Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուկրաինան Արևմուտքին քիչ է, հիմա արդեն հայերի օգնությամբ են ուզում կռվել Ռուսաստանի դեմ»․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

pravda.ru-ն «Հայաստանը երկրորդ Ուկրաինա դառնալու շեմին է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում իր միսիան է սկսել Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում ԵՄ առաքելությունը՝ 100 հոգանոց անձնակազմով, որոնց կեսը զինված է։ Ենթադրվում է, որ նրանք բոլորը քաղաքացիական անձինք են, բայց, որպես կանոն, նրանք միշտ էլ լինում են հատուկ ծառայությունների անդամներ։ Պարզ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում վերջնականապես հույսը դրել է Արևմուտքի օգնության վրա։ Այդ քայլը վաղուց էր հասունացել, քանի որ Երևանը քննադատել էր ՀԱՊԿ-ին Բաքվի հետ հակամարտությունում Սյունիքի մարզում օգնություն չցուցաբերելու համար և հրաժարվել էր ընդունել դաշինքի զորավարժությունները։

ՌԴ ԱԳՆ-ն աննախադեպ կոշտությամբ է արձագանքել Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ ասելով, որ Արևմուտքը փորձում է թուլացնել Մոսկվայի՝ որպես տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը և ցանկանում է Ռուսաստանին «դուրս մղել» Հարավային Կովկասից։ Բայց տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ԵՄ մասնակցության փորձը միանշանակ չէ, Բրյուսելը չի կարող պարծենալ հաջողություններով այդ ոլորտում, ընդգծել են ԱԳՆ-ում։ Փաշինյանը շատ քննադատներ ունի Հայաստանում՝ որպես Արցախի դավաճան և մեկը, որը նոր ջարդի հնարավորությամբ հայերին հանձնում է թուրքերին։ Բայց նրան հասկանալ կարելի է: Արևմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի վրա խաղադրույք կատարելը, որտեղ հայկական լոբբին ուժեղ է, լավ կյանքից չէ։

ՀԱՊԿ-ում բոլորը, բացի Ռուսաստանից, սատարում են Ադրբեջանին, իսկ ՌԴ գործունեությունը ԼՂՀ միջազգային կարգավիճակի հաստատման ուղղությամբ հստակ չէ, Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Լաչինի միջանցքի բացման շուրջ, սակայն Ադրբեջանի կողմից շրջափակումը չի վերացվում։ Տեսականորեն Հայաստանի վարչապետը պետք է կարողանա կառուցել այնպիսի արտաքին քաղաքական կուրս, որը երկիրը հետ կպահի նոր փորձություններից, հնարավոր կդարձնի նվազագույն հետևանքներով դուրս գալ ստեղծված իրավիճակից և միաժամանակ թույլ չտա, որ երկիրն ընկնի հակառուսական անդունդը: Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, բայց որոշ իրադարձություններ հուշում են, որ Երևանը դեռ չի հաղթահարել այդ խնդիրը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին հենց Փաշինյանի պահվածքով։

Այսպես, մեկնաբանելով ԵՄ առաքելության սկիզբը, նա ասել է, որ դրա նպատակներից մեկն է «հերքել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ագրեսիա են ծրագրում Բաքվի դեմ»։ Ամեն առումով դա տարօրինակ հայտարարություն է: Հայաստանի ղեկավարը նաև թույլ է տալիս արևմտյան գործընկերներին իր ներկայությամբ ռուսաֆոբություն արտահայտել։ Փետրվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նկատի ունենալով «բարեկամ» Փաշինյանին, ասել է, որ Հայաստանը կարող է «բուֆեր» դառնալ Ռուսաստանի «նեոգաղութային» նկրտումների դեմ։ Ի դեպ, դա է Արևմուտքի իրական նպատակը։ Մակրոնի խոսքով, Հայաստանը կարող է սահմանափակել «անկայունություն տարածելու» Ռուսաստանի ջանքերը։

«Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչը անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում»,- հավելել է Մակրոնը և վստահեցրել, որ Փաշինյանի հետ «կշարունակի գործել»։ Հայկական տելեգրամյան ալիքները մեղադրում են Փաշինյանին ռուսաֆոբիայի մեջ, որը արտահայտվում է Հայաստանում Ռուսաստանի ներկայության դեմ և Կիևին աջակցող փողոցային բողոքի ակցիաներին աջակցությամբ։ Արտախորհրդարանական ռուսաֆոբ ընդդիմությունը օրինականացվել է երկրի ղեկավարության հետ հանդիպումներով, իսկ հեռուստատեսությամբ ավելացել են համապատասխան բովանդակությամբ նյութերը։ Այսինքն, Փաշինյանը հեռու է հավասարակշռված դիրքորոշումից։ Տպավորություն է ստեղծվում, որ նա դեմ չէ Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով։ Ավելին, Երևանի ներկայիս իշխանությունները, երբ ընդդիմություն էին, քվեարկել էին ՀԱՊԿ-ից դուրս գալու օգտին և փողոցներում այրել ռուսական դրոշները։

Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ «Ուկրաինան իրենց (Արևմուտքին) քիչ է, հիմա արդեն հայերի օգնությամբ են ուզում կռվել Ռուսաստանի դեմ»։ Նրա խոսքով, ԵՄ առաքելությունը հետևելու է ռուսական զորքերի տեղաշարժին Հայաստանի ներսում, և դա սպառնում է իսպառ ոչնչացնել Հայաստանի անվտանգության համակարգը՝ դրանով իսկ ակտուալ դարձնելով «ժամանակակից հայկական պետության սահմանների լեգիտիմության թեման, որը հղի է ամբողջական աղետով»: Մաթևոսյանը զգուշացրել է, որ Երևանի և Արևմուտքի միջև 2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վաշինգտոնում և Պրահայում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ըստ որոնց, Արցախը կդառնա Ադրբեջանի անբաժանելի մասը, իսկ Հայաստանը կկորցնի «ութ գյուղ» հօգուտ Ադրբեջանի։

Ընդ որում, այդ գյուղերով են անցնում ոչ միայն Վրաստան-Հայաստան և Հայաստան-Իրան ավտոճանապարհները, այլ նաև գազատարը, այսինքն՝ «Ադրբեջանը կստանա բոլոր հնարավորությունները հենց Հայաստանի շրջափակման համար»։ Իսկապես, ԵՄ-ն Ադրբեջանի հետ չի կռվի հայերի համար։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը ոչ մի կերպ չի երաշխավորում ստատուս քվոն Ադրբեջանի հետ սահմանին։ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությանը այլընտրանքներ չկան, կարծում են ամերիկյան Քուինսի ինստիտուտի փորձագետները։

Նրանց կարծիքով, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ի վիճակի չեն տարածաշրջանում ռազմական ուժեր տեղակայել՝ այն կայունացնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, Ռուսաստանի ազդեցության նկատմամբ Արևմուտքի թշնամանքը սպառնում է «տարածաշրջան վերադարձնել էթնիկ հակամարտությունները»։ Նաև նշվել է, որ Ռուսաստանի խաղաղապահներն են Լեռնային Ղարաբաղում հայերի «միակ պաշտպանը»։ «ԱՄՆ-ը և Եվրոպան, հավանաբար, կառուցվածքային առումով անկարող են Կովկասի համար համահունչ և կենսունակ ռազմավարություն մշակել»,- եզրակացրել են հեղինակները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանում