Ռոնալդուն մտադիր է հեռանալ Ռեալից, ակումբը նոր առաջատարի դերում տեսնում է Բեյլին. The Telegraph
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է «The Telegraph»-ը:
Նշվում է, որ մադրիդյան ակումբն այլևս հույսեր չի կապում պորտուգալացու հետ, քանի որ այս տարի նա կդառնա 31 տարեկան, ինչպես նաև վերջին ժամանակներս սկսել է ծնկի ցավեր ունենալ: «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտնո Պերեսը թիմի նոր առաջատարի դերում տեսնում է Գարեթ Բեյլին:
Բացի այդ, «Ռեալն» արդեն կողմնորոշվել է Ռոնալդուի հնարավոր փոխարինողի հարցում, ով պետք է դառնա «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը:
Կարիերան շարունակելու Ռոնալդուի ամենահավանական թիմը համարվում է ՊՍԺ-ն, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես մտադիր է առաջարկ կատարել իր նախկին ֆուտբոլիստին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



