Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկու կողմն էլ, կարծես, սպասում է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը զավեշտալի է բնութագրում, բայց զարմանալի չի համարում՝ հաշվի առնելով պատերազմից հետո առկա զարգացումների տրամաբանությունը, որից, ըստ նրա, բխում են հայկական ու ադրբեջանական կողմերի քայլերը:

«Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերից պարզ դարձավ, որ այն առաջարկները, որոնք ներկայացնում է հայկական կողմը, Բաքուն ջնջում ու հետ է ուղարկում: Այս տեսանկյունից զավեշտալի իրավիճակ է: Հայկական կողմը դիվանագիտական խողովակներով փորձում է ինչ-որ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ինչը քիչ է հաջողվում, իսկ Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ լուծել հարցերը: Փխրուն իրավիճակ է: Երկու կողմն էլ, կարծես, սպասում է. կա՛մ կփոփոխվի աշխարհաքաղաքական քարտեզը, կա՛մ այսպես՝ վայրիվերումներով իրավիճակը կարող է ձգվել մինչև 2025 թվական, երբ լրանում է ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելու առաջին շրջանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ շատ հարցեր կախված են աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներից, նաև առանձին երկրների՝ ճգնաժամային իրավիճակներին պատրաստվելու հաշվարկներից:

«Մենք առանձնապես հույսեր չենք կապում, որ ՀՀ իշխանությունները շատ լուրջ են զբաղվում նշվածով: Մյուս կողմից՝ հարց է, թե այս իրավիճակում ինչ կարող են անել: Նայենք իրավիճակին Փաշինյանի աչքերով: Շատ բաներ է զիջել, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին կաշկանդվում է խոսել, Լաչինը տվել է, ճանապարհը փակ է: Էլ ի՞նչ պետք է անի: Ադրբեջանի խնդիրն էլ այս պահին հետևյալն է՝ գնա՞լ ուժային լուծումների, թե՞ ոչ: Եթե անգամ ավելի ուժեղ ու պատրաստ է, ամեն դեպքում վտանգ, ռիսկեր կան: Այս իրողությունները հաշվի առնելով եմ նշում, որ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել և, մասնավորապես, խաղաղության պայմանագրի մասով տուն-տունիկ են խաղում. մենք ուղարկում ենք առաջարկներ, Ադրբեջանը ջնջում է, թուղթը հետ ուղարկում, նոր առաջարկ ենք ուղարկում, ջնջում են ու նորից հետ ուղարկում»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ շատ հարցերում Արցախն այսօր միայնակ է մնացել: «Փաշինյանը ասուլիսին հայտարարեց, որ ամեն ինչ կախված է արցախցիների կամքից՝ չասելով, որ ամեն ինչ մեր կամքից է կախված: Այսինքն, ի՞նչ, եթե հանկարծ լարված իրավիճակ ստեղծվի, հույսը միայն այն է, որ Արցախը, ինչպես միշտ, կրկին կպայքարի՞: Արցախը շատ դժվարին կացության մեջ է, իսկ Հայաստանի դիրքորոշումը, մեղմ ասած, շատ անորոշ է: Թե ինչ է անելու Երևանը, երբ լարված իրավիճակ ստեղծվի, անհայտ է: Արցախը, այսքանով հանդերձ, դիմադրում է»,-ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, այն պնդումները, թե ՌԴ-ն է պատասխանատու Արցախի անվտանգության համար, իրականությանը չեն համապատասխանում: «Սա միայն Հայաստանի իշխանության դիրքորոշումն է: Իրականում այդպես չէ, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե երկկողմ, այլ եռակողմ է: Եթե ՀՀ-ն կապ չուներ, այդ դեպքում միայն ՌԴ-ն և Ադրբեջանը կստորագրեին: Նաև Փաշինյանի ստորագրությունն է դրված կետերի տակ: Այսինքն, ՀՀ-ն ամբողջովին իրավասու է Արցախի հարցի հետագա ճշգրտման կողմ լինել: Եթե ոչ, ապա թող չստորագրեին, եթե ստորագրել են, ուրեմն պատասխանատվություն կա: Այլ բան է, որ ինքնուրույն ես հրաժարվում այդ պատասխանատվությունից, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ամենացայտուն պատճառն այն է, որ, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, Փաշինյանն ուղղակի վախենում է արտաբերել «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» բառակապակցությունը: Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն է այդ մասին խոսում, երբ այն արձանագրված է Արցախին առնչվող միջազգային փաստաթղթերում: Իսկ թե ինչու է վախենում, այստեղ է, որ գալիս են հարցականներ, վարկածներ ինչ-որ բանավոր պայմանավորվածության մասին»,-հավելեց Ռ. Մարգարյանը:

Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ թեպետ բանակցային գործընթացի բուն հարթակի շուրջ հարցեր կան, բայց արդեն որոշակի պարզություն նշմարվում է: «Կա եռակողմ հայտարարություն, որի վրա հղում է անում ՄԱԿ-ի արդարադատության դատարանը: Այսինքն, այն միջազգային հանրության կողմից ընդունված փաստաթուղթ է, ըստ որի՝ ՀՀ-ն, ՌԴ-ն և Ադրբեջանը ԼՂ-ի ճակատագրի հետ կապված բոլոր գործընթացների մասով պարտականություն ունեն: Այս առումով հարթակը պարզ է՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան: Երբ Ադրբեջանից Ստեփանակերտին Բաքու գնալու «հրավեր» եկավ, հաղորդագրություն տարածվեց, որ Փաշինյանը զանգահարել է Պուտինին: Կարճ հաղորդագրություն էր, բայց վերջում կար մի տող, ըստ որի՝ ՌԴ առաջնորդը հստակեցրել էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ռուսական խաղաղապահ ուժերի մասնակցությամբ: Սա փաստ է առ այն, որ ՌԴ-ն երբեք մտադիր չէ հրաժարվել Արցախի ճակատագիրը որոշելու բանակցությունների կողմ լինելու իրավունքից: Ու քանի որ ունի պարտականություն, ունի նաև իրավունքներ: Հիմնական ձևաչափը սա է»,-ասաց նա՝ նկատելով, որ Փաշինյանն ինքը խոստովանեց, որ բրյուսել յան ձևաչափը անարդյունավետ է, և որ այդ ֆորմատը, փաստորեն, չի գործում:

«Հաշվի առնելով վերոնշյալ հիմնական ձևաչափը՝ այդ իմաստով Բաքու գնալու՝ Ստեփանակերտին ուղղված «հրավերը» տրամաբանությունից դուրս է: Ռուսներն էլ հասկացրին, որ հարցը դրված չէր այնպես, որ Արցախը և Ադրբեջանը միասին են որոշելու Արցախի հետագա ճակատագիրը, և կա երեք կողմ՝ ՀՀ, ՌԴ, Ադրբեջան: Այլ հարց է, եթե Երևանը հրաժարվում է ու Երևանին փոխարինում է Ստեփանակերտը: Իրականում գործ ունենք անորոշ իրավիճակի հետ, որը կարող է երկար ձգվել: Ում օգտին կլինի անորոշության ձգձգումը՝ կախված է կողմերից: Փաշինյանն ասում է՝ կամքն է կարևոր, բայց այս անգամ կարևոր է լինելու ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանությունների կամքը, արդյոք կկարողանա՞ն ցնցումներին դիմադրել: Կարծում եմ՝ հասկանում են, որ այսքան բան հանձնելուց հետո ևս մեկ զիջումը կարող է ճակատագրական ու ողբերգական լինել ոչ միայն Հայաստանի, այլև իրենց թիմի համար»,-եզրափակեց վերլուծաբանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի