Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վատ պարողին» ինչ ասես, որ չի խանգարում, սկսած... բուն պարից. այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի խոսք կա այն մասին, թե ի՛նչն է խանգարում վատ պարողին: Բայց միայն այդ չէ: Վատ պարողին կամ, առհասարակ, պարել չիմացողին խանգարում է ամեն ինչ՝ ասացվածքում նշվածը, բեմի հարթությունը, նվագախումբը, հանդիսատեսը, վերջապես բուն պարը: Ավտոմեքենան վատ վարողին կամ վարել չիմացողին նույնպես ամեն ինչ է խանգարում. ճանապարհը, ճանապարհային նշանները, մյուս բոլոր վարորդները, մայթը, ուղևորները, հետիոտները, ոստիկանները, տո՛ հենց մեքենան է խանգարում, եթե կուզեք: Հիմա Նիկոլ Փաշինյանինն է:

Գերմանիա կատարած այցի ընթացքում տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ուղիղ, կարել է ասել՝ առճակատ հարց են տալիս, ավելի ճիշտ՝ դիտողություն են անում, թե՝ չեք տեսնո՞ւմ, որ ձեր մոտ չի ստացվում, քանի գնում՝ այնքան վիճակն ավելի է վատանում, պատասխանատվություն չեք վերցնում... Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ, տակիցգլխից խոսում է, ու հայտարարում, որ եթե անգամ ծնկները ծալվեն էլ, ապա պատասխանատվությունը չի թողնելու ու նման բաներ: Ասել կուզի՝ իշխանության բեռի տակ կճկռի, սատանան գիտի, թե Հայաստանի հետ ինչ կլինի, միայն թե ինքը լինի վարչապետը, գլուխը՝ քարը, թե երկիրը չի կործանվի:

Հետո էլ պատկերավոր է արտահայտվել՝ համեմատություն անելով մեքենայի հետ: Դե, ինքն ինքը չէ, քանի դեռ չի «սնիկերսել», կներեք, «նախկինների» հասցեին ոչ մի բան չի ասել: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, «Հայաստան» մակնիշի մեքենան, որի ղեկին նա, նկատենք, հայտնվեց «պռավայի» քննությունը շրջանցելով, լավը չէր: Ասում է՝ իբր, տարիներով յուղ չէին փոխել, անսարքություն չէին վերացրել, ակն էլ՝ ընթացքի պահին մեքենայի տակից թռավ: Դե, «խեղճ Փաշինյանն» ի՞նչ աներ. մեքենան պատեպատ խփեց, հազարավոր «ուղևորների» մահվան մատնեց, իսկ հիմա էլ մեքենայի մնացորդները հասցրել է խորը անդունդի պռնկին, բայց կանգնեցնել չի ցանկանում, ասենք՝ արգելակներն էլ, որպես խանգարող հանգամանք, հանել ու մի կողմ է նետել: Այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի:

Երկար կարելի է հակաճառել Փաշինյանի ինչպես ոչ փոխաբերական, այնպես էլ փոխաբերական դիտարկումներին, բայց եթե հակիրճ, ապա այդ ոչ բարով «վարորդին» ու նրան ծափահարող «ուղևորներին» արժե թեթևակի հիշեցնել, որ «Հայաստան» մակնիշի մեքենան լիովին սարքին վիճակում էր, «նախադու» էր՝ ասել փորձառուների, շարժիչը նորմալ, անվտանգության գոտիներն ու արգելակները՝ տեղը տեղին: Մի խոսքով, կարգին «մեքենա» էր (որոշ թերություններ շտկել էր ընդամենը պետք), քանի դեռ Փաշինյանի ձեռքը չէր ընկել, որից հետո օրումեջ վթարի է ենթարկվում՝ ծանր ու անդառնալի հետևանքներով:

Հա, այն «մեքենան», այսպես ասենք՝ «Մերսեդես» կամ «Ռոլս Ռոյս» չէր, անթերի էլ չէր, բայց սարքին էր ու անվտանգ: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ «մեքենան» դարձրել է ոչ թե 40 տարվա «ԵրԱԶ», այլ «Զապորոժեցի» ու տրակտորի անիվների վրա մի կերպ հավաքած ճռնչան սայլ: Վատ վարողին իսկապես ամեն ինչն է խանգարում, բայց նույնիսկ անդունդը գահավիժելիս նա ղեկը ոչ մի դեպքում բաց չի թողնելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ