Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ահաբեկչական պետության ղեկավարի արյունոտ պատասխանը Փաշինյանի «օրակարգին», Շոլցին, Հաագային, Լավրովին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում՝ Շուշիի ու Ստեփանակերտի միջակայքում, հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում ադրբեջանական կողմը անցած կիրակի դիվերսիոն գործողության է դիմել, ինչի հետևանքով զոհվել է արցախցի 3 հայ ոստիկան: Պատասխան գործողությունների, մասնավորապես, հայկական դիրքերից կրակի արդյունքում ադրբեջանական դիվերսանտները նույնպես կորուստներ են ունեցել: Հատկանշական է, որ ամեն ինչ կատարվել է «օրը ցերեկով», իսկ դեպքերի ընթացքն էլ գործնականում տեսագրվել է ու արդեն ներկայացվել հանրությանը: Կատարվածից գրեթե անմիջապես հետո ադրբեջանական կողմը, իր սովորության համաձայն, մի շարք ապատեղեկատվական կաղապարներ է դրել շրջանառության մեջ, որոնք հերքվում են միանգամից:

Մասնավորապես, ադրբեջանական կողմը տարածել է, թե ավտոմեքենայով, որի մեջ սպանվել են հայ ոստիկանները, Հայաստանից զենք էր տեղափոխվում: Սակայն տարածված տեսանյութում երևում է, որ նախ՝ ավտոմեքենային մոտեցած ադրբեջանական դիվերսանտներն այնտեղից ոչ մի զենք-զինամթերք չեն հանում (թեկուզ վերը նշվածը հետո ապացուցելու համար): Երկրորդ՝ ավտոմեքենան շարժվում էր ոչ թե Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ, այլ հակառակ ուղղությամբ: Թե ինչու է ադրբեջանական կողմը ակնհայտ ապատեղեկատվություն տարածում, լիովին հասկանալի է՝ իրենց հարձակումն արդարացնելու համար: Դա ո՛չ նորություն է, ո՛չ էլ առաջին անգամն է, ո՛չ էլ վերջինն է լինելու: Փոխարենը հարցեր են ծագում, թե ինչու հիմա Իլհամ Ալիևը դիմեց նման քայլի:

Չէ՞ որ հասկանալի է, որ նման կարգի գործողությունը ոչ մի դեպքում չէր կարող լինել, ասենք, նշված վայրում տեղակայված ադրբեջանական զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ: Հասկանալի է, որ դա Բաքվի հրահանգով իրականացված հարձակում է: Կարելի է համարել, որ այդպիսով Ալիևը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում: Օրինակ՝ դա կարելի է համարել նրա պատասխանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հայտարարությանը, որը, ճիշտ է, հետո պաշտոնական կայքէջում «խմբագրվեց»: Դա կարելի է համարել Ալիևի պատասխանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին: Կարելի է համարել Ալիևի պատասխանը Բերձորի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը: Դա կարելի է համարել Արցախի հայության դեմ ահաբեկչությունը սաստկացնելու քայլ:

Բոլոր տարբերակներն էլ կարող են գործել միաժամանակ: Բայց, մեծ հաշվով ու առաջին հերթին, սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից անդադար, անընդմեջ «խաղաղության օրակարգից» չշեղվելու մասին հայտարարություններին: Ի դեպ, բառացիորեն օրերս մի ոչ անհայտ գործիչ, կհիշեք, ինչ-որ ակնկալիքներ էր բարձրաձայնում Արցախում ադրբեջանական ներդրումների թեմայով: Միաժամանակ, նույն օրերին ռուսական խաղաղապահների հրամանատարի միջնորդությամբ հանդիպել էին Արցախի ու ադրբեջանական կողմի ներկայացուցիչները: Իսկ դրանից մի քանի օր առաջ էլ Արցախի նախագահը կատարեց Ալիևի կոշտ պահանջն ու պաշտոնից հեռացրեց պետնախարարին: Եվ ահա՝ այդ ամենի ընդհանուր կամ հանրագումարային արդյունքը: Ալիևը դիվերսիոն «ներդրում» կատարեց՝ ևս 3 հայ մարդու կյանք ընդհատելով, և ցույց տվեց, թե ինքն ու ադրբեջանցիներն ինչ են հասկանում, երբ խոսում են հայերի հետ խաղաղ ապրելու մասին:

Գայլերի պատկերացրած «խաղաղությունը» հոտն իրենցով անելն է նախապես հովվին մեջտեղից հանելուց, հովվաշներին չեզոքացնելուց հետո: Ընթերցե՛ք: Այս դեպքում՝ Այգեկցի: Կարելի էր ասել՝ «Այծերն ու գայլերը» առակը, բայց վերջին տարիներին Արցախում, առհասարակ Հայաստանում ծավալվող իրադարձությունների խորապատկերում դա ոչ թե առակ է, այլ ամենադիպուկ վարլուծություն-կանխատեսում-զգուշացումը. այնքան բնութագրական և համադրելի են դարեր առաջ Այգեկցու գրածն ու տեղի ունեցողը: Մեկ-երկու դիտարկում ևս: Տեղի ունեցածը, մասնավորապես հայկական կողմի հակահարվածը կամ, ավելի ճիշտ, պատասխան կրակն ու ադրբեջանական դիվերսանտներից մի քանիսին ոչնչացնելը ցույց են տալիս, որ առնվազն Արցախում մարտական ոգին չի վերացել, չնայած այդ ուղղությամբ տարբեր գործիչների ինչինչ ջանքերին ու ցանկություններին:

Թշնամուն կարելի է հարվածել, հակահարվածել և դա անել որոշակիորեն արդյունավետ: Ի վերջո, դա այն նույն թշնամին է, որը տարիներ շարունակ ընկրկում ու վախենում էր մեր զինվորականների հարվածներից: Երկրորդ. տեղի ունեցածը նաև մի լրացուցիչ անգամ փաստում է, որ ոչ մի օտարերկրյա դիտորդ, ոչ մի խաղաղապահ ուժ չի կարող մեզ ավելի լավ անվտանգության երաշխիք տալ, քան դա կարող են անել մեր իսկ զինված ուժերը: Մարտունակ և մարտական ոգի ունեցող զինված ուժերը: Ու արդեն այդ վերջինի խորապատկերում չի կարելի անուշադրության մատնել նաև այն իրողությունը, որ թշնամին միայն 2022 թվականին մեկ տասնյակից ավելի ադրբեջանաթուրքական զորավարժություններ ու վարժանքներ է արել: Իսկ քանի՞ զորավարժություն ու վարժանք են արել, օրինակ՝ Հայաստանի զինված ուժերը: Որքան հիշում ենք, պիտի ՀԱՊԿ-ի մի զորավարժություն լիներ, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեզ պետք չեն այդ զորավարժությունները, հրաժարվում ենք կամ նման մի բան...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ