Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկրաշարժը Թուրքիայում որոշ ժամանակով հետաձգել է ռազմական գործողությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

«Հրապարակի» զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

-Կիրակի օրը Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք սողոսկած արդբեջանցի դիվերսանտները սպանեցին երեք հայ ոստիկանի։ Այս դիվերսիան տեղավորվում է Արցախի դեմ բլոկադայի շրջանակներո՞ւմ` որպես հավեյլալ ճնշման գործիք, թե՞ իրականում նպատակն այլ էր՝ ավելի մասշտաբային, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնչած հայտարարությունները։

-Իրականում, երբ որ Արցախի շրջափակումը եղավ, այսինքն, կյանքի ճանապարհը փակվեց, դրանից 10-15 օր հետո բարձրաձայնեցի, որ արցախցիների չընկրկելու դեպքում Ադրբեջանը գնալու է օղակն ավելի սեղմելու ճանապարհով և փորձ է կատարելու նույնիսկ ռազմական սադրանքների գնալ՝ այդկերպ նաև արցախցիներին ցույց տալով, որ իրենց ֆիզիկական անվտանգությանը վտանգ կա։ Ոչ միայն հիմա, այլ նաև երբ կրակում են դաշտում աշխատող գյուղացիների վրա և այլն, խոսում է հենց այդ մասին։ Իրականում Արցախում տեղի ունեցած երեկվա դեպքը Ադրբեջանի կողմից վարվող հոգեբանական պատերազմի մի մասն է կազմում և Ադրբեջանը փորձ է կատարում այդ կերպ ևս ցույց տալ, որ արցախցիները չեն կարող ապրել Արցախում, իրենց կյանքը վտանգված է, վաղ թե ուշ իրենք պետք է Արցախից դուրս գան։ Դրան է ուզում հասնել Ադրբեջանը, որովհետև, եթե Արցախում չկա հայ, ուրեմն չկա այլևս Արցախի խնդիր, վերջ, ամենահեշտ, ամենաքիչ ծախսատար, ամենակարճ հարցի լուծման ճանապարհը հենց դա է Ադրբեջանի համար։ Կարծում եմ, այս տրամաբանության մեջ է։ Նաև սրան մենք պետք է գումարենք այն հանգամանքը, որը մենք չգիտես ինչու անտեսում ենք, որ երեկ Մարտունիի՝ Ամարասի ուղղությամբ նույնպես կրակոցի ձայներ են լսվել, օդ են կրակել, որովհետև թիրախ չի եղել կրակելու, սա ևս հոգեբանական պատերազմի մի մաս է և փորձում են ցույց տալ, որ ամեն դեպքում ֆիզիկական անվտանգությունը արցախահայության համար երաշախավորված չէ՝ կարծում եմ սա դրա մասն է կազմում։ 
Ինչ վերաբերում է մեր կողմի զոհերին, ապա ցավոք սրտի ունենք զոհեր, կորսված մարդկային կյանքեր, բայց, կարծում եմ, այս հանգամանքը նույնպես պետք է օգտագործենք ի նպաստ մեզ, ի շահ մեզ։ 

-Ինչպե՞ս։

-Տեսեք, մեր կողմից զոհվել են ոստիկաններ, մենք կարող ենք այս փաստն օգտագործել։ Արցախի բնակչության անվտանգությունն ապահովում է ոստիկանական համակարգը և ոստիկանական համակարգը պայքարում է մինչև ատամները զինված հատուկջոկատայինների դեմ, իրենց դիվերսիաներն է կանխում, այսպես ասած։ Այսինքն, սա ևս մենք կարող ենք օգտագործել միջազգային կառույցներում և ընդհանրապես պետությունների հետ հարաբերվելիս։

-Շատերը նկատեցին, որ ադրբեջանցի դիվերսանտների համազգեստը իդեալական հարմարեցված էր մեր հայրենի լանդշաֆտին։

-Ինչ վերաբերում է նրանց հանդերձանքին, ապա դա մեզ համար նորություն չէ: Բայց միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը փորձում էր իրենց հայտարարություններում ասել, որ իրենց զոհերը ևս ոստիկանական համակարգի աշխատակիցներ են՝ փորձում էր հավասարության նշաձող դնել, որովհետև արդեն հասկանալի է, թե ինչի հետ գործ ունեն։ Իրենք՝ մինչև ատամները զինված հատուկջոկատայիններ, մերոնք՝ ոստիկաններ, դրանք տարբեր կառույցներ են և անհամաչափ ուժի կիրառումն է այստեղ գործում, որովհետև ոստիկանները համարվում են նաև մասամբ քաղաքացիական և Ադրբեջանը կարծես փորձ է կատարում ցույց տալ, որ ոստիկաններ են, որը չի հաջողվում: Հենց այդ նույն հանդերձանքներով լուսանկարները` իրենց զոհերի, արդեն տարածվել են համացանցում։

-Ինչպե՞ս եք գնահատում ռուսական կողմի արձագանքը։

-Գիտեք, ռուսական կողմը ոչինչ չի կարող անել, որովհետև ռուսական կողմը խաղաղապահ գործունեություն է ծավալում։ Իրենց գործառույթների մեջ է մտնում կանխել և արձագանքել, տվյալ դեպքում ինքը չի կանխել, որովհետև այդ տարածաշրջանում չի եղել։ Պարզապես դեպքի վայր է հասել, և միջնորդական առաքելություն է իրականացրել, որպեսզի կարողանան դիերը կամ վիրավորներին դուրս բերեն ադրբեջանցիները։ Մենք ոչինչ չպետք է ակնկալենք տվյալ դեպքում ռուսական կողմից։

-Արդարացի վրդովմունք է առաջացնում դա, որովհետեւ եթե ռուսական միջնորդությամբ, օրինակ, չի հաջողվում հայերի զոհվածների մարմինները դուրս բերել։ Իսկ ադրբեջանցիների պարագայում միշտ հաջողությամբ է պսակվում` թե դիերը, թե վիրավորներին դուրս հանելը։

-Համաձայն եմ, որ կա նման բան և նաև համաձայն եմ, որ կարող ենք ուղիղ զուգահեռներ անցկացնել , թե ինչու խաղաղապահները նույն արագությամբ և ջանասիրությամբ չեն բացում Բերձորի միջանցքը։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ճիշտն ասած որոշակի հանգամանքերից ելնելով չէի ուզենա ավելի լրջացնել գործը։

-Ռազմական փորձագետները, զինվորականներն ասում են՝ Ադրբեջանը եւ Թուրքիան պատրաստվում են մեծամասշտաբ պատերազմի, իսկ հայկական կողմը չի պատրաստվում այդ պատերազմին։ Այդ կանխատեսումները, մտահոգությունները որքանո՞վ են իրատեսական։

-Իրականում 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո մենք ժամանակ ունեինք պատրաստվելու նոր պատերազմի և խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ համար փափուկ բարձ էր պարզապես, որ իրենք դրել էին մեր գլխի տակ։ Եվ Ադրբեջանը հենց 2021 թվականի մայիսի կեսերից չթաքցրեց իր նկրտումները՝ անցնելով Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Սև լճի հատվածներում հարձակման ու գրավելով որոշակի հատվածներ։ Դրանից հետո Ադրբեջանի վարած քաղաքականությունը խոսում է այն մասին, որ Արդբեջանն իրականում պատրաստվում է շատ ավելի մեծ ռազմական գործողությունների։ Խաղաղության պայամանագիր, որպես այդպիսին, չի կարող կնքվել երկու պատճառով։ Առաջինը, որ Բաքուն և ԱՆկարան դեռևս ունեն նկրտումներ, չավարտված պլաններ` Զանգեզուրյան տխրահռչակ միջանցքի տեսքով, և երկրորդ, եթե մենք ուզում ենք խաղաղության պայմանագիր կամ աշխարհն իսկապես ուզում է խաղաղության պայմանագիր, Ադրբեջանում չպետք է իշխանության լինի Ալիևը։ Որովհետև մի պետության ղեկավար, որը տասնամյակներ շարունակ քարոզել է հայատյացություն և հայերին սպանելը հերոսություն է համարել, այսօր չի կարող գնալ այնպիսի ճանապարհով, որը երկու հասարակությանն էլ խաղաղության կնախապատրաստի, քանի որ դա իր հասարակության մեջ կընկալվի որպես դավաճանություն։ Իսկ Ալիևն իր հասարակության աչքին ուզում է մնալ այսպես «ազատագրող», «գրավող», և այլն, և այլն։ Այնպես որ խաղաղության պայմանագիր կոչվածը չի կնքվելու և մենք պետք է պատրաստվենք պատերազմի։

-Պատերազմին պատրաստվո՞ւմ ենք։

-Թե ինչ ենք անում դրա համար, ճիշտն ասած, նաև որոշակի քննադատական ձևակերպումների հետ համաձայն չեմ, որ ոչինչ չի արվում և այլն, որոշակի բաներ արվում են։ Այլ հարց է, թե ինչ տեմպերով են դրանք արվում կամ այլ հարց է, թե ինչու չեն արվում ավելի թափանցիկ, որովհետև, երբ որ մենք խոսում ենք պատերազմին պատրաստվելու մասին, չպետք է նկատի ունենանք միայն ու միայն ռազմական ալյանսը կամ արսենալը ձևավորելու, լրացնելու տեսակետից, այլ նաև պետք է հաշվի առնենք նոր ռազմական ալյանսներ ձևավորելու, նոր ռազմավարական գործընկերներ գտնելու տեսլականը։ Այնպես որ, կարծում եմ, մենք իրականում շատ ենք դանդաղում, բայց ասել, որ ոչինչ չենք անում՝ այդքան էլ համամիտ չեմ։

-Թուրքիայում երկարաշարժից հետո կարծում են, որ արտաքին քաղաքականությունում՝ մասնավորապես Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն է լինելու։ Նման բան հնարավո՞ր է ակնկալել։

-Գիտեք, երկրաշարժը ոչ մի բան չի փոխել Թուրքիա-Հայաստան հարաբերություններում։ Երկրաշարժը Թուրքիայում պարզապես որոշակի ժամանակով հետաձգել է ռազմական գործողությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից, որին պետք է աջակցի Թուրքիան՝ դա է ընդամենը։ Իրականում, եթե մենք խոսում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, ապա այնտեղ քանի դեռ Էրդողանը կամ Էրդողանի վարչակազմն է իշխանության, ապա մենք չպետք է ակնկալենք որևէ հարաբերության կարգավորման։ Եթե մենք հարաբերության կարգավորում ենք ակնկալում, ապա միանշանակորեն իրենց օրակարգով, այն է, որ մենք չպետք է ունենանք բանակ կամ սահմանափակ թվով բանակ, մենք չպետք է, այսպես ասած, վարենք ինքնուրույն արտաքին քաղաքականություն, հրաժարվենք Ցեղասպանությունից և այլն, և այլն։ Իսկ եթե ընտրությունների միջոցով իշխանության գա մի այնպիսի ղեկավար, որը կլինի, այսպես ասած, Արևմուտքի դրածոն, ապա չի բացառվում, որ իսկապես լինի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում, բայց կլինի հարաբերությունների կարգավորում և վերջ, բարիդրացիական հարաբերություններ չեն կարող լինել, քանի որ Թուրքիայի պետական, ազգային քաղաքականությունը վարվում է այնպես, որ Հայաստանի հետ հնարավոր չի ունենալ բարիդրացիական հարաբերություններ։ Քանի դեռ Էրդողանը վարում է ազատ, ինքնուրույն քաղաքականություն, չի ենթարկվում ոչ մեկին՝ նկատի ունեմ, թե ՆԱՏՕ-ին, թե Արևմուտքին, ապա մենք չպետք է ակնկալենք հարաբերությունների կարգավորում  կամ մեր նկատմամբ վերաբերմունքի որևէ փոփոխություն։

 

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի