40-ամյա Շառիզ Թերոնը մերկ լուսանկարվել է (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Գեղեցկուհի Շառլիզ Թերոնը ամերիկյան "W Magazine" հանդեսի նոր ֆոտոսեսսիայի հերոսուհին է։ Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, դերասանուհին լուսանկարվել է մերկ՝ ակնողնում նստած ու սպիտակ սավանով ծածկված։ Նայելով լուսանկարին՝ երբեք չեք պատկերացնի, որ դերասանուհին նախորդ տարվա օգոստոսին տոնել է 40-ամյակը։
Հանդեսին տված հարցազրույցում Թերոնն ասել է, որ կխոսի միայն նոր ֆիլմից, որում նկարահանվել է, սակայն անձնական կյանքից ոչինչ չի ասի։ Մինչդեռ անձնականից նորություններ կան՝ դերասանուհին 2015-ին բաժանվեց իր սիրեցյալ Շոն Փենից։
Բաժանման հեղինակը Թերոնն էր, սակայն ավելի ուշ նրանց մտերիմներից մեկը անանուն կերպով հայտնեց, որ նրանք դեռեւս հանդիպում են, սակայն առանց պարտավորությունների, միայն «հանուն սեքսի»։
Դերասանուհու կյանքում նախորդ տարի եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ, նա փոքրիկ, սեւամորթ աղջնակի որդեգրեց։




















































