Խոնարհում և հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է․ Ալեն Սիմոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի եւ սիրո ապացույցն է:
Խոնարհում եւ հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: Ամենաջերմ մաղթանքներս զինվորների մայրերին, կանանց, դուստրերին, առանձնահատուկ ակնածանքի խոսքեր հայրենիքի պաշտպանությանը ծառայող մեր քույրերին:
Սիրելի' կանայք, շնորհակալություն ձեզ բոլոր ոլորտներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվաճումների համար, ներելու ու նվիրվելու բացառիկ տաղանդի եւ ոգեշնչման աղբյուր լինելու համար:
Այսօր կանանց իրավունքների պաշտպանության օրն է եւ զերծ մնալով բոլոր տեսակի վիճակագրական տվյալներ հրապարակելուց՝ պարզապես ի սրտե շնորհավորենք եւ ոչինչ չխնայենք մեր սիրելի մայրերի, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց օրը տոն դարձնելու համար»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



