած մնալ աթոռին՝ «տրամաբանական ավարտին հասցնելու» «հեղափոխությունը»՝ այսինքն՝ պարտությունները, ավերումներն ու պատուհասները: Այնինչ, վաղը միգուցե արդեն ուշ լինի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին